WISE Foundation

WISE Foundation 🚀Մենք ստեղծում ենք միասնական, մարդակենտրոն, նորարար և վստահելի թվային միջավայր Our beneficiaries are all citizens of the Republic of Armenia.

«Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամը նախագծում է, զարգացնում տեղեկատվական համակարգեր, նոր հարթակներ, կայքեր, ինչպես նաև իրականացնում դրանց ամբողջական սպասարկումը։ Մենք նախագծել և զարգացրել ենք ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում գործող 23 տեղեկատվական համակարգեր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքերը, ինչպես նաև առանձին ստորաբաժանումների

6 պաշտոնական կայքերը, տարբեր պետական և միջազգային հարթակներ։ Կենտրոնը տրամադրում է մոտ 13,000 միավոր համակարգչային սարքավորումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին, դրա կառուցվածքային և առանձին ստորաբաժանումներին, ինչպես նաև մարզային և տարածքային մարմիններին ամբողջ երկրի տարածքում։ Մեր շահառուները Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն են։ Ավելի քան 1 միլիոն ակտիվ շահառու ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում ստանում է արագ, թափանցիկ, ճշգրիտ թվային ծառայություններ՝ մեր սպասարկած շուրջ 24 տեղեկատվական համակարգերի միջոցով։



The “WISE” Foundation designs and develops information systems, new platforms, and websites, and carries out their full-scale maintenance and support. We have designed and developed 23 information systems operating within the social protection sector of the Republic of Armenia, the official websites of the RA Ministry of Labor and Social Affairs, as well as 6 official websites of its individual subdivisions, along with various state and international platforms. The Center provides approximately 13,000 units of computer equipment to the staff of the RA Ministry of Labor and Social Affairs, its structural and individual subdivisions, as well as to regional and territorial bodies across the country. More than 1 million active beneficiaries in the social protection sector of the RA receive fast, transparent, and accurate digital services through the roughly 24 information systems we maintain.

25/08/2026
20/08/2026

💡 Ծրագիրը ստեղծվել է ✨WISE հիմնադրամի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար՝ սոցիալական աջակցության գործընթացը թվային և ավելի հասանելի դարձնելու նպատակով։

✨WISE — Թվային լուծումներ՝ հանուն մարդու բարեկեցության

#ԹվայինԼուծումներ #ՍոցիալականԱջակցություն #ԲնակարանայինԱջակցություն #Թվայնացում #Մարդակենտրոն #Հայաստան

18/08/2026

✨WISE (Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն) հիմնադրամի ղեկավար կազմի հերթական աշխատանքային հանդիպումը կազմակերպվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։

🖇️Հանդիպումը հրաշալի առիթ էր քննարկումներ ունենալ ոչ ֆորմալ միջավայրում՝ անդրադառնալով հիմնադրամի ընթացիկ հարցերին և առաջիկա ծրագրերին։

📊Ղեկավար կազմը փոխանակեց կարծիքներ և սահմանեց առաջիկա շրջանի հիմնական առաջնահերթությունները։

✨WISE - Թվային լուծումներ՝ հանուն մարդու բարեկեցության

📢 Ղարաբաղից տեղահանված ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում💰 Ամսական 40,000 դրամ՝ ընտանիքի յուրաքանչյ...
17/08/2026

📢 Ղարաբաղից տեղահանված ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում

💰 Ամսական 40,000 դրամ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, 10 տարի ժամկետով

📝 Դիմել՝ housing.socservice.am
❗️Նախապես անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ հերթացուցակում ընդգրկվելու համար

📢 Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը։

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով․ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար աջակցության ամսական չափը կազմում է 40,000 դրամ:

🔻 Միջոցառման շրջանակում վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք հրաժարվել են Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից։

Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք՝
✅ բաղկացած են 1-3 անդամից, բավարարում են ծրագրի պայմաններին կամ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում չեղարկել են հավաստագիրը,
✅ հաշվառված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում,
✅ ընտանիքի անդամներն ունեն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան կամ 60 և ավելի տարեկան են՝ անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/ հղմամբ․ մինչ դիմում ներկայացնելն անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում ընդգրկվելու նպատակով։

📢 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ | ՄԱՔՐՈՒՀԻ✨ WISE (Բարեկեցության Տեղեկատվական Համակարգերի Ձեռնարկություն) հիմնադրամը փնտրում է պատասխա...
17/08/2026

📢 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ | ՄԱՔՐՈՒՀԻ
✨ WISE (Բարեկեցության Տեղեկատվական Համակարգերի Ձեռնարկություն) հիմնադրամը փնտրում է պատասխանատու և կարգապահ մաքրուհի՝ մեր թիմին միանալու համար։ 🧹

🕛 Լրիվ դրույք
📍 ք. Երևան, Կ. Ուլնեցու 68

Աշխատանքի նկարագրություն
Իրականացնել կազմակերպության տարածքների մաքրության, հիգիենայի և կարգուկանոնի ապահովման աշխատանքները։

Հիմնական Պարտականություններ
✅ Գրասենյակի և ընդհանուր տարածքների մաքրություն
✅ Հիգիենայի և կարգուկանոնի ապահովում
✅ Մաքրության պարագաների ճիշտ օգտագործում
✅ Աշխատանք՝ սահմանված ժամանակացույցով

Պահանջվում է
▪️ Պատասխանատվություն և կարգապահություն
▪️ Մաքրության նկատմամբ ուշադրություն
▪️ Փորձ

📱 Դիմել՝ +374 11 50 18 01
📩 [email protected]

hashtag #ԹափուրԱշխատատեղ hashtag #Աշխատանք hashtag #Մաքրուհի hashtag hashtag

🗓 Այս շաբաթ գործարկեցինք Կենսաթոշակի հաշվիչը, որը հնարավորություն կտա ինքնուրույն հաշվարկել կենսաթոշակի նախնական չափը՝ պ...
14/08/2026

🗓 Այս շաբաթ գործարկեցինք Կենսաթոշակի հաշվիչը, որը հնարավորություն կտա ինքնուրույն հաշվարկել կենսաթոշակի նախնական չափը՝ պարզ ու արագ։

Փորձիր հենց հիմա 👉 uss.social.gov.am/pension-calculator

#ՄՍԾ #ԱՍՀՆ #ԹվայինԾառայություններ

📢 Աշխատանքի հայտարարություն. Տնտեսվար-բանվոր✨WISE (Բարեկեցության Տեղեկատվական Համակարգերի Ձեռնարկություն) հիմնադրամը հայ...
13/08/2026

📢 Աշխատանքի հայտարարություն. Տնտեսվար-բանվոր

✨WISE (Բարեկեցության Տեղեկատվական Համակարգերի Ձեռնարկություն) հիմնադրամը հայտարարում է թափուր հաստիք։

🕒 Լրիվ դրույք
📍 ք. Երևան, Կ. Ուլնեցու 68

Աշխատանքի նկարագրություն
Աջակցում է կազմակերպության վարչատնտեսական գործունեությանը՝ ապահովելով գույքի, տարածքների և նյութական միջոցների պատշաճ սպասարկումը և տեղափոխումը։

Հիմնական պարտականություններ
✅ Տեխնիկական անսարքությունների վերացում (լամպերի փոխում, պարզ վերանորոգումներ)
✅ Կահույքի և սարքավորումների տեղափոխում, տեղադրում
✅ Միջոցառումների նախապատրաստում և տարածքի կարգի բերում
✅ Դիսպենսերներում ջրի առկայության ապահովում
✅ Այլ վարչատնտեսական ընթացիկ աշխատանքներ

Պահանջվում է
▪️ Միջին կամ միջին մասնագիտական կրթություն
▪️ Աշխատանքային փորձը վարչատնտեսական ոլորտում՝ առավելություն
▪️ Պատասխանատվություն, կարգապահություն, ֆիզիկական աշխատունակություն

📞 Դիմել՝ +374 41 58 59 15
📩 [email protected]

#ԹափուրԱշխատատեղ #Աշխատանք #Հայաստան

📢 Կենսաթոշակի չափը հիմա կարող եք հաշվել ինքնուրույն, առցանց🧮Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկվ...
12/08/2026

📢 Կենսաթոշակի չափը հիմա կարող եք հաշվել ինքնուրույն, առցանց

🧮Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկված է կենսաթոշակի հաշվիչ

🔗 uss.social.gov.am/pension-calculator

📢 Հարգելի՛ քաղաքացիներ, այսուհետ Ձեր կենսաթոշակի նախնական չափը կարող եք հաշվել ինքնուրույն՝ օգտվելով Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկված կենսաթոշակի հաշվիչից։

🔗 Մուտք գործելով հետևյալ հղմամբ՝ https://uss.social.gov.am/pension-calculator, Դուք կարող եք նշել Ձեր աշխատանքային ստաժի, տարիքի, առկայության դեպքում նաև հաշմանդամության խմբի կամ կերակրողին կորցնելու կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, և համակարգն ինքնաշխատ եղանակով կարտացոլի Ձեր կենսաթոշակի նախնական չափը։

11/08/2026

✨WISE հիմնադրամը հպարտությամբ ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով ՝ e-social թվային հարթակում արդեն իսկ ներդրված գնահատման նոր համակարգը։ 💻

✨WISE-ը շարունակում է իր առաքելությունը՝ կառուցել հուսալի, կայուն և մարդակենտրոն թվային համակարգեր Հայաստանի Հանրապետության սոցիալական ոլորտի համար։ 👤

#ԱՍՀՆ #ԹվայինՀայաստան #ՍոցիալականՊաշտպանություն #Նորարարություն

Address

Կարապետ Ուլնեցի 68
Yerevan
0069

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411501801

Alerts

Be the first to know and let us send you an email when WISE Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to WISE Foundation:

Shortcuts

Share