Idea start-ը կազմակերպություն է, որը զբաղվում է բիզնես ավտոմատացմամբ, որը հնարավորություն է ընձեռնում տալ ծրագրային լուծումներ, մարկետինգային լուծումներ, աշխատակազմի կառավարում, շուկայի ուսումնասիրություն, ինվենտարիզացիա և այլն: Այն հիմնադրվել է 2020 թվականին: Անվան նշանակությունն ինքնին հուշում է idea`գաղափար/, start` սկսել/ գնալ առաջ: Կազմակերպության նպատակն է օգնել ճիշտ կառավարել բիզնեսը,իմանա
լ ապրանքի իրական ինքնարժեքը,հասկանալ թե ինչքանով է շահավետ բիզնեսը,կարողանալ եկամտի ճիշտ կառավարում իրականացնել:Idea Start-ը լուծում է մի շարք խնդիրներ,որոնցից են՝ ֆինանսների ճիշտ կառավարում,պարտքերի վերահսկում,վաճառվող և ընդունվող ապրանքների ճշգրիտ անալիզ,առանձին պահեստների վերահսկում,կոմպլեկտավորված ապրանքների վաճառք և ապակոմպլեկտավորում,մեծածախ և մանրածախ առևտրի տարբերում ,համակցված աշխատանք գրեթե ցակացած տեխնիկայի հետ,ճկուն բոնուսային համակարգեր,բիզնես պլանավորում,ճշգրիտ վերահաշվարկ,անկանխիկ գործարքների կառավարում,բռենդների կառավարում,բանկերի հետ աշխատանք,հստակ աշխատանքային գրաֆիկ և տեսակավորված լայն հաշվետվություններ: Idea Start-ում գործում է նաև օնլայն օգնություն,որն էլ ավելի է հեշտացնում ձեր իսկ աշխատանքը:Բավական է միայն օգտվել օնլայն ծառայություններից,և ձեր բոլոր խնդիրները կլուծվեն մեր հմուտ մասնագետների կողմից:Idea start-ն առաջարկում է 1C-ի հենքի վրա ստեղծված բիզնեսի տարբեր ոլորտներն ավտոմատացնող ծրագրերի բազում տեսականի,որոնցից են ՝ արտադրություն,շարժական վաճառք,տարբեր խանութների և ծառայությունների ավտոմատացում,արտադրության ավտոմատացում,դիստրիբուցիա,հանքարդյունաբերություն,բուժծառայություններ,բուժհաստատություններ,հաշվապահության ավոմատացում,հոլդինգ ավտոմատացում,առանձնացված կադրեր և աշխատավարձ,ավտոսերվիզ և այլն:Idea Start-ի ուսումնական կենտրոնը առաջարկում է 1C-ի հենքի վրա գրված տարատեսակ ծրագրերի խորացված ուսուցում,նաև ադմինիստրատիվ մակարդակով:Կենտրոնում նաև ձեռք կբերեք համակարգչային գրագիտության հիմքային գիտելիքներ:
«Ամեն ինչ, կամ ոչինչ», սա է Idea Start-ի կարգախոսը: