Yandex Armenia

Yandex Armenia Լուրեր ընկերությունից.
թափուր հաստիքներ և Yandex Armenia-ի միջոցառումների հայտարարություններ

Որտե՞ղ է մոտակա պուլպուլակը 💧Yandex Maps-ն արդեն գիտի պատասխանը։ Այժմ ծրագրի որոնման մեջ հայտնվել են տեղական բաժիններ, ա...
02/10/2026

Որտե՞ղ է մոտակա պուլպուլակը 💧

Yandex Maps-ն արդեն գիտի պատասխանը։ Այժմ ծրագրի որոնման մեջ հայտնվել են տեղական բաժիններ, այդ թվում՝ «Պուլպուլակներ» և «Վանքեր»։ Սա Հայաստանում ծառայության ամենամեծ թարմացման ընդամենը մի մասն է։

Տեսարժան վայրերն այժմ քարտեզի վրա եռաչափ են՝ Խոր Վիրապից ու «Մայր Հայաստանից» մինչեւ Օպերայի և բալետի թատրոն ու Երևանի հեռուստաաշտարակ։ Իսկ պատրաստի թեմատիկ հավաքածուները կհուշեն, թե ինչպես անցկացնել մեկ օրը Երևանում կամ ուր մեկնել հանգստյան օրերին։

Հասարակական տրանսպորտում հավելվածը ձայնային հուշումներով քայլ առ քայլ կուղեկցի ձեզ մինչև ճիշտ կանգառ, իսկ վարորդներին կզգուշացնի դպրոցներին մոտենալու մասին, ինչը կօգնի նրանց ավելի ապահով երթեւեկել։
Փորձե՛ք նոր հնարավորությունները և գրե՛ք մեկնաբանություններում, թե որն է ձեր սիրելին։ 👈

Ավելի քիչ կոդավորել, ավելի շատ մտածել ⚡️Այսպես է իր աշխատանքը նկարագրում Հայկազ Մուրադյանը՝ Yandex Armenia-ի Unity Lead-...
28/09/2026

Ավելի քիչ կոդավորել, ավելի շատ մտածել ⚡️

Այսպես է իր աշխատանքը նկարագրում Հայկազ Մուրադյանը՝ Yandex Armenia-ի Unity Lead-ը։ Նա կիսվել է 5 դիտարկումներով այն մասին, թե ինչպես է AI-ն փոխում ինժեների առօրյան՝ ինչու տեխնոլոգիան երբեք առաջնային չի եղել, և ինչու է հարմարվողականությունը դառնում ամենակարևոր հմտություններից մեկը։

Ամբողջական մտքերը՝ սլայդերում 👈

ML School Armenia-ի բացումը արդեն հոկտեմբերի 10-ին 🚀Հրավիրում ենք ML և AI ինժեներներին, Data Scientists-ներին և ծրագրավո...
24/09/2026

ML School Armenia-ի բացումը արդեն հոկտեմբերի 10-ին 🚀

Հրավիրում ենք ML և AI ինժեներներին, Data Scientists-ներին և ծրագրավորողներին ML School Armenia-ի բացմանը։ Կքննարկենք աշխատանքը AI նախագծերի շուրջ և այն մասնագետների պատրաստման գործընթացը, ովքեր ստեղծում են դրանք։

🔍Ծրագրում՝ ոլորտի փորձագետների ելույթներ, ծանոթություն թիմի և ML School Armenia-ի առաջին հոսքի ուսանողների հետ, նեթվորքինգ և երեկոյի ոչ ֆորմալ մասը։

Միջոցառումն անցկացվելու է անգլերեն լեզվով։ Տեղերի քանակը սահմանափակ է։ Անցեք բիո դաշտում տեղադրված հղումով, որպեսզի հասցնեք գրանցվել

AI-ին տիրապետելու համար պարտադիր չէ լինել ծրագրավորող 🙌Բավական է իմանալ, թե որտեղից սկսել։ Այսօր AI-ն կիրառելի է գրեթե ց...
23/09/2026

AI-ին տիրապետելու համար պարտադիր չէ լինել ծրագրավորող 🙌

Բավական է իմանալ, թե որտեղից սկսել։ Այսօր AI-ն կիրառելի է գրեթե ցանկացած ոլորտում՝ մարքեթինգից մինչև կրթություն, և դրան տիրապետելու համար կան բազմաթիվ ռեսուրսներ։ Դե, իսկ արհեստական բանականության հետ ձեր աշխատանքի սկիզբն ավելի հեշտ դարձնելու համար հավաքել ենք մի քանի օգտակար նյութ։

Մանրամասները կգտնեք սլայդերում

-

You don't need to be a programmer to master AI 🙌

All it takes is knowing where to start. Today AI is applicable in almost any field: from marketing to education. Additionally, there are plenty of resources to help you master it. So, to make it easier for you to start working with artificial intelligence, we've put together a few useful materials.

All the details are in the slides

17/09/2026

Այսօր գնահատում ենք Yandex Armenia-ի գրասենյակի ամենահետաքրքիր վայրերը 👀

✨Մեր թիմակիցը շրջեց ողջ գրասենյակով ու անկեղծ գնահատականներ տվեց մեր բոլորիս կողմից սիրված վայրերին մեր գրասենյակում՝ կոկայի մեքենայից մինչեւ մարզադահլիճը ու ցայտաղբյուրը։ Գրեթե բոլոր վայրերը արժանացան բարձր միավորների, բայց ամենասիրվածը մնաց մեր Yandex Hall-ը, որտեղ անցկացնում ենք Հայաստանի IT հանրության համար կազմակերպված միջոցառումները։

Իսկ մեր գրասենյակի բոլոր հետաքրքրական վայրերը կտեսնես տեսանյութում 👈

Yandex Armenia-ն արժանացել է Great Place to Work® 2026 հավաստագրին 👀Մենք հավատում ենք, որ լավ աշխատանքը սկսվում է վստահո...
15/09/2026

Yandex Armenia-ն արժանացել է Great Place to Work® 2026 հավաստագրին 👀

Մենք հավատում ենք, որ լավ աշխատանքը սկսվում է վստահությունից և արդար վերաբերմունքից։ Այս համոզմունքն այժմ հաստատված է նաև թվերով՝ մեր թիմի 128 աշխատակիցներից 86%-ն ասել է, որ Yandex Armenia-ն լավ վայր է աշխատելու համար։ Հավաստագրման արդյունքում նաև առանձնապես բարձր են եղել մի քանի ցուցանիշներ՝ 98%-ը նշել է արդար վերաբերմունք՝ անկախ սեռից, 97%-ը՝ անհրաժեշտ ռեսուրսների առկայություն, իսկ 95%-ը՝ որ իր աշխատանքն իրական ազդեցություն ունի։

Yandex Armenia-ն, որ հանդիսանում է Yango Group ընկերության մասը, այս տարի մասնակցել է ընդլայնված հավաստագրմանը՝ 9-ի փոխարեն արդեն 17 երկրում։ Բայց մեզ համար կարևորը մեկն է՝ այն վերաբերմունքը, որ մեր թիմը զգում է ամեն օր աշխատելիս։ 🚀

10/09/2026

Միշտ ցանկացե՞լ եք իմանալ, ինչպես ինտեգրել ձեր գծային հանրահաշվի, մաթանալիզի և ալգորիթմների գիտելիքները LLM-ների հետ աշխատանքի մեջ 🚀

Եթե այո, ապա Yandex Armenia-ի և Armenian Code Academia-ի համագործակցությամբ մեկնարկվող անվճար երկամյա ML School Armenia-ն հենց ձեզ համար է։ Ծրագիրը իրենից ներկայացումն է ալգորիթմների մաթեմատիկական հիմունքների և ժամանակակից AI-ի ճարտարապետության խոր վերլուծության՝ հիմնված Yandex-ի Տվյալների Վերլուծության Դպրոցի գիտելիքների վրա (YSDA)

Ինչ է սպասվում ծրագրում՝

📌Մաթեմատիկայի հիմունքներ ML-ի համար, Python, C++ կամ Rust և դասական մաթեմատիկական ուսուցման համար

📌Deep Learning՝ նեյրոնային ցանցեր, տրանսֆորմերներ, գեներատիվ մոդելներ
Մասնագիտացումներ՝ NLP, computer vision, ռեկոմենդատիվ համակարգեր, խոսքային տեխնոլոգիաներ, reinforcement learning

📌Ինժեներական դասընթացներ՝ CUDA, Go, distributed training և inference-ի օպտիմիզացիա

📌Աշխատանք իրական նախագծերի հետ, հետազոտություն և պրակտիկա

Դասընթացները կանցկացվեն օֆլայն տարբերակով, երեկոյան պարապմունքներով Yandex Armenia-ի գրասենյակում։ Ուսուցման լեզուն լինելու է հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Շտապեք դիմել մինչև սեպտեմբերի 12-ը, մանրամասների համար անցեք բիո դաշտում տեղադրված հղումով։

Շտապեք զբաղեցնել ձեր տեղը ML School Armenia-ի դասընթացների մասնակցության համար։AI մոդելը հսկայական տվյալների բազայի վրա ...
08/09/2026

Շտապեք զբաղեցնել ձեր տեղը ML School Armenia-ի դասընթացների մասնակցության համար։

AI մոդելը հսկայական տվյալների բազայի վրա մարզելը դեռևս աշխատանքի սկիզբն է։ Իրական մարտահրավերները սկսվում են այն ժամանակ, երբ պետք է գործակալին սովորեցնել տրամաբանել անկանխատեսելի միջավայրերում, կամ օպտիմիզացնել LLM-ները հիշողության խիստ սահմանափակումների պայմաններում։

Yandex Armenia-ն եւ Armenian Code Academy-ն համատեղ մեկնարկում են ML School Armenia-ն՝ Երևանում անցկացվելիք նոր ծրագիր, որի ընթացքում մասնակիցները կստանան երկամյա խորացված ուսուցում մեքենայական ուսուցման ոլորտում։

Ինչպես նաև կուսումնասիրեն մաթեմատիկայի հիմունքները, դասական ալգորիթմներ, նեյրոնային ցանցեր, LLM-ներ և inference-ի օպտիմիզացում։ Ուսումնական ամբողջ պլանը կառուցված է Yandex-ի Տվյալների Դպրոցի գիտելիքների հիման վրա։

Ծրագրին մասնակցությունն ամբողջովին անվճար է։ Դասընթացները անցկացվելու են օֆլայն ձևաչափով, երեկոյան ժամերին Yandex Armenia-ի գրասենյակում, հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։

Դե, իսկ ընտրության գործընթացը հաջողությամբ անցնելու համար անհրաժեշտ կլինի ունենալ հիմնարար գիտելիքներ գծային հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի, հավանականությունների տեսության, ալգորիթմների, ինչպես նաև Python ծրագրավորման լեզվի բնագավառներում։

Հասցրեք դիմե՛լ մինչև սեպտեմբերի 12-ը՝ անցնելով բիո դաշտում տեղադրված հղումով

Սեպտեմբերի 1-ը լավագույն առիթն է միանալու մեր «Օգնենք միասին» նախաձեռնությանը, որով նպաստում ենք մարզերի երեխաների համար...
01/09/2026

Սեպտեմբերի 1-ը լավագույն առիթն է միանալու մեր «Օգնենք միասին» նախաձեռնությանը, որով նպաստում ենք մարզերի երեխաների համար կրթությունն ավելի հասանելի դարձնելուն: ❤️

Դուք նույնպես կարող եք դառնալ այս նպատակն իրագործողներից մեկը՝ Yandex Go-ով կատարվող ձեր յուրաքանչյուր ուղևորությանն ու առաքման պատվերին ավելացնելով անգամ ամենափոքրիկ նվիրատվության գումարը։ Մեր օգտատերերի կատարած նվիրատվությունների գումարը յուրաքանչյուր ամիս ավելացվում է Yandex Armenia-ի կողմից և ուղղվում մարզերում կրթական կարևորագույն ծրագրեր իրականացնող մեր գործընկերների առաքելությանը՝ «Հույսի կամուրջ» ՀԿ, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» եւ «ՔՈԱՖ»։

Նոր ուսումնական տարվա սկզբին միացե՛ք նախաձեռնությանը և դարձե՛ք այս կարևոր փոփոխության մասնիկը։

Ինչպես միանալ՝ իմացեք բիոյում տեղադրված հղումով 📌

ML ոլորտը վաղուց արդեն ավելին է, քան պարզապես առկա API-ների գործարկումը կամ պատրաստի կոդերի պատճենումը։ 🚀Ոլորտը վերափոխո...
27/08/2026

ML ոլորտը վաղուց արդեն ավելին է, քան պարզապես առկա API-ների գործարկումը կամ պատրաստի կոդերի պատճենումը։ 🚀

Ոլորտը վերափոխող տեխնոլոգիաներ ստեղծելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչպիսի մաթեմատիկական հիմքեր ունեն ալգորիթմները և ինչպես են նախագծվում բարդ ճարտարապետական սխեմաները։

Yandex Armenia-ն, Armenian Code Academy-ի հետ գործընկերությամբ, մեկնարկում է անվճար երկամյա ML School Armenia ծրագիրը Երևանում։ Ծրագիրը նրանց համար
է, ովքեր ցանկանում են տիրապետել AI-ի ներքին կառուցվածքին՝ հիմնարար մաթեմատիկայից մինչև LLM-ներ, գեներատիվ մոդելներ և ML ինժեներիա Big Tech-ի մասշտաբով։

Մասնակիցներին ընտրության գործընթացը հաջողությամբ անցնելու համար անհրաժեշտ կլինի ունենալ հիմնարար գիտելիքներ գծային հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի, հավանականությունների տեսության, ալգորիթմների, ինչպես նաև Python ծրագրավորման լեզվի բնագավառներում։ ML-ին, հետազոտությանը կամ օլիմպիադաներին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն։

Իսկ ծրագրի մասին ավելին իմանալու համար կարող եք թերթել սլայդերը։ 👈

Հայտեր կարող եք թողնել մինչև սեպտեմբերի 12-ը՝ անցնելով բիո դաշտում տեղադրված հղումով 📌

Address

Moskovyan 35
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Yandex Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share