aloize

aloize Բարի գալուստ մեծ աշխարհի իմ փոքրիկ, ստեղծագործ անկյուն 。・:*:・゚’☆

19/08/2026
Մատանիների փոքրիկ ափսե💍Պատվիրելու համար գրիր📩😊
06/07/2026

Մատանիների փոքրիկ ափսե💍

Պատվիրելու համար գրիր📩😊

Մի օր քո սիրտը կգտնի քո տունը❤️Այս փոքրիկ տնակները ստեղծելիս մտածում էի, թե ինչ մաղթանք կցանկանայի փոխանցել դրանց միջոցո...
30/06/2026

Մի օր քո սիրտը կգտնի քո տունը❤️

Այս փոքրիկ տնակները ստեղծելիս մտածում էի, թե ինչ մաղթանք կցանկանայի փոխանցել դրանց միջոցով։ Ոչ թե պարզապես «տարոսը ձեզ», այլ ավելի ջերմ խոսքեր, որոնք կցանկանայի ինքս լսել։
Այսպես ծնվեց.
«Մի օր քո սիրտը կգտնի քո տունը»❤️ , որն իր մեջ կրում է երկու գեղեցիկ մաղթանք.

Գտնել այն մարդուն, ում հետ կստեղծեք սիրով, ջերմությամբ ու խաղաղությամբ լի ձեր օջախը👩‍❤️‍👨

Ձեռք բերել ձեր երազանքների տունը կամ բնակարանը🏡

Ինձ համար կարևոր էր նաև, որ տարոսիկը լինի ոչ միայն գեղեցիկ հիշատակ, այլև ունենա իր նշանակությունն ու կիրառությունը։ Այդ պատճառով առաջարկեցի այս տարբերակը, որն էլ նորապսակները սիրով ընտրեցին։
Այսպես ստեղծվեց շուրջ 50 տարոսիկ, որոնք ինձ հետ միասին ուղևորվեցին դեպի Մոսկվա։ Շատ երջանիկ եմ, որ իմ ձեռքով պատրաստված այս փոքրիկ տնակները դարձան այդ օրվա մի մասը և, հուսով եմ, երկար տարիներ կհիշեցնեն իրենց տերերին սիրո ու տան ջերմության մասին🥰

Իսկ թե ինչպես այն կիրառել, կտեսնեք հաջորդ ռիլում😊

Հոգատարությամբ՝ ամենասիրելիների համար 🐾Կերամիկական հասցեապիտակ (ադրեսնիկ)՝ առջևի մասում սիրելի կենդանու անունով, իսկ հետ...
30/04/2026

Հոգատարությամբ՝ ամենասիրելիների համար 🐾

Կերամիկական հասցեապիտակ (ադրեսնիկ)՝ առջևի մասում սիրելի կենդանու անունով, իսկ հետևում՝ տիրոջ հեռախոսահամարով, որպեսզի նա միշտ կարողանա տուն վերադառնալ 🤍
Կողքին՝ փոքրիկ մետաղից կախազարդ՝ շունիկի կամ ծաղկի ձևով, կամ սրտիկ՝ կերամիկայից ✨
📏 Չափսը՝ ~3×2 սմ - կոկիկ, թեթև և հարմարավետ
✨ Պատրաստում ենք ցանկացած անունով
📍Արժեքը՝ 3300 դր
📦 Առաքումը՝ 500 դր CDEK-ով կամ Փոստով՝ սկսած 10 հատից, քանի որ ՌԴ-ից մեկ-մեկ հատով չեմ կարող առաքել։ Կամ կարող եք պատվիրել և ստանալ մի փոքր ուշ(հուլիսին) ՝ անվճար առաքմամբ💫

‼️Առաջին 10 պատվիրողների համար՝ արժեքը 2500 դր🤩

Հ. Գ. Ինչու՞ ռուսերենով, քանի որ քոթոթների տերերը ռուս էին))

❤️🏡
18/03/2026

❤️🏡

Ձեռագործ, ջերմությամբ և մանրակրկտորեն ստեղծված Զատկի ափսե🌿🐣Ներկայացված է 2 տարբերակով ՝ ծաղկային և ուղղանկյուն։Չափսերը՝ ...
05/03/2026

Ձեռագործ, ջերմությամբ և մանրակրկտորեն ստեղծված Զատկի ափսե🌿🐣

Ներկայացված է 2 տարբերակով ՝ ծաղկային և ուղղանկյուն։
Չափսերը՝ ծաղկային ~ 25x25 սմ | ուղղ.~ 19x9.5 սմ
Գինը՝ 17 օօօ դր | 9ooo դր

Հարսանիքների սեզոնը դեռ առջևում է, բայց արդեն պատրաստ է տարոսիկների առաջին տարբերակը։Տարոսիկը կարող է լինել ոչ միայն գեղ...
21/02/2026

Հարսանիքների սեզոնը դեռ առջևում է, բայց արդեն պատրաստ է տարոսիկների առաջին տարբերակը։
Տարոսիկը կարող է լինել ոչ միայն գեղեցիկ դեկոր, այլև ունենալ իր շարունակությունը։
Այս մինի ծաղկամանը ստանալուց հետո կարող եք հանել զույգի ինիցիալները և օգտագործել այն փոքրիկ ծաղկեփնջերի համար՝ թողնելով ձեր տանը ջերմ ու նուրբ հիշողություն։ 🌸🤍

Չափսը՝ մոտ 5.5 × 6 × 3 սմ
Նկարում ներկայացված ծաղիկները պատվերի պահին կարող են առկա չլինել։
Դեկորատիվ ժապավենը ենթակա է փոփոխության։
Արժեքը՝
✿ 10–20 հատ → 2800 դր
✿ 21–60 հատ → 2300 դր
✿ 61+ հատ → 2000 դր

🕊️❤️
17/02/2026

🕊️❤️

Առաքում📦🐌Սիրելի հետևորդներ և պարզապես անցորդներ, մի փոքր՝ առաքման մասին🗣️Ես հիմա գտնվում եմ Եկատերինբուրգում, բայց շարու...
17/02/2026

Առաքում📦🐌
Սիրելի հետևորդներ և պարզապես անցորդներ, մի փոքր՝ առաքման մասին🗣️

Ես հիմա գտնվում եմ Եկատերինբուրգում, բայց շարունակում եմ աշխատել և ընդունել պատվերներ 🤍

Առաքումը դեպի Հայաստան այս պահին տևում է մոտ 20+ օր (փոստով), կարող ենք առաքել նաև CDEK-ով, եթե շտապ է պետք (միջ.՝ ~ 7-10 օր), բայց այն բավականին թանկ է և ավելի հարմար է կորպորատիվ պատվերների համար։

Առաքման արժեքն այս պահին բարձր է և երբեմն գրեթե հավասարվում է աշխատանքների գնին, բայց իրավիճակը փոքր ինչ մեղմացնելու համար առաջիկա ամիսներին սահմանել եմ ֆիքսված առաքման գին՝ 2000 դրամ, անկախ պատվերի չափսից։
Սա մոտավորապես նույն արժեքն է, ինչ կվճարեիք Հայաստանում՝ Ա կետից Բ կետ առաքման դեպքում ✨

Ամեն դեպքում չեմ ուզում, որ այս ընթացքում մնաք առանց իմ աշխատանքների,այդ իսկ պատճառով, ի վնաս ինձ, առաջիկա 3—4 ամիսը կաշխատեմ այս ռեժիմով, մինչև վերադառնամ Հայաստան։
Եթե ցանկանում եք ինչ-որ բան պատվիրել կամ ամրագրել,
պարզապես հաշվի առեք առաքման ժամկետները ✨
Կամ կարող եք ամրագրել հիմա, իսկ ստանալ մի փոքր ուշ՝ անձամբ իմ կողմից 😉👌

Շնորհակալ եմ, որ սպասում եք և շարունակում եք մնալ ինձ հետ։
Սիրով ձեր՝

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Telephone

+37455261120

Alerts

Be the first to know and let us send you an email when aloize posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to aloize:

Shortcuts

Share