09/03/2026
🥁🥁 DataArt Armenia-ն հյուրընկալում է «ԱԲ սերունդ» ծրագրի մեր այս տարվա առաջին մասնագիտական կողմնորոշման այցը ոլորտային առաջատար կառույցներ 🔝
👉 Ինչպե՞ս է գործում համաշխարհային առաջատար ծրագրային ապահովման ինժեներական ընկերություններից մեկը
👉 Ինչո՞վ է կարևոր տվյալագետի մասնագիտությունը, և ինչո՞ւ այն ընտրել
👉 Ինչպե՞ս են խաչվում տվյալագիտության, ինժեներիայի և ԱԲ-ի ոլորտները և ի՞նչ հեռանկարներ կան այս մասնագիտացումներում։
👉 Ի՞նչ հմտություններ ու գիտելքիներ են պետք՝ ցանկացած մասնագիտության մեջ հաջողելու համար։
Գնացել էինք բացահայտելու Գյումրու տնտեսագիտական վարժարանի աշակերտների հետ 🙌 վարժարանի հետ գործակցության շրջանակում մեզ էին միացել նաև վարժարանի հետ համագործակցող ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողները։
Գյումրու Տնտեսագիտական Վարժարան ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ - ASUE Gyumri Branch
🙏 Շնորհակալ ենք DataArt Armenia-ի թիմին հետաքրքիր շրջայցի ու իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքը մեր ապագա նորարարների ու երիտասարդների հետ կիսելու համար։
Իսկ ո՞ր ոլորտը կցանկանայիք բացահայտել դուք, նշեք 👇