12/04/2025
🔑 Հիմնական սկզբունքներ՝
1. Տաք գոտիներ՝ խանութի այն հատվածներն են, որտեղ հաճախորդի շարժը ամենաակտիվն է։ Այստեղ խորհուրդ է տրվում տեղադրել նորույթներ, ակցիայով ապրանքներ և բարձր շահութաբերություն ունեցող ապրանքներ։
Սառը գոտիները քիչ հասանելի կամ պակաս տեսանելի հատվածներն են։ Այստեղ տեղադրվում են հիմնական պահանջարկ ունեցող ապրանքներ, որոնք հաճախորդը միևնույն է կգնի։
2. Ապրանքները պետք է դասավորվեն ըստ կատեգորիաների՝ հեշտ կողմնորոշման համար։ Օրինակ՝ կաթնամթերք, հացաբուլկեղեն, պահածոներ, ըմպելիքներ։
Իրար հետ կապ ունեցող ապրանքները տեղադրվում են կողք կողքի՝ օրինակ՝ սուրճ և շաքար, մակարոն և սոուս։
3. Մարդկանց աչքի մակարդակի հատվածում պետք է տեղադրվեն առավել շահութաբեր ապրանքները։
Ստորին հատվածներում՝ ծանր կամ մեծ ծավալով ապրանքներ, իսկ վերին հատվածներում՝ պակաս պահանջարկ ունեցող։
4. Ապրանքները պետք է տեղադրվեն այնպես, որ հաճախորդը շրջի խանութի մեծ մասով՝ հանդիպելով տարբեր ապրանքների։
Ընդհանուր շարժման լոգիկան օգնում է խթանել որոշ ապրանքների վաճառքը։
5. Առանձնացված գոտիներ հատուկ առաջարկների և ակցիաների համար։
Խորհուրդ է տրվում առանձնացնել տեսանելի տարածքներ հատուկ ակցիաների, զեղչերի և նորությունների համար։
Սա նպաստում է ուշադրության կենտրոնացմանն ու լրացուցիչ գնումների խթանմանը։
6. Ապրանքների դասավորությունը պետք է ապահովի ոչ միայն գեղեցիկ տեսքը, այլև ապրանքների հեշտ հասանելիությունը՝ թե՛ հաճախորդների, և թե՛ աշխատակիցների համար։
📊 Արդյունքը՝
🟨 Հաճախորդը հեշտությամբ գտնում է անհրաժեշտ ապրանքները,
🟨 Աճում են խաչաձև վաճառքները,
🟨 Նվազում են կորուստները մնացորդների ու մոռացված ապրանքների պատճառով,
🟨 Խանութը դառնում է ավելի արդյունավետ և շահութաբեր։
#Խանութ #ՄանրածախՎաճառք
#ԱպրանքներիԴասավորություն #ավտոմատացում #ՎաճառքիԱճ