24/06/2026
Եթե կասկածելի link ես բացել՝ ինչ անել ✔️
Կասկածելի հղման վրա սեղմելը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կորած է, բայց արագ արձագանքը շատ կարևոր է․ ճիշտ քայլերը կարող են օգնել կանխել տվյալների արտահոսքը,հաշիվների չարտոնված հասանելիությունը կամ վնասակար ծրագրերի տարածումը։
Եթե բացել եք կասկածելի հղում, խորհուրդ է տրվում՝
🚫 1. Այլևս ոչինչ մի սեղմեք նույն էջում
Մի ներբեռնեք ֆայլեր, մի մուտքագրեք գաղտնաբառեր, քարտային տվյալներ կամ այլ զգայուն տեղեկատվություն։
📶 2. Հնարավորության դեպքում անջատեք սարքը ցանցից
Եթե կասկածում եք, որ հղումը կարող էր գործարկել վնասակար ֆայլ կամ script, ժամանակավորապես disconnect լինելը կարող է սահմանափակել հետագա ակտիվությունը։
🔑 3. Անմիջապես փոխեք գաղտնաբառերը
Հատկապես եթե հղումը բացելուց հետո մուտք եք գործել որևէ հաշիվ կամ մուտքագրել եք տվյալներ։Առաջինը փոխեք email-ի, corporate account-ի և կարևոր հարթակների գաղտնաբառերը։
🛡️ 4. Միացրեք կամ ստուգեք MFA-ն
Եթե դեռ միացված չէ, ակտիվացրեք։ Եթե միացված է, համոզվեք, որ recovery settings-ը ևս անվտանգ են։
🧪 5. Սկանավորեք սարքը անվտանգության գործիքներով
Հակավիրուսային կամ endpoint protection լուծումները կարող են օգնել հայտնաբերել հնարավոր վնասակար ակտիվություն։
👨💻 6. Տեղեկացնեք IT / cybersecurity թիմին
Եթե խոսքը աշխատանքային սարքի կամ corporate account-ի մասին է, շատ կարևոր է չթաքցնել միջադեպը և անմիջապես փոխանցել համապատասխան թիմին։
📩 7. Ստուգեք՝ արդյոք ձեր անունից ինչ-որ բան ուղարկվել է
Կիբեռհարձակվողները հաճախ փորձում են օգտագործել compromised հաշիվները՝ նոր phishing արշավներ սկսելու համար։
Ինչն է կարևոր հիշել
Կիբեռանվտանգության մեջ ամենակարևորը ոչ թե միայն սխալ չանելն է, այլ սխալից հետո ճիշտ արձագանքելը։
Եթե օգտատերը արագ է արձագանքում, վնասը շատ հաճախ հնարավոր է զգալիորեն սահմանափակել։