Vavati Group - Համակարգչային սպասարկում - It outsource

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Vavati Group - Համակարգչային սպասարկում - It outsource

Vavati Group - Համակարգչային սպասարկում - It outsource Համակարգիչների և ցանցերի աբոնենտային սպասարկում։
Համ? Համակարգիչների և համակարգչային ցանցերի աբոնենտային սպասարկում։

27/11/2025

Պահանջվում են աշխատողներ։
Մեզ պետք են էներգիայով լի, քթածակով և հաղորդակցվելու շնորհքով մարդիկ։
Գիտելիք ու աշխատանքային փորձ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈւՄ։ Գիտելիքն էլ, փորձն էլ տալիս ենք մենք ։)
Պայմանները՝
1-2 շաբաթ փորձաշրջան, իրար ծանոթանալու համար։
Հաջորդ մի քանի ամիսը՝ ուսուցում (նույն ինքը՝ ինտերշիփ կամ պրակտիկա), վճարովի։ Այս փուլի տևողությունը խիստ կախված է աշխատակցի ունակություններից։

Աշխատանքը՝ համակարգչային սպասարկում։
Գրաֆիկ՝ Երկուշաբթիից շաբաթ, 10-ից 19-ը։
Աշխատավարձը՝ ըստ առաջադիմության։
Պրակտիկայի փուլի վարձատրությունը՝ 80.000 դրամ/ամիսը։

#Աշխատանք

Կապի միջոցներ՝
Տելեգրամ՝ https://t.me/Gaboyan
Հեռ՝ 096-283478
E-mail` [email protected]

17/04/2025

Յութուբը վերջերս փոխեց իր ալգորիթներն, ու շատ ծրագրեր ու կայքեր, որոնք հեշտությամբ բեռնում էին վիդեոները, սկսեցին չաշխատել։

Այս կայքի օգնությամբ կարող եք բեռնել և վիդեոն, և առանձին աուդիոն։
https://cobalt.tools

#օգտակարհղումներ

🔵 Այսօր IT մասնագետի օրն է1946 թվականի փետրվարի 14-ին աշխարհում առաջին անգամ գործարկվեց ENIAC համակարգիչը։ Այդ օրվանից ս...
14/02/2025

🔵 Այսօր IT մասնագետի օրն է

1946 թվականի փետրվարի 14-ին աշխարհում առաջին անգամ գործարկվեց ENIAC համակարգիչը։ Այդ օրվանից սկսած տեխնոլոգիաները դարձան մեր կյանքի անբաժան մասը։

Մեր թիմը 24/7 ռեժիմով պատրաստ է արագ արձագանքել և լուծել ձեր բիզնեսի տեխնիկական խնդիրները։ Սերվերների սպասարկում, ցանցային ենթակառուցվածքների կարգավորում, տեխնիկական աջակցություն - մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ։ Թող աշխատանքը լինի հետաքրքիր, իսկ խնդիրները՝ հաղթահարելի 💪

Սկաներները (անկախ նրանից, առանձի՞ն սկաներ ա, թե՞ MFU, այսինքն տպիչ, սկաներ, պատճենահանող սարք մեկում) մի վատ պրոբլեմ ուն...
04/06/2024

Սկաներները (անկախ նրանից, առանձի՞ն սկաներ ա, թե՞ MFU, այսինքն տպիչ, սկաներ, պատճենահանող սարք մեկում) մի վատ պրոբլեմ ունեն։
Եթե ինչ որ պատճառով կոմպի մեջ կախել ա իրա հետ աշխատող պորտը, 95% դեպքերում մինչև կոմպը ռեստարտ չանեք, չի աշխատելու։
Դա կարա լինի և սկաների կախելու պատճառով, և կաբելի պատճառով, և կոմպի ծրագրի պատճառով։ Էական չի։
Եթե կախեց, ինչքան ուզում եք սկաներն անջատեք-միացրեք, կաբելը հանեք-դրեք. էդ պորտը կախած ա, ու կոմպի ռեստարտ ա պահանջվում։

Էսօր մի կլիենտ ա զանգել, ում մոտ 3 օր առաջ սկաները կախել էր։
Մնացածը մոնոլոգում :D
- Նենց արեք որ ես սկանի համար չզանգեմ Ձեզ։
- Վայ, կներեք, շնուրը հանել էի։

Տարրական բան պտի ասենք, բայց ...
Եթե որևէ խնդրով զանգում եք մասնագետին, ոչ թե դուք ասեք, թե ինչ անի, այլ նորմալ ներկայացրեք խնդիրը, ինքը գիտի, թե ինչը պտի անի, ու եթե պետք լինի, ձեզ էլ կասի, թե ինչ անեք, որ կամ չկրկնվի, կամ արագ կարգի բերեք ;)

Հարգելի գործընկերներ։Հաշվի առնելով կիբեռհարձակումների լայն թափը, խնդրում ենք առավել ուշադիր լինել առցանց գործառույթներու...
23/09/2023

Հարգելի գործընկերներ։

Հաշվի առնելով կիբեռհարձակումների լայն թափը, խնդրում ենք առավել ուշադիր լինել առցանց գործառույթներում։
1. Էլեկտրոնային նամակ ստանալիս, եթե նամակում առկա է կից ֆայլ, ուշադրություն դարձնել դրա անվան վերջին հատվածին, կետերից հետ գրված տառերին (նկարում դեղին նշված մասը)։
Դրանցով որոշվում է ֆայլի տիպը, ու որոշ տիպեր կարող են վտանգավոր լինել։
Հետևյալ ֆորմատներն անվտանգ են՝ .docx, .xlsx, .pdf, .jpg, .jpeg, .png. .txt

Վտանգ պարունակող ֆորմատները՝ .doc, .xls, .rar, .zip

Միանշանակ վտանգավոր՝ .exe, .scr, .bat, .vbs, .js, .tar.gz, .xlsm, .docm
Անվտանգ ցուցակից բացի ցանկացած այլ ֆորմատի կից ֆայլ ստանալու դեպքում նամակը ցույց տվեք մասնագետին։ Քանի դեռ չեք ստացել դրա անվտանգությունը հավաստող պնդում, կից ֆայլը չբացեք։

2. Զգույշ եղեք մեսսենջերներում և սոցիալական ցանցերում։ Եթե ձեզ ուղարկում են հղում, միշտ ուղարկողից ճշտեք, թե ինչի մասին է խոսքը։ Եթե հղումը բացում եք, ու պահանջվում է ներմուծել մուտքային տվյալներ, կամ հավաքել ՍՄՍ-ով ստացված կոդը, պարզապես փակեք այդ էջը։ Հիշեք, որ դուք հղումը բացել էիք ինչ որ բան տեսնելու համար, ոչ թե իրենց ինչ որ բան տալու։

Հարգելի հետևորդներ։Ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով E-Invoicing -ի ավտոմատ մուտքի ծրագիրի հետ կապված որոշ խնդի...
28/01/2023

Հարգելի հետևորդներ։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով E-Invoicing -ի ավտոմատ մուտքի ծրագիրի հետ կապված որոշ խնդիրներ, ծրագիրը թարմացրել ենք։
Թարմացված տարբերակը, ինչպես և ուղացույց-տեսանյութը հասանելի են նույն էջում։

Աշխատանքը հնարավորինս պարզ է։ Ծրագրի հետ նույն պանակում գտնվող 3 տեքստային ֆայլերում լրացնում եք մուտքի տվյլաները, և աշխատեցնում ծրագիրը։ Այն փակում է արդեն բացվա....

30/12/2022

Վավատի Գրուպ ընկերությունը շնորհավորում է բոլոր նրանց Նոր Տարին, ովքեր հասկանում են հայերեն 😘
Եվ հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է 👍

Եթե դժվարանում եք գրել հայատառ, դիմեք մեզ. մենք միշտ պատրաստ ենք օգնել այդ կարևոր գործում ❤

Որոշ դեպքերում, համակարգչի խնդիրը հասկանալու համար մասնագետը խնդրում է նկարել և իրեն ուղարկել այն, ինչ այդ պահին տեսնում...
17/07/2022

Որոշ դեպքերում, համակարգչի խնդիրը հասկանալու համար մասնագետը խնդրում է նկարել և իրեն ուղարկել այն, ինչ այդ պահին տեսնում եք համակարգչի էկրանին։

Համակարգիչների (այդ թվում նոթբուքների) գերակշիռ մասի էկրանի լայնությունն ավելի մեծ է, քան բարձրությունը։
Այսինքն նկարելիս անհամեմատ ավելի տրամաբանական ու նպատակահարմար է հեռախոսը թեքել 90 աստիճանով, որպեսզի կադրում հնարավորինս մանրամասն երևա հենց էկրանը, ոչ թե սենյակը։

Օրինակ։
Առաջին նկարում նկարի մոտ 30%-ն է համակարգչի էկրանը, իսկ երկրորդ նկարում ամբողջությամբ էկրանն է։
Ակնհայտ է, որ եթե էկրանին ինչ որ հաղորդագրություն է, որը մասնագետը պետք է կարդա, թեքած նկարածից դա կարդալը շատ ավելի հեշտ կլինի։

Եվս մի խնդրանք։
Եթե մասնագետը խնդրում է նկարել ինչ որ պատուհան, կամ հաղորդագրություն, նկարեք հենց այդ պատուհանը, ոչ թե ամբողջ էկրանը (կամ սենյակը)։
Ի դեպ, Teamviewer-ը ցանկալի է ոչ թե նկարեք, այլ որևէ կերպ (Telegram 👍, SMS👎, Viber👎, Whatsapp👎) ուղարկեք թվերն ու գաղնտաբառը։ Նկարից կարդալը միշտ ավելի դժվար է, քան ասենք տելեգրամով ուղարկածը Copy անելը ;)

 #ՕգտակարՀղումներReturn YouTube Dislike - Բռաուզերների հավելում է (Extension), որը ցույց է տալիս յութուբյան վիդեոները Di...
26/06/2022

#ՕգտակարՀղումներ

Return YouTube Dislike - Բռաուզերների հավելում է (Extension), որը ցույց է տալիս յութուբյան վիդեոները Dislike-երի քանակը (ինչը գուգլը վաղուց փակել է)։

https://returnyoutubedislike.com/install

❕ ՈւշադրությունՇատ կուզեինք հուսալ, որ այս կեղծիքին ոչ ոք չի խաբվի, բայց բոլորս էլ ունենք ծանոթներ, որոնք կարոտում են օդ...
17/06/2022

❕ Ուշադրություն

Շատ կուզեինք հուսալ, որ այս կեղծիքին ոչ ոք չի խաբվի, բայց բոլորս էլ ունենք ծանոթներ, որոնք կարոտում են օդնոկլասնիկի «гости» ֆունկցիային, ու առանց երկար մտածելու բացելու են հղումը։

Ավելորդ չենք համարում հերթական անգամ զգուշացնել։
Հղումով վիրուս եք քաշելու։

Address

Արշակունյաց 8
Yerevan
0023

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Telephone

+374 91472232

Alerts

Be the first to know and let us send you an email when Vavati Group - Համակարգչային սպասարկում - It outsource posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Vavati Group - Համակարգչային սպասարկում - It outsource:

Share