09/03/2020
Իսկ դուք գիտե՞ք...
Ժամանակակից փոշեկուլները բավականին երկար ճանապարհ են անցել՝ մինչև դարձել են այնպիսին, ինչպիսին այսօր դուք կարող եք տեսնել Ձեր տներում: Այդ ճանապարհը այն անցել է՝ վերածվելով սովորական մաքրող-սրբող մեխանիկական գործիքից՝ մինչև գերժամանակակից, էլեկտրական շարժիչով աշխատող, լվացող և ախտահանող տեխնոլոգիական սարքի:
Only Clean-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում, փոշեկուլների ստեղծման պատմությունը և դրանց էվոլյուցիան:
ՄԱՍ I
1860 թ.-ին ամերիկացի գյուտարար և գործարար Դենիել Հեսը (1831-1916) պատենտավորեց աշխարհում առաջին փոշեկուլը, որը կոչվում էր «Carpet sweeper» (գորգ մաքրող):
Սարքն իրենից ներկայացնում էր գլանաձև պտտվող խոզանակ, որի վերևի հատվածում տեղադրված էր օդային բարձիկ, և այն պետք է ապահովեր օդային հոսանքների շարժը ներքևից վերև: Սարքում առկա կողային խողովակներից երկուսը ուղղորդում էին օդը դեպի ներքևի հատված, իսկ մյուս երկուսը դեպի վերև:
Այսպիսով կեղտն ու փոշին օդային հոսանքների օգնությամբ հայտնվում էին սիլֆոնում, իսկ այնտեղից դեպի ջրային տարաներ:
Սարքն առաջինն էր աշխարհում, որում կիրառվել է փոշին մեկ տեղում հավաքելու տեխնոլոգիան:
Շարունակելի...
➡ ՄԱՍ II - https://www.facebook.com/onlyclean.armenia/photos/a.103710627863219/128909682009980/?type=3&theater
👨🌾 ONLY CLEAN-ում կարող եք պատվիրել քիմմաքրման բարձրակարգ ծառայություններ՝ և մասնագետը կայցելի Ձեր տուն կամ գրասենյակ:
🔷 Աշխատում ենք 24/7 ռեժիմով
📞 094 88 70 99, 041 88 99 30
#քիմմաքրում #химчистка