15/04/2026
Արհեստական բանականության (AI) «արհեստական ոգևորության» մասին
🤖 2016-ին Facebook-ը ամբողջ աշխարհին հայտարարեց՝ «Chatbot-երը կփոխեն ամեն ինչ»։ Մեկ տարում 100,000+ bot ստեղծեցին, բոլոր մեծ բրենդները՝ Starbucks-ից մինչ CNN, «հեղափոխական» chatbot-եր թողարկեցին։
Ի՞նչ եղավ հետո։ Բոտերի 70%-ը ձախողեցին հաճախորդի ամենատարրական հարցերը բավարարել (CB Insights)։ Washington Post-ը, HuffPost-ը, Business Insider-ը մեկ-երկու տարում կանգնեցրին ամեն ինչ։ Facebook-ն ինքը ստիպված եղավ հետ քայլ անել 🙁
Արդյունքում «հեղափոխություն» չեղավ, ոչ էլ «ամեն ինչ փոխվեց» - պարզապես հերթական փուչիկ, որի մասին շատ արագ մոռացան։
Այսօր շատ հայկական բանկեր անցել են AI chatbot-երի։ Արդյունքը՝ chatbot-ի հետ շփվող հաճախորդների 80%-ն ավելի հիասթափված է հեռանում, 78%-ն ի վերջո կենդանի մարդու է խնդրում օգնություն (CFPB)։ Հաճախորդն ասում է՝ «Ուզում եմ կենդանի մարդու հետ խոսել», իսկ chatbot-ն ուղարկում է «հաճախ տրվող հարցերի» վրա։ Ծանո՞թ է 📉
NFT-ն հիշո՞ւմ եք։ 2021-ին Bored Ape-ի մեկ «նկարը» $400,000 արժեր, Beeple-ն մի ֆայլը $69 մլն-ով վաճառեց։ Ամբողջ աշխարհը ոգևորված էր։ 2025-ին NFT Art-ի շուկան 93%-ով փլուզվեց (DappRadar), կոլեկցիաների 96%-ն ուղղակի «մեռած» է (Medium), ո՛չ մի գործարք, ո՛չ մի հետաքրքրություն։ Շատ պլատֆորմներ փակվեցին․․․
AI կոնտենտ։ Ի՞նչ են ցույց տալիս վերջին ուսումնասիրությունները.
👁 AI-ով ստեղծված լրատվական կոնտենտը դիտում է լսարանի 12%-ը, իսկ մարդկանց կողմից ստեղծված նյութերը՝ 62%-ը։
😐 Հարցվածների 52%-ն ասում է, որ AI կոնտենտը կասկածելի է, որի արդյունքում ներգրավվածությունն ընկնում է (ArtSmart, 2024)
🌍 47 երկրի 48,000+ մարդու շրջանում AI-ին վստահում է ընդամենը 46%-ն, ու ցուցանիշը շարունակում է ընկնել, չնայած AI-ի ամենօրյա տարածմանը (KPMG, 2025)
🧠 Ըստ EY-ի՝ հաղթողն այն կոնտենտն է, որի հետևում մարդ կա։
Արդեն կան բազմաթիվ բիզնեսներ, որոնք "AI workflow shock"-ից հետո, ծախսերից ու բարդություններից հոգնած վերադառնում են ավելի պարզ, մարդկային մոտեցումների։
Եվ հիմա,
💡 Ո՞րն է այն տարբերակը, որ chatbot-երի, NFT-ների, AI content flood փուչիկները չեն կարող փոխարինել։
👉Ձեր վեբ կայքը։
Ձեր վեբ կայքն ալգորիթմ չէ, «թրենդ» չէ, «փուչիկ» չէ։
Դա այն վայրն է, ուր հաճախորդը ուղղակի գտնում է ձեզ, կարդում, վստահում ու ձեռք բերում։ կայքի հասցեն ձերն է, հաճախորդի պատմությունը ձերն է, SEO-ն կամ GEO-ն, բրենդային ոճը, տվյալները, պատմությունը․․․ ամեն ինչ ձե՛րն է։
Ամենապահանջված բանն ու ամենաշատ ներգրավվածություն ապահովում է իրականը, այլ ոչ թե՝ արհեստականը։ Մարկետինգային ծավալները, հաճախականությունները ոչինչ են այն բովանդակության կողքին, որի ետևում իրական մարդ կա։