09/05/2026
🔴 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարգելի գործընկերներ և HayHost-ի հավատարիմ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ այսօրվա՝ մայիսի 9-ի (09.05.2026թ.) դրությամբ, մեր սերվերային ենթակառուցվածքների վրա իրականացվող զանգվածային DDoS հարձակման հետևանքները դեռևս ամբողջությամբ չեն վերացվել: Հնարավոր է, որ ձեր կայքերի աշխատանքում և կառավարման վահանակներում (ադմինկաներում) դեռևս նկատվեն դանդաղեցումներ կամ ժամանակավոր ընդհատումներ։
Մեր ընկերության ողջ գործունեության պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ մենք բախվում ենք նման աննախադեպ ծավալի, բարդության և համառության կիբեռհարձակման:
Ուզում ենք վստահեցնել ձեզ, որ մեր ողջ տեխնիկական անձնակազմը՝ ներգրավելով նաև ցանցային անվտանգության առաջատար մասնագետների, աշխատում է 24/7 անընդմեջ ռեժիմով։ Մենք կիրառում ենք անվտանգության նորագույն լուծումներ՝ ձեր նախագծերի կայունությունն արագորեն վերականգնելու ուղղությամբ։
🔒 Կրկին հաստատում ենք ամենակարևորը. այս հարձակումն ուղղված է բացառապես ցանցի ծանրաբեռնմանը: Ձեր բոլոր ֆայլերը, անձնական տվյալները և բազաները գտնվում են կատարյալ ապահովության մեջ, դրանց ոչ մի վտանգ չի սպառնում:
Մենք անկեղծորեն հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված այս անհարմարության համար: Լիովին գիտակցում ենք, թե որքան կրիտիկական է ձեր բիզնեսի և նախագծերի անխափան աշխատանքը, և արվում է մարդկային ու տեխնիկական առումով առավելագույնը՝ խնդիրն օր առաջ լուծելու համար:
Շնորհակալ ենք, որ վստահում եք մեզ, մնում եք մեզ հետ և դրսևորում եք այսպիսի մեծ ըմբռնում։ Մենք այս փորձությունից դուրս կգանք ավելի ուժեղ և ավելի պաշտպանված համակարգով:
Աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար կթարմացնենք տեղեկատվությունը:
Հարգանքով՝
Ձեր HayHost թիմ 💙