23/05/2025
🔍ՄԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
Աշխատանքն ուղղված է մեր կազմակերպության և նրա ծրագրերի վերաբերյալ տեղեկացվածության ու հանրային ճանաչելիության բարձրացմանը և նոր համագործակցությունների ստեղծման հնարավորությունների ընդլայնմանը։
📌Հիմնական պահանջներ
🔹Լեզվային հմտություններ – Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ անգլերեն և ռուսերեն լեզուներով։
🔹Սոցիալական մեդիայի հմտություններ.
▫️Սոցցանցերի կառավարման փորձ
▫️Վիճակագրական տվյալների վերլուծության ունակություն
▫️Նորարարական գործիքների օգտագործման հմտություն
🔹Թիմում աշխատելու և արդյունավետ համագործակցելու ունակություն
🔹Ստեղծագործ մտածողություն՝ նոր գաղափարներ և մեթոդներ մշակելու և կյանքի կոչելու պատրաստակամություն
🔹Ճկունություն և ինքնուրույնություն
📌Հիմնական պարտականություններ
🔸Ստեղծել և տարածել գրագետ ու գրավիչ բովանդակություն սոցիալական մեդիայի և այլ առցանց հարթակների համար՝ նպատակ ունենալով մեծացնել լսարանի ներգրավվածությունը և զարգացնել բրենդը
🔸Վերլուծել հաղորդակցման գործիքների արդյունավետությունը՝ հիմնվելով մեդիայի տվյալների վրա
🔸Ներկայացնել նոր գաղափարներ՝ հաղորդակցման ռազմավարությունները զարգացնելու նպատակով
📌 Աշխատանքային պայմաններ
▪️Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ
▪️Կարևոր է պատրաստակամությունը, նախաձեռնողականությունն ու պատասխանատվության զգացումը
▪️Աշխատանքային գրաֆիկը ճկուն է
▪️Աշխատանքն իրականացվում է հիմնականում հեռավար ձևաչափով, որոշ դեպքերում՝ գրասենյակից:
📩 Ինչպե՞ս դիմել
Եթե պատրաստ եք միանալ մեզ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով՝ «Հաղորդակցության մասնագետ»։