27/11/2025
ընկերությունը գործարկում է ցանցային մալուխների սերտիֆիկացման պրոֆեսիոնալ ծառայություն՝ հիմնված AEM TestPro CV100 վերջին սերնդի թեստերի վրա։
Ծառայությունը նախատեսված է հատկապես մեծ ձեռնարկությունների, բանկերի, վճարային համակարգերի և fintech ընկերությունների համար, որտեղ կրիտիկական կարևորություն ունեն ցանցի ճշգրիտ ստուգաչափումը, լատենտության վերահսկումը և downtime-ի ռիսկերի նվազեցումը։
Մեր օգտագործած TestPro CV100 սարքավորումը պաշտոնապես սերտիֆիկացված և կալիբրացված է 2026 թվականի համար, ինչը ապահովում է չափումների բացարձակ վստահելիություն՝ ըստ միջազգային ANSI/TIA և IEC ստանդարտների։
Ծառայությունը ներառում է՝
• Պղնձե մալուխների լիարժեք սերտիֆիկացում (մինչև CAT8/Class I-II)
• Մանրամասն հաշվետվություններ՝ երաշխիքի և աուդիտի համար
• Խնդիրների հայտնաբերման և աշխատանքների ընդունման թեստեր՝ նոր կամ արդիականացված ցանցային ենթակառուցվածքների համար
Արդյունքում IT և InfoSec թիմերն ունենում են օբյեկտիվ, ստանդարտացված և վստահելի տվյալներ իրենց ցանցի ֆիզիկական շերտի վիճակի մասին՝ առանց ենթադրությունների և մոտավոր չափումների։