25/12/2020
🧐 Ֆոկուսոֆթ ընկերությանն անհրաժեշտ է բարձրագույն կրթությամբ մարքեթինգային մասնագետ ամերիկյան շուկայում ՏՏ պրոդուկտի առաջխաղացման համար։
Պարտականությունները․
📌Կոնտենտ պլանի մշակում՝ կոնտենտի տեսակների և նրանց քանակի ընտրություն,
📌Սոցիալական ցանցերում էջերի առաջխաղացում, արագ արձագանքում նամակներին և մեկնաբանություններին,
📌Շփվելու տակտիկայի մշակում, ֆոկուս խմբերի թիրախավորում,
📌Մարքեթինգային պլանավորում, հետազոտություններ, շուկայի վերլուծություն,
📌Առաջխաղացման նոր ռազմավարության ստեղծում,
📌Գովազդային արշավներ, գովազդային բյուջեի մշակում
📌Առաջընթացի արդյունքների կշռադատում։
Պահանջվող որակավորումներ․
📌Անգլերենի գերազանց իմացություն
📌Վերլուծական, ստեղծագործական, նորարար մտածողություն
📌Փորձ համապատասխան ոլորտում
📌Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն
📌Հաղորդակցության գերազանց հմտություններ
📌Սովորելու պատրաստակամություն և ակտիվություն
📌Համակարգչային ծրագրերի իմացություն՝ Microsoft Office, Photoshop, Google docs, մարքեթինգային ծրագրեր,
📌Մարքեթինգային այլ գործիքակազմի տիրապետում։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] հասցեին։
#գործկա #աշխատանք #մարքեթինգ