13/08/2026
🍪 Ի՞նչ է իրականում տեղի ունենում, երբ սեղմում ես “Accept all cookies”
Մեզանից շատերը սեղմում են այդ կոճակը՝ առանց մտածելու, պարզապես կայքն արագ բացելու համար։
Բայց այդ մեկ click-ով կայքին կարող ես թույլ տալ պահպանել և օգտագործել տվյալներ քո այցելության մասին, օրինակ՝
📌 որ էջերն ես դիտել�
📌 ինչ ես սեղմել կամ փնտրել�
📌 ինչ նախասիրություններ ունես կայքում�
📌 որոշ դեպքերում՝ տվյալներ, որոնք օգտագործվում են գովազդը քեզ համապատասխանեցնելու համար
Բայց ոչ բոլոր cookie-ներն են նույնը։ Որոշներն անհրաժեշտ են, որպեսզի կայքը ճիշտ աշխատի, իսկ մյուսներն օգտագործվում են analytics-ի, personalization-ի կամ advertising-ի համար։
💡Արդյո՞ք դա վտանգավոր է։
� Սովորաբար՝ ոչ։
Բայց եթե չես ցանկանում կիսվել ավելորդ տվյալներով, հատկապես անծանոթ կայքերում, “Accept all”-ի փոխարեն ընտրիր միայն անհրաժեշտ cookie-ները կամ սեղմիր “Reject ”։
Այսինքն՝ ամեն անգամ “Accept all” սեղմելու կարիք չկա։ Մի քանի վայրկյան տրամադրելով cookie settings-ին՝ կարող ես ավելի լավ վերահսկել, թե ինչ տվյալների օգտագործմանն ես համաձայնում։
Իսկ դու սովորաբար ընտրո՞ւմ ես cookie settings-ը, թե՞ միանգամից սեղմում ես “Accept all”👀