06/10/2026
Սիրելի՛ ուսանողներ, շրջանավարտներ և համայնքի անդամներ,Հրավիրում ենք մասնակցելու բնապահպանական և ֆինանսական ոլորտի ամենասպասված քննարկումներից մեկին, որի համակազմակերպիչն է Sheffield–York–Strasbourg Alumni Association of Armenia-ն (SYSAAA)։
💡 Ինչո՞ւ արժե մասնակցել․
• Մասնագիտական networking: Հանդիպեք York, Sheffield և Strasbourg համայնքի անդամներին, պրոֆեսորներին, ինչպես նաև պետական, բանկային, միջազգային և մասնավոր հատվածների ներկայացուցիչներին։
• Արդիական թեմաներ: Քանի որ Հայաստանը հյուրընկալում է COP17-ը, քննարկվող թեմաները կարևոր են յուրաքանչյուրի համար, ով ձգտում է ձեռք բերել նոր գիտելիքներ և ընդլայնել իր տեսադաշտը։
• Համայնքային կապեր: Սա ոչ միայն պանելային քննարկում է, այլև ջերմ հնարավորություն՝ վերականգնելու հին կապերը և ձևավորելու նոր համագործակցություններ։
✨ Fnet telecom-ը սիրով աջակցում է այս կարևոր նախաձեռնությանը՝ հանդես գալով որպես միջոցառման պաշտոնական հովանավոր։ Մենք կարևորում ենք կայուն ապագային ուղղված քայլերն ու երիտասարդ մասնագետների համախմբումը։
📅 Հոկտեմբերի 7, 2026 | 13:30 – 19:00
📍 Armenia Marriott Hotel, Ararat Hall
Միացե՛ք մեզ, եղե՛ք ակտիվ քննարկումների մասնակից և միասին ներկայացնենք մեր համալսարանական համայնքը։
👉 Սիրով սպասում ենք բոլորիդ!