Information Systems Agency of Armenia - ISAA

Information Systems Agency of Armenia - ISAA Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Information Systems Agency of Armenia - ISAA, Information Technology Company, Vazgen Sargsyan Street 26/1, Yerevan.

⚠️ Անվտանգության զգուշացում՝ կայքերի սեփականատերերի և կիբեռանվտանգության թիմերի համար AM-CERT-ը միանում է ԱՄՆ-ի, Եվրոպայ...
21/10/2026

⚠️ Անվտանգության զգուշացում՝ կայքերի սեփականատերերի և կիբեռանվտանգության թիմերի համար

AM-CERT-ը միանում է ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի և այլ տարածաշրջանների կիբեռանվտանգության մարմինների նախազգուշացմանը՝ PHP ծրագրավորման լեզվում հայտնաբերված երկու կրիտիկական խոցելիության վերաբերյալ։

PHP-ն լայնորեն կիրառվում է կայքերի և առցանց ծառայությունների, այդ թվում՝ WordPress, Nextcloud, Roundcube և Moodle հարթակների աշխատանքում։

Այս խոցելիությունները կարող են oգտագործվել սերվերում հեռակա կարգով վնասակար կոդ գործարկելու նպատակով և այդ միջոցով գողանալ տվյալներ, անջատել կայքը կամ հասանելիություն ստանալ կազմակերպության ցանցին։

Ի՞նչ անել։

✅ Նույնականացրեք ձեր ցանցում առկա PHP-ով աշխատող համակարգերը։
✅ Հնարավորինս շուտ տեղադրեք անվտանգության վերջին թարմացումները կամ սահմանափակեք վեբ կայքի հասանելիությունը համացանցից (https://www.php.net/archive/2026.php):
✅ Մշտադիտարկեք ձեր կայքի անվտանգության լոգերը՝ կասկածելի ակտիվությունը հայտնաբերելու նպատակով։
✅ Եթե ձեր կայքը սպասարկում է այլ ծրագրավորող կամ հոսթինգ ընկերություն, ապա համոզվեք, որ նրանք տեղյակ են այս զգուշացման մասին։

Եթե պարզապես այցելում եք կայքեր՝ քայլեր ձեռնարկելու կարիք չկա։

📩 Եթե ձեր համակարգում նկատել եք կասկածելի ակտիվություն, կարող եք այդ մասին հաղորդել AM-CERT-ին՝ հետևելով https://am-cert.am/report էջում նշված քայլերին։

#Կիբեռանվտանգություն

Մրցույթի մեկնարկը տրված է⚡️Առաջիկա հինգ օրերին, Գերմանիայում 10 հայ երիտասարդ կմասնակցի Եվրոպական կիբեռանվտանգության մրց...
13/10/2026

Մրցույթի մեկնարկը տրված է⚡️

Առաջիկա հինգ օրերին, Գերմանիայում 10 հայ երիտասարդ կմասնակցի Եվրոպական կիբեռանվտանգության մրցույթին՝ մրցելով 42 երկրների թիմերի հետ։

Մրցույթը կազմակերպվում է յուրաքանչուր տարի՝ միավորելով կիբեռանվտանգության ոլորտի լավագույն տաղանդներին՝ մրցելու, սովորելու և կատարելագործվելու։

Հպարտ ենք մեր թիմի անցած ճանապարհով և անհամբեր սպասում ենք նրանց խոստումնալից ելույթին։

#ՀՏՀԳ

🤝 Վստահությունը կառուցում են միասին։ Հայաստանում ձևավորվող էլեկտրոնային նույնականացման էկոհամակարգը պետության և մասնավոր...
06/10/2026

🤝 Վստահությունը կառուցում են միասին։

Հայաստանում ձևավորվող էլեկտրոնային նույնականացման էկոհամակարգը պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ ձևավորվող միջավայր է, որտեղ ստեղծվում և կիրառվում են քաղաքացիակենտրոն նույնականացման միջոցներ և վստահության ծառայություններ։

Պետությունը ձևավորում է իրավական դաշտը, սահմանում է ստանդարտներ և իրականացնում վերահսկողություն, իսկ մասնավոր հատվածը ներդնում է ենթակառուցվածք, ապահովում դրա բիզնես շարունակականությունը և մասշտաբայնությունը` անվտանգ թվային ծառայություններ ստեղծելու համար։

Այս համատեքստում առանցքային բաղադրիչներից է “ԵսԵմ” ազգային նույնականացման հարթակը, որը ոչ թե նույնականացման միջոց է, այլ հարթակ, որը միավորում է պետության կողմից ճանաչված բարձր հուսալիության նույնականացման միջոցները՝ քաղաքացուն տալով դրանց միջոցով թվային ծառայություններից օգտվելու միասնական մուտքի հնարավորություն։

Այս թեմաներին անդրադարձավ ՀՏՀԳ Էլեկտրոնային նույնականացման ծրագրի համակարգող Լուսինե Բարսեղյանը, «imID» վստահության համաժողովի ընթացքում:

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին արժեքավոր մտքերի, փորձի և տեսակետների փոխանակման համար։

Թվային ծառայության պարզությունը սկսվում է նաև այն աշխատանքից, որը քաղաքացուն տեսանելի չէ առաջին հայացքից։ Քաղաքացին պետք...
02/10/2026

Թվային ծառայության պարզությունը սկսվում է նաև այն աշխատանքից, որը քաղաքացուն տեսանելի չէ առաջին հայացքից։

Քաղաքացին պետք է կարողանա պետական ծառայություններից օգտվել առանց տարբեր կառույցների հետ առնչվելու, կամ բազմակի ներկայացնելու այն տվյալները, որոնք արդեն իսկ պետությանը հասանելի են։

Այսպիսի արդյունքն իրագործելի է պետական համակարգերի փոխգործելիության (interoperability) միջոցով, միաժամանակ առաջնորդվելով տվյալների անվտանգ փոխանակում ապահովելու առաջնահերթությամբ։

Այս մասին խոսել է Տեղեկատվական համակարգերի գործակալության նախագահ Ներսես Երիցյանը APRI Forum 2026-ի «Խելացի ծառայություններ՝ ուժեղ պետություն» պանելային քննարկման ընթացքում։

Քննարկմանը մասնակցել են նաև Անդրես Թյութը (Proud Engineers) և Նայիրի Շորճեանը (ՄԱԶԾ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոն)։

🙌 Շնորհակալություն ԱՊՐԻ Արմենիա - APRI Armenia -ին՝ քննարկումը հյուրընկալելու համար։

✨ Երիտասարդ մասնագետների ծրագիրը նորացվել է։  Ծրագիրն այսուհետ կառուցված է հստակ մասնագիտական ուղիների շուրջ։  Մեկ տարու...
29/09/2026

✨ Երիտասարդ մասնագետների ծրագիրը նորացվել է։

Ծրագիրն այսուհետ կառուցված է հստակ մասնագիտական ուղիների շուրջ։

Մեկ տարում մասնակիցը հերթով աշխատում է իր ընտրած մասնագիտական ուղուն առավել համապատասխան ՀՏՀԳ-ի երեք թիմերում։

Այս ընթացքում նա կենտրոնանում է իր ընտրած մասնագիտության վրա, զարգացնում անհրաժեշտ հմտություններ և ձեռք բերում իր մասնագիտական հետաքրքրություններին համապատասխան գործնական փորձ։

❓Ինչո՞ւ ենք փոփոխել ծրագիրը

Հայաստանի թվային վերափոխման համար անհրաժեշտ են տարբեր մասնագետներից կազմված թիմեր։

ԵՄԾ-ի նոր մոդելը՝ մշակված Մեծ Բրիտանիայի Digital, Data and Technology (DDaT) Capability Framework-ի մոտեցումների հիման վրա, միտված է երիտասարդների մոտ զարգացնել թվային վերափոխման համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունները, միաժամանակ հնարավորություն տալով իրական ներդրում ունենալ Հայաստանի թվային վերափոխման աշխատանքներում։

🔎 Ծրագրի մասին ավելին՝ https://isaa.am/young-professionals-program

🔗 ԵՄԾ ձեռնարկ` https://isaa.am/api/assets/d384fc7e-85c8-4df2-bdf5-2074a4c6ce2c



#ՀՏՀԳ

Ի՞նչ է իրականում նշանակում լինել Երիտասարդ մասնագետ ՀՏՀԳ-ում։Սա մ...

📚 Նոր ուսումնական տարին լավ առիթ է երեխաների հետ քննարկելու առցանց անվտանգության մի քանի կանոն։1. Շփումը սոց․ կայքերումԽ...
14/09/2026

📚 Նոր ուսումնական տարին լավ առիթ է երեխաների հետ քննարկելու առցանց անվտանգության մի քանի կանոն։

1. Շփումը սոց․ կայքերում

Խոսեք երեխայի հետ անծանոթների հետ առցանց շփման մասին։

Անծանո՞թ է գրում կամ զանգում։ Հորդորեք չպատասխանել, արգելափակել օգտատիրոջը և տեղեկացնել վստահելի մեծահասակին։

2. Ո՞ր տեղեկությունը պետք է պահել գաղտնի

✅ հասցե
✅ հեռախոսահամար
✅ գաղտնաբառեր
✅ հաստատման կոդեր և այլ անձնական տվյալներ

3. Կասկածելի հաղորդագրություններ և հղումներ

Օգնեք երեխային տարբերակել կասկածելի հաղորդագրությունները։
Մի՛ բացեք հղումը, եթե հաղորդագրությունը՝

⚠️ շտապեցնում է
⚠️ պահանջում է անձնական տվյալներ
⚠️թվում է կասկածելի

4. Պաշտպանել օգտահաշիվները

Ժամանակ առ ժամանակ միասին ստուգեք՝

✅ գաղտնիության կարգավորումները
✅ հավելվածների թույլտվությունները
✅ երկգործոն նույնականացումը, եթե հասանելի է

5. Եթե ինչ-որ բան անհանգստացնում է

💙Երեխան պետք է վստահ լինի, որ կարող է դիմել ծնողին կամ ուսուցչին՝ ստանալու օգնություն և աջակցություն, առանց քննադատությունից կամ պատժից վախենալու։

#ՀՏՀԳ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Տեղեկատվական համ...
11/09/2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության թիմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները՝ մասնավորապես տվյալների և փոխգործելիության, էլեկտրոնային նույնականացման (eID) և կիբեռանվտանգության ոլորտներում:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունն ու երկխոսությունը՝ թվային փոխակերպման օրակարգի առաջմղման ուղղությամբ:

💡Գիտելիքը նոր գաղափարների սկիզբն է, իսկ գաղափարները՝ նոր հնարավորությունների։Շնորհավոր Գիտելիքի օրը։hashtag #ԳիտելիքիՕր ...
01/09/2026

💡Գիտելիքը նոր գաղափարների սկիզբն է, իսկ գաղափարները՝ նոր հնարավորությունների։
Շնորհավոր Գիտելիքի օրը։

hashtag #ԳիտելիքիՕր hashtag hashtag #Սեպտեմբերի1

⚡Ուսանողական ազգային կիբեռվարժանք 2026  Դեռ չե՞ս դիմել։ Ժամանակն է փորձելու ուժերդ։   🚀 Դիմումների ընդունման վերջնաժամկե...
19/08/2026

⚡Ուսանողական ազգային կիբեռվարժանք 2026

Դեռ չե՞ս դիմել։ Ժամանակն է փորձելու ուժերդ։

🚀 Դիմումների ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 20-նն է։

Մասնակցությունն անվճար է։

Դիմի՛ր հիմա ⬇️

Եթե ուսանող ես - https://bit.ly/4ymlhbv

Եթե աշակերտ ես - https://bit.ly/3UbcR77

___________________________________________________________________

⚡Students National Cybersecurity Challenge 2026

Haven’t applied yet?

🚀Now is your last chance to put your skills to the test.

Participation is free. Applications close on August 20.

Apply now ⬇️

As a university student: https://bit.ly/4ymlhbv

As a school student: https://bit.ly/3UbcR77

Eng⬇️🔊 «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն (ՀՏՀԳ)» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու Կիբեռանվտանգության...
10/08/2026

Eng⬇️

🔊 «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն (ՀՏՀԳ)» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու Կիբեռանվտանգության ոլորտում աշխատող նախատիպային (Proof of Concept – PoC) լուծումների մշակման դրամաշնորհային բաց մրցույթին։

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դիրքավորել որպես առաջադեմ կիբեռանվտանգության նորարարության տարածաշրջանային կենտրոն՝ խթանելով կանխարգելիչ, մասշտաբավորող և վավերացվող կիբեռպաշտպանական լուծումների զարգացումը պետական և կրիտիկական ենթակառուցվածքների ոլորտներում։

Մանրամասները՝ https://shorturl.at/NqxML

——————————
The "Information Systems Agency of Armenia (ISAA)" Foundation invites interested stakeholders to participate in a Competition for the Allocation of a National Cybersecurity Grant for a Working Prototype (Proof-of-Concept) Solution․

This initiative aims to position the Republic of Armenia as a regional center for advanced cybersecurity innovation, fostering the development of preemptive, scalable, and verifiable cyber defense solutions across government and critical infrastructure sectors.

Details: https://shorturl.at/C4ouM

Address

Vazgen Sargsyan Street 26/1
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Information Systems Agency of Armenia - ISAA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Information Systems Agency of Armenia - ISAA:

Shortcuts

Share