«Ունիվերսալ Սիսթեմս» ընկերությունը մասնագիտացած է աշխատանքային գործընթացի վերահսկման և տեսահսկման, ահազանգման, մուտքի ելքի թույլտվության, տեղորոշման համակարգերի ներկրման, մշակման, տեղայնացման և սպասարկման ոլորտում: Ընկերությունը հիմնվել է 2009թ: Մեր աշխատակիցները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգային ծրագրավորման և ավտոմատացման ոլորտներում:«Ունիվերսալ
Սիսթեմս» ընկերությունը համագործակցում է աշխարհահռչակ այնպիսի ընկերությունների հետ ինչպիսին են honeywell, Eldes, Sphinx, Cnord, Dahua ընկերությունները: «Ունիվերսալ Սիսթեմս» ընկերությունը Հայաստանում արդյունավետ համագործակցել է «Յունիբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյբանկ» ՍՊԸ, «Արարատցեմենտ» ՓԲԸ, «Անելիքբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ՓԲԸ, ՀՀ Ոստիկանություն, «Ինտերլոտո» ՍՊԸ, «ՀԷՑ» ՍՊԸ և այլ խոշոր կազմակերպությունների հետ:
«ՈՒնիվերսալ Սիսթեմս»–ի հիմնական գործառույթներն են.
Տեսահսկման համակարգերի նախագծում, ներկրում, տեղայնացում, ինտեգրում գործող համակարգերի հետ, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
Ահազանգման համակարգերի նախագծում, ներկրում, տեղայնացում, ինտեգրում գործող համակարգերի հետ, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
Հակահրդեհային համակարգերի նախագծում, ներկրում, տեղայնացում, ինտեգրում գործող համակարգերի հետ, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
Մուտքի-ելքի թույլտվության և աշխատաժամանակի հաշվարկի համակարգերի նախագծում, ներկրում, տեղայնացում, ինտեգրում գործող համակարգերի հետ, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
Նավիգացիոն համակարգերի նախագծում, ներկրում, տեղայնացում, ինտեգրում գործող համակարգերի հետ, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
Տարաբնույթ և տեխնոլոգիական տարբեր մոտեցումներ պահանջող կայքերի նախագծում, տեղայնացում, ինտեգրում առկա կայքի հետ, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
GSM սարքավորումների և ԱՀԿ կայանների նախագծում, ներկրում, տեղայնացում, ինտեգրում գործող համակարգերի հետ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում: