Armed/Արմեդ - Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Armed/Արմեդ - Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր

Armed/Արմեդ - Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգն օգնում է հեշտացնել և էլեկտրոնային դարձնել առողջապահական համակարգի գործընթացները

Միասնական էլեկտրոնային առողջապահության համակարգը (eHealth System) էլեկտրոնային պլատֆորմ է՝ առողջապահության ոլորտում գործընթացների արդյունավետ կառավարման և էլեկտրոնային միջավայրում առողջապահական տվյալների պահպանման համար:

«Հետք» պարբերականը հրապարակել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության պարզաբանումները, որոնք ներկա...
15/10/2026

«Հետք» պարբերականը հրապարակել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության պարզաբանումները, որոնք ներկայացնում ենք նաև այստեղ։

▪ Քաղաքացու տվյալները ԱՐՄԵԴ համակարգում չեն արտացոլվում։

Պետք է հաշվի առնել, որ տվյալներն ԱՐՄԵԴ համակարգում արտացոլվում են ինքնաշխատ եղանակով, և ԱՐՄԵԴ-ը չի կարող ընտրողաբար արտացոլել կամ չարտացոլել դրանք։ Եթե որևէ տվյալ ԱՐՄԵԴ համակարգում չի արտացոլվում, անհրաժեշտ է պարզել խնդրի պատճառը տվյալը ձևավորող կամ փոխանցող համապատասխան մարմնում։

Այսինքն՝ քաղաքացու՝ ապահովագրության համար հիմք հանդիսացող տվյալները փոխանցվում են համապատասխան պետական մարմնի կողմից, որից հետո ինքնաշխատ եղանակով արտացոլվում ԱՐՄԵԴ համակարգում։ Հետևաբար, նման հարցերի կարգավորումն ԱՐՄԵԴ-ի իրավասությունների շրջանակից դուրս է։

▪ Բուժհաստատություններում հերթագրման խնդիրները։

Հերթագրման մասով ԱՐՄԵԴ-ն իր լիազորությունների շրջանակում ապահովել է անհրաժեշտ գործառույթները՝ ստեղծելով հերթագրման ծրագրային հնարավորություն։ Այս մեխանիզմը լիարժեք գործում է այն բուժհաստատություններում, որոնք ԱՐՄԵԴ համակարգում մուտքագրել են իրենց բժիշկների աշխատանքային ժամերը։

Եթե բուժհաստատությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում հերթերի կառավարմանը և համակարգում չի մուտքագրում բժիշկների աշխատանքային ժամերը, քաղաքացին չի կարող օգտվել հերթագրման հնարավորությունից։ Այս հարցը ևս դուրս է ԱՐՄԵԴ-ի իրավասությունների շրջանակից, քանի որ մենք ապահովում ենք համապատասխան ծրագրային գործառույթները, սակայն չենք իրականացնում բուժհաստատությունների գործունեության կամ հերթերի կառավարման վերահսկողություն։

▪ Քաղաքացին ԱՐՄԵԴ հավելվածում տեսնում է այցեր, որոնք չի կատարել։

ԱՐՄԵԴ հավելվածը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեսնել բուժհաստատություններ կատարած իրենց այցերը և ստուգել դրանց վերաբերյալ տեղեկությունների ճշգրտությունը։ Այդ տեղեկությունները մուտքագրվում են ոչ թե ԱՐՄԵԴ-ի, այլ համապատասխան բուժհաստատությունների կողմից։ Համակարգը պարզապես արտացոլում է բուժհաստատությունների մուտքագրած տվյալները։

Սխալ տվյալներ հայտնաբերելու դեպքում քաղաքացին կարող է հավելվածում առկա համապատասխան կոճակի միջոցով ահազանգել սխալի մասին։ Դրանից հետո անհրաժեշտ գործողությունները պետք է իրականացվեն համապատասխան իրավասու մարմինների կողմից։ Քաղաքացին կարող է նաև անմիջապես դիմել տվյալները մուտքագրած բուժհաստատությանը՝ դրանց ուղղումը պահանջելու համար, քանի որ մուտքագրված տվյալները կարող է փոփոխել միայն դրանք մուտքագրած բուժհաստատությունը։

‼️Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ ԱՐՄԵԴ համակարգը էլեկտրոնային հարթակ է, և միայն ծրագրային ապահովում է իրականացնում: Համակարգում արտացոլվող յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է համապատասխան հաստատությունների կողմից: Մենք տվյալ մուտքագրելու, տվյալ փոփոխելու, վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունենք:

https://hetq.am/hy/article/184443

«Թղթից՝ պրակտիկա. թվային որակի կառավարում Հայաստանի առողջապահական հաստատությունների համար» ծրագրի շրջանակում էլեկտրոնայի...
14/10/2026

«Թղթից՝ պրակտիկա. թվային որակի կառավարում Հայաստանի առողջապահական հաստատությունների համար» ծրագրի շրջանակում էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը կառավարող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը և «Կենսաբժշկական սարքավորումների մասնագետների ասոցիացիա» ՀԿ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Հուշագիրն ուղղված է լաբորատոր տվյալների որակի վերահսկողությանը, լաբորատոր սարքավորումներից, լաբորատորիաների աշխատանքը կառավարող Լաբորատոր տեղեկատվական համակարգերից (ԼՏՀ) տվյալների՝ մասնագիտական ստանդարտներին համապատասխան փոխանցմանը էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգ:
Այս գործառույթների ապահովումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ: Ուստի, հուշագրի համաձայն, «Կենսաբժշկական սարքերի մասնագիտական ասոցիացիան», որն իրականացնում է լաբորատոր ստանդարտների ուսուցում և կարողությունների զարգացում, կվերապատրաստի ԱՐՄԵԴ-ի աշխատակիցներին:

«Թե՛ լաբորատոր սարքավորումներից, և թե՛ լաբորատորիայի աշխատանքը կառավարող Լաբորատոր տեղեկատվական համակարգերից տեղի է ունենում տվյալների ուղիղ փոխանցում ԱՐՄԵԴ համակարգ: Այս հուշագրի նպատակն է, որպեսզի այդ գործընթացի համար պատասխանատու աշխատակիցներն անհրաժեշտ մասնագիտական գիտելիք ու հմտություններ ձեռք բերեն, որը կնպաստի և՛ լաբորատոր աշխատանքի որակի
բարձրացմանը, և՛ որակի վերահսկողությանը, և՛ միասնական տվյալների առկայությունը ԼՏՀ-երում և ԱՐՄԵԴ-ում»,-նշում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը:

«Մեր կազմակերպությունն իրականացնում է լաբորատոր տվյալների փոխանցման, կառավարման, անվտանգության և այլ խնդիրներին վերաբերող ISO որակի ստանդարտների ուսուցում և կարողությունների զարգացում, և մենք վստահ ենք, որ այս համագործակցությունից շահելու են թե՛ լաբորատորիաները, և թե՛ բուժառուները, քանի որ նրանց լաբորատոր տվյալների փոխանցումը կատարվելու է ամենաբարձր մակարդակով և միջազգային ստանդարտներին համապատասխան»,- ասում է «Կենսաբժշկական սարքավորումների մասնագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ Էդգար Հայրապետյանը:

Մենք փնտրում ենք գործառնական բաժնի կրտսեր մասնագետ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» (ARMED) ՓԲԸ-ն փնտրում...
09/10/2026

Մենք փնտրում ենք գործառնական բաժնի կրտսեր մասնագետ

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» (ARMED) ՓԲԸ-ն փնտրում է գործառնական բաժնի կրտսեր մասնագետի՝ զանգերի կենտրոնում աշխատելու համար։

Աշխատանքային փորձը ցանկալի է։

Աշխատանքային հիմնական պարտականությունները`

· Հեռախոսազանգերի, նամակագրության և ուղեցույցների միջոցով աջակցել բուժհաստատություններին և բաժանորդներին՝ «Արմեդ» համակարգում տվյալների մուտքագրման հարցերում։
· Հեռախոսազանգերի կամ նամակագրության միջոցով բուժհաստատություններին և բաժանորդներին տեղեկացնել համակարգում կատարված փոփոխությունների, նոր գործառույթների և առկա խնդիրների մասին։

Ինչ ենք մենք առաջարկում`

· Աշխատավարձ՝ սկսած 175,000 ՀՀ դրամ (Զուտ)։
· Ճկուն բոնուսային համակարգ՝ աշխատանքի արդյունքների և կատարողականի հիման վրա։
· Բժշկական ապահովագրություն։
· Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։

Անհրաժեշտ հմտություններ`

· Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն։
· Հայերեն լեզվի գերազանց իմացություն։ Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
· Հստակ և բարեհամբույր հաղորդակցվելու կարողություն։
· Պատասխանատվություն, արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու հմտություններ։

Աշխատանքի պայմանները

Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Ն. Ադոնց 4/333։Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ, 09։00–18։00, լրիվ աշխատանքային օր։

Դիմելու կարգըՈւղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Գործառնական բաժնի կրտսեր մասնագետ»։

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 16.10.2026։

Հարց — Ո՞րն է ստոմատոլոգիական կլինիկաների՝ «ԱՐՄԵԴ» համակարգին միանալու իմաստը։Պատասխան — Եթե ձգտում ենք առաջընթացի և մեր...
06/10/2026

Հարց — Ո՞րն է ստոմատոլոգիական կլինիկաների՝ «ԱՐՄԵԴ» համակարգին միանալու իմաստը։
Պատասխան — Եթե ձգտում ենք առաջընթացի և մեր քաղաքացիներին որակյալ բուժծառայություններ մատուցելու, ապա սա անխուսափելի քայլ է։
«ԱՐՄԵԴ» համակարգը բժշկին հնարավորություն է տալիս ստանալ պացիենտի առողջության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, օրինակ՝ նրա ալերգիաների, նախկինում կրած հիվանդությունների, իրականացված միջամտությունների և այլ տվյալների մասին։ Սա բժշկին հնարավորություն է տալիս ավելի ամբողջական պատկերացում կազմել պացիենտի առողջական վիճակի վերաբերյալ և պլանավորել առավել օպտիմալ բուժական մոտեցումը։
Պացիենտի հետ իրականացված յուրաքանչյուր բժշկական գործողություն պետք է ունենա իր թվային արտացոլումը, որպեսզի հետագայում, այլ բուժհաստատություն այցելելիս, պացիենտը հնարավորություն ունենա անհրաժեշտության դեպքում իր առողջության վերաբերյալ տվյալները կամ դրանց մի մասը տրամադրել իրեն բուժող հաջորդ բժշկին։
Սա է «ԱՐՄԵԴ» համակարգին միանալու հիմնական իմաստը, և այն բխում է առաջին հերթին պացիենտի, ինչպես նաև պետության և բժշկի շահերից։

Հատված «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի՝ «Care by SZ» ստոմատոլոգիական մասնագիտական ամսագրին տված հարցազրույցից։ Հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի շուտով։

MedCast-ի շրջանակում «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի տնօրեն Ավետ Մանուկյանը բժիշկ Դավիթ Տոնոյանի հ...
28/09/2026

MedCast-ի շրջանակում «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի տնօրեն Ավետ Մանուկյանը բժիշկ Դավիթ Տոնոյանի հետ զրուցել է էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգի նպատակի և գործառույթների, առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացում «ԱՐՄԵԴ»-ի դերի մասին, ինչպես նաև պատասխանել քաղաքացիների և բժիշկների՝ համակարգին վերաբերող հարցերին։

Հետևե՛ք մեզ՝Facebook - https://www.facebook.com/doctors.room.proje...

❗️Կոսմետոլոգիական կենտրոնների՝ «ԱՐՄԵԴ» համակարգին միանալու վերաբերյալ սույն թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 16։00-ին, կկա...
16/09/2026

❗️Կոսմետոլոգիական կենտրոնների՝ «ԱՐՄԵԴ» համակարգին միանալու վերաբերյալ սույն թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 16։00-ին, կկազմակերպվի առցանց հանդիպում։

🗓️Սեպտեմբերի 17
🕓 Ժամը՝ 16։00

🔗 Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել սեղմելով հետևյալ հղմանը՝ https://us02web.zoom.us/meeting/register/6XBuJEZVTqGStGzt0q1Rxw

«Հրապարակ» օրաթերթը, հղում անելով բուժհաստատությունների աշխատակիցներին, անդրադարձել էր էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵ...
26/08/2026

«Հրապարակ» օրաթերթը, հղում անելով բուժհաստատությունների աշխատակիցներին, անդրադարձել էր էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին։ Թերթի աղբյուրները, անանուն մնալու խնդրանքով, համակարգին վերագրել էին մի շարք թերություններ, որոնց մեծ մասն իրականում կապ չունի համակարգի հետ։ Մենք «Հրապարակին» ներկայացրեցինք մեր պարզաբանումները, և թերթը հրապարակել է նաև դրանք։
Ստորև ներկայացնում ենք բարձրացված հարցերն ու մեր պատասխանները։

❓Հարց 1. Ո՞ւմ սեփականությունն է տվյալների բազան, և եթե մի օր ԱՐՄԵԴ-ը որոշի «վաճառել» այն, պետությունը կկարողանա՞ նրան զսպել։
❗️Պատասխան․ ՀՀ օրենսդրության համաձայն՝ Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազան համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որի կառավարումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով։ ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը չի կարող այն ո՛չ փոխանցել, ո՛չ վաճառել։ Ընկերությունն այդ տվյալների պահպանման և անվտանգության ապահովման մասնագիտական ծառայություն է մատուցում պետությանը և պատասխանատվություն է կրում դրա համար։

❓Հարց 2. Որքանո՞վ է պաշտպանված այդ տեղեկատվությունը։
❗️Պատասխան․ Տվյալների ժամանակակից և արդյունավետ պաշտպանությունն «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գլխավոր առաջնահերթություններից է։ Դեռևս 2017 թվականից պետությունն ընտրել է էլեկտրոնային առողջապահության ոլորտում մասնագիտացած ընկերության՝ այդ պաշտպանությունը համապատասխան մասնագիտական ռեսուրսներ ունեցող պրոֆեսիոնալ ընկերության պատվիրակելու համար։
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության բարձրակարգ մասնագետները հետևում են տեղեկատվական անվտանգությանը, ներդնում ժամանակակից լուծումներ ու տեխնոլոգիաներ՝ տվյալների պաշտպանությունը մշտապես բարձր մակարդակի վրա պահելու համար։
Ընկերությունը և ԱՐՄԵԴ համակարգն արդեն հինգ տարի է, ինչ սերտիֆիկացված են ISO/IEC 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման միջազգային ստանդարտով և պարբերաբար անցնում են պահանջների պահպանման ստուգումներ ու վերասերտիֆիկացման գործընթացներ։ Այդ ստանդարտը սահմանում է տվյալների պաշտպանության, ռիսկերի կառավարման և կիբերդիմակայունության ապահովման միջազգային բարձր չափանիշներ։

❓Հարց 3. ԱՐՄԵԴ-ին զինում ենք ահռելի ֆինանսական միջոցներով․ օրինակ՝ վերջին վեց ամսվա ընթացքում առնվազն կրկնապատկվել են բուժհաստատությունների կողմից այս համակարգին վճարվող գումարները։
❗️Պատասխան․ «Ահռելի միջոցների» մասին խոսք լինել չի կարող։ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սակագները սահմանվում և վերահսկվում են պետական լիազոր մարմնի կողմից, և վերջին երկու տարվա ընթացքում որևէ փոփոխության չեն ենթարկվել։
Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված՝ բնականաբար, աճել է մատուցվող ծառայությունների ծավալը, սակայն աճել են նաև ծախսերը․ համակարգում ներդրվել են նոր ծրագրային ապահովումներ, իսկ համակարգի վրա ծանրաբեռնվածության աճը հանգեցրել է վերազինման անհրաժեշտության՝ սերվերային և այլ ռեսուրսների ներգրավմամբ։ Ուստի նման պնդումներն անհիմն են։ Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ քանի որ հիվանդանոցային այցերը կտրուկ աճել են, ուստի բուժհաստատությունները ևս «ահռելի» միջոցների են տիրապետում։

❓Հարց 4. Տեխնիկական խնդիրների մասին․ երբ պացիենտը մեկ այցելության ընթացքում օգտվում է տարբեր ծառայություններից, նրա համար բացվում է երեք առանձին ամբուլատոր քարտ։ ԱՐՄԵԴ-ն ամեն բացված քարտի դիմաց գումար է գանձում, թեև դա հնարավոր էր իրականացնել մեկ քարտի շրջանակում։
❗️Պատասխան․ Այս պնդումն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Ըստ ԱՐՄԵԴ-ի կառուցվածքի՝ մեկ ամբուլատոր այցի սահմաններում իրականացվող ցանկացած գործողություն կարող է կազմակերպվել հենց այդ այցի շրջանակում և չի կարող երեք տարբեր այցերի մեջ բաշխվել։

❓Հարց 5. Վճարովի բժշկական ծառայությունից ԱՐՄԵԴ-ի կողմից գանձվում է 0,25% միջնորդավճար․ թե ինչ ծառայություն է մատուցում օպերատորն այդ վճարի դիմաց, հայտնի չէ։
❗️Պատասխան․ ԱՐՄԵԴ համակարգի և բուժհաստատությունների միջև նման որևէ սակագին սահմանված չէ։

❓Հարց 6. Համակարգով հնարավոր չէ կատարել նաև մասնակի գումարի ընդունում կամ մասնակի գումարի վերադարձ ՀԴՄ կտրոնով։ Ծրագիրն աշխատում է տեխնիկական խափանումներով․ ՀԴՄ կտրոնները հաճախ չի արտացոլում։
❗️Պատասխան․ Այս պարագայում ԱՐՄԵԴ-ը ծառայություն է մատուցում Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին համապատասխան։ ԱՐՄԵԴ համակարգի միջոցով գեներացվող ՀԴՄ կտրոնների դեպքում մասնակի վճարման հնարավորություն առկա է։
Խափանումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ դանդաղությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ այլ գործոններով, այդ թվում՝ համակարգիչների վիճակով կամ ինտերնետ կապի որակով։

❓Հարց 7. Մեկ այլ խնդիր, որը մինչ օրս չի լուծվել, հերթագրման համակարգն է․ թեև կառավարության որոշմամբ վաղուց պետք է այն կցվեր ԱՐՄԵԴ-ին, մինչ օրս չի գործում։
❗️Պատասխան․ Պետք է հաշվի առնել, որ ԱՐՄԵԴ-ը էլեկտրոնային հարթակ է տրամադրում առողջապահության ոլորտում գործող բոլոր կազմակերպություններին՝ գործընթացներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար։ Հերթագրումների մասով ֆունկցիոնալությունը համակարգում լիարժեք ապահովված է և ակտիվորեն կիրառվում է բուժհաստատությունների մեծ մասի կողմից։
Ինչ վերաբերում է ընտանեկան բժիշկների մոտ հերթագրումներին, ապա դա կախված է պոլիկլինիկաների կողմից իրենց աշխատաժամերի մուտքագրումից։ Այնուամենայնիվ, պոլիկլինիկաների մեծ մասը ևս օգտվում է այդ համակարգից։

❓Հարց 8. Վճարովի ծառայություններից տոկոս գանձող օպերատորը հրաժարվում կամ անհարկի ձգձգում է ինտեգրել բուժհաստատությունների ներհիվանդանոցային ծրագրերը, ինչի պատճառով աշխատակիցները ստիպված են նույն տվյալները բազմակի անգամ մուտքագրել տարբեր ծրագրերում։
❗️Պատասխան․ Բուժհաստատությունների ներհիվանդանոցային ծրագրերի ինտեգրման հարցում հաշվի են առնվում օրենսդրության, էլեկտրոնային առողջապահության համակարգի փոխանցման կոնցեսիոն պայմանագրի պահանջները, ինչպես նաև գործող միջազգային ստանդարտները։

Հիշեցում
31/07/2026

Հիշեցում

Հարգելի՛ հետևորդներ,

Հիշեցնում ենք, որ ԱՐՄԵԴ համակարգի կողմից քաղաքացուն վերաբերող որևէ տվյալ չի մուտքագրվում, քանի որ համակարգը նման իրավասություն չունի։

ԱՐՄԵԴ-ում արտացոլվող տվյալները մուտքագրվում են բուժհաստատությունների և առողջապահական համակարգի հետ առնչություն ունեցող այլ կազմակերպությունների կողմից։

Եթե տվյալների հետ կապված առկա են անճշտություններ, սխալ գրանցումներ, տվյալների բացակայություն կամ այլ նմանատիպ խնդիրներ, անհրաժեշտ է դիմել տվյալները մուտքագրած կամ դրանց համար պատասխանատու համապատասխան հաստատություններին։

ԱՐՄԵԴ-ը էլեկտրոնային հարթակ է, որից օգտվում են առողջապահության ոլորտում գործող տարբեր կազմակերպություններ՝ գործընթացները էլեկտրոնային եղանակով կազմակերպելու նպատակով։

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը կազմակերպում է վեբինարների շարք՝ ատամնաբուժարանների համար:...
14/07/2026

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը կազմակերպում է վեբինարների շարք՝ ատամնաբուժարանների համար:

Վեբինարների ընթացքում ընկերության փորձառու մասնագետները կներկայացնեն ատամնաբուժարանների կողմից ԱՐՄԵԴ համակարգին միանալու կարգն ու մանրամասները, կպատասխանեն մասնակիցների հարցերին:

Վեբինարները կազմակերպվելու են հուլիսի 14-ին, 15-ին և16-ին, ժամը 16:00 -ին: Հետաքրքրվողները կարող են գրանցվել այս հղումով՝ https://us06web.zoom.us/meeting/register/CSoklQ3mTEOrMI-lgfzPyA #/registration

07/07/2026

Միացե՛ք «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի թիմին

Մենք փնտրում ենք պատասխանատու, հաղորդակցվող և զարգանալու ձգտում ունեցող մասնագետ՝ զբաղեցնելու «Գործառնական բաժնի կրտսեր մասնագետ» (Call Center) պաշտոնը։

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Ն. Ադոնց 4

Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ աշխատանքային օր, հերթափոխային և ճկուն ժամային կազմակերպմամբ

Աշխատավարձ՝ 175,000 ՀՀ դրամ (առանց հարկերի)

Եթե ունեք՝

· Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն

· Microsoft Word և Excel ծրագրերի իմացություն

· Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն

· Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ

· Պատասխանատվության բարձր զգացում և արագ կողմնորոշվելու կարողություն

ապա մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը։

Ձեր հիմնական առաքելությունը կլինի աջակցել բուժհաստատություններին, բուժառուներին և քաղաքացիներին՝ ապահովելով արդյունավետ հաղորդակցություն, տեղեկատվության փոխանցում և ծրագրային գործընթացների անխափան սպասարկում։

Մենք առաջարկում ենք՝
• Մասնագիտական աճի հնարավորություն
• Մասնակցություն առողջապահության թվայնացման կարևոր գործընթացներին
• Ընկերության կողմից տրամադրվող բժշկական ապահովագրություն՝ փորձաշրջանից հետո։

Հաստիքը հարմար է նաև շրջանավարտների և աշխատանքային փորձ չունեցող թեկնածուների համար։

📩Ուղարկե՛ք Ձեր CV-ն՝
[email protected]

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 20.07.2026

Սպասում ենք Ձեր դիմումին և ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր թիմում։

Address

Adonts Street 4
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411 20 20 33

Alerts

Be the first to know and let us send you an email when Armed/Արմեդ - Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Armed/Արմեդ - Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր:

Shortcuts

Share