03/07/2026
AI-ն վաղուց դարձել է ծրագրավորման գործընթացի մի մասը, սակայն երկարաժամկետ նախագծերում միայն AI գործիքներ օգտագործելն այլևս բավարար չէ։ Կարևոր է ունենալ հստակ workflow, որը թույլ կտա պահպանել համատեքստը, ճիշտ փաստաթղթավորել աշխատանքը, վերահսկել առաջընթացը և յուրաքանչյուր նոր աշխատանքային սեսիա սկսել ոչ թե զրոյից, այլ այնտեղից, որտեղ կանգ եք առել։
Եթե ցանկանում եք AI-ն դարձնել ոչ միայն արագացնող գործիք, այլ նաև ձեր ծրագրավորման գործընթացի արդյունավետ մաս, միացեք մեր առաջիկա հանդիպմանը։
🎙 Բանախոսը Վարդան Առաքելյանն է AAS Devel թիմից, ով ունի երկար տարիների փորձ ծրագրային ապահովման մշակման և համակարգերի ճարտարապետության ոլորտներում։
👥 Հանդիպումը նախատեսված է այն ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են ավելի համակարգված դարձնել AI գործիքների կիրառումն իրենց աշխատանքում։
📍Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Հանդիպման հղումը՝ https://luma.com/59e52orb
—--------------------------------------------------------------------
AI has become an integral part of modern software development, but for long-term projects, simply using AI tools isn't enough. A well-defined workflow is essential to maintain context, document decisions, track progress, and continue each development session without starting from scratch.
If you want to make AI not just a productivity booster, but a reliable part of your development process, join our upcoming meetup.
🎙 Speaker: Vardan Arakelyan, Software Engineer at AAS Devel, with experience in software development and systems architecture.
👥 This session is designed for developers who want to use AI tools in a more structured and effective way as part of their daily workflow.
📍Participation is free, but registration is required.
🔗 Event registration: https://luma.com/59e52orb