08/02/2022
Հարգելի ապագա ՏՏ մասնագետ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ընկերության և ՏՏ ոլորտի մի խումբ պրոֆեսիոնալ մասնագետների աջակցությամբ կազմակերպում ենք ՏՏ անվճար դասընթացներ Էջմիածնում։
Ծրագրի նպատակը տեխնիկական հմտություններ ունեցող մեր երիտասարդ էջմիածնեցիներին տալ համապատասխան գիտելիքներ, կիսվել մասնագիտական փորձով, որի վերջնական նպատակը նրանց աշխատատեղերով ապահովելն ու Էջմիածնում միջազգային ստանդարտներին համապատասխան ՏՏ Ընկերություն ու գրասենյակ հիմնելն է։
Դասընթացներն ունենալու են երկու ուղղվածություն․
- Որակի ապահովման դասընթացներ (Quality Assurance)
- Ծրագրավորման ընդհանուր հիմունքներ և Javascript ծրագրավորման լեզու։
Դասընթացների ընթացքում, մասնակիցները ձեռք են բերելու խորքային գիտելիքներ տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ, ուսումնասիրելու են ոլորտի լավագույն միջազգային փորձը և հմտանալու են հստակ գործնական առաջադրանքների վրա, իսկ լավագույնները ներգրավվելու են աշխատանքի՝ մրցունակ աշխատավարձով։
Ծրագրի պահանջներն են։
- ՏՏ ոլորտի կամ մաթեմատիկական ուղղվածությամբ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող կամ ավարտած, 18-30 տարեկան անձիք,
- Որոշ ժամանակ այլ հաստատությունում ՏՏ դասընթացներ անցած, որոշակի գիտելիքներ ունեցող բարձրագույն կրթությամբ երիտասարդներ։
Ցանկացողները կարող են անցնել ներքևում առկա հղումով և լրացնել առցանց հարցաթերթիկը։ Ծրագրին համապատասխանող և նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Մաղթում ենք հաջողություն։