21/09/2026
Շնորհավոր տոնդ 35-ամյա անկախ ՀԱՅԱՍՏԱՆ🇦🇲
35 տարի առաջ մենք ընտրեցինք ազատ ապրելու, մեր ճակատագիրը սեփական ձեռքերով կառուցելու ուղին։ Ճանապարհը հեշտ չի եղել, անցել ենք հաղթանակների և կորուստների, ոգևորությունների և հիասթափությունների միջով, սակայն մնացել ենք անկոտրում, հզոր ու անկախ✨
Անկախությունը պարզապես տարեթիվ չէ, այն մեր ինքնության, արժանապատվության ու ապագայի պատասխանատվությունն է։
Այսօր խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հանուն հայրենիքի պաշտպանությանը, և մեծ երախտագիտությամբ հիշում նրանց, ովքեր շենացրել և շենացնում են Հայաստանը։
Շնորհավոր տոնդ անկախ Հայաստան❤️💙🧡