15/06/2023
ԼայմՏեխ ՍՊԸ-ն փնտրում է Տեխնիկական Սպասարկման Մասնագետ, ով պատասխանատու կլինի արտադրանքի հավաքման, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև արտադրանքին առնչվող անսարքության դեպքերը կարգավորելու համար։
Պարտականություններ
✅ Հավաքել տարատեսակ էլեկտրոնային տերմինալներ (վճարային տերմինալ, հերթերի կառավարման համակարգ, տեղեկատվական տերմինալ և այլն),
✅ Մալուխների մոնտաժում և ապամոնտաժում մասնաճյուղերում,
✅ Փորձարկել, հայտնաբերել և լուծել համակարգչային սարքավորումների բաղադրիչների հետ կապված խնդիրները,
✅ Սպասարկել էլեկտրոնային տերմինալները,
✅ Վերանորոգել էլեկտրոնային տերմինալների սարքավորումների բաղադրիչներ։
Հմտություններ
✅ Համակարգչային սարքավորումների բաղադրինչների իմացություն,
✅ Windows, Linux օպերացիոն համակարգերի ընդլայնված իմացություն,
✅ Աշխատանքային փորձ՝ վճարային և այլ էլեկտրոնային տերմինալների հետ,
✅ Համակարգչային ցանցի, router-ների, IP/TCP-ների մասով գիտելիքների առկայություն,
✅ Կարդալ և հասկանալ տեխնիկական փաստաթղթեր,
✅ Վարորդական իրավունքի և փորձի առկայություն (մեխանիկական փ/տ),
✅ Ծանրաբեռնված և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, թիմում աշխատելու ունակություն,
✅ Պատասխանատվության, կարգապահության զգացում,
✅ Հաճախորդների հետ շփման կարողություն և փորձ,
✅ Անհրաժեշտության դեպքում արտերկրում տեղադրման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն,
✅ Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Կարող եք ուղարկել Ձեր CV-ն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ ՛՛subject՛՛ բաժնում նշելով ՛՛Տեխնիկական Սպասարկման Մասնագետ՛՛ վերնագիրը։