01/04/2026
IT ՈԼՈՐՏԻ ՄԵԾ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈւՄԸ
IT ընկերությունները շարունակում են կրճատել հաստիքները՝ միլիարդավոր դոլարներ ուղղելով AI ենթակառուցվածքների կիրառմանն ու զարգացմանը։
Վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհում տեխնոլոգիական ոլորտում գրանցվել է մոտ 340,000 հաստիքի կրճատում։
- Amazon - մոտ 30,000 մարդու կրճատում՝ AI-ի միջոցով գործառնական պրոցեսների օպտիմալացման հետևանքով (կամ արդյունքում, եթե երևույթը դիտարկում ենք գործատուի տեսանկյունից)։
- Oracle - մոտ 30,000 կրճատում ամպային AI լուծումների վրա կենտրոնանալու համար։
- Meta – մոտ 16,000 կրճատում՝ AI-ի վրա հիմնված օպտիմալացման հետևանքով։
Այս կրճատումների 28%-ը AI-ի ներդրման և գործընթացների ավտոմատացման ուղղակի արդյունքն է։
Սա պարզապես բյուջեի խնայողություն չէ, այլ գլոբալ վերակողմնորոշում դեպի արհեստական բանականության վրա հիմնված արդյունավետություն:
Գործընթացների ավտոմատացման հետևանքով հատկապես տուժում են կրտսեր և սենյոր մասնագետները, օպերացիոն բաժինները։ AI համակարգերն այժմ կատարում են տվյալների վերլուծության և հաճախորդների աջակցության աշխատանքի մինչև 40%-ը, իսկ middle մասնագետները զբաղեցնում են senior-ների տեղը ։
Չնայած կրճատումներին, AI-ի հետ կապված թափուր հաստիքների թիվը 2026 թվականին աճել է 15%-ով։ Շուկան ոչ թե մեռնում է, այլ տրասֆորմացվում։
Այսօր այլևս չի քննարկվում AI-ն կփոխարինի ձեզ, թե՞ ոչ։ Գործատուին միայն հետաքրքրում է՝ արդյո՞ք դուք այն մասնագետն եք, ով կարողանում է կառավարել AI-ն՝ իր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։
https://astudio.am/services/aeo-aio-geo