01/02/2021
Թեստավորեք մատիտը - ստեղծեք test case-եր։
1․ Նախ պետք է հասկանալ, թե ո՞ւմ համար է նախատեսված մատիտը և ավելի շատ ինֆորմացիա հավաքել պրոդուկտի մասին։
- Ո՞վ է օգտագործելու - դպրոցականներ, երեխաներ, նկարիչներ։ Ո՞ր տարիքի համար է նախատեսված։ Ո՞ր երկրում է օգտագործվելու (չէ՞ որ, օրինակ Բրազիլիայում, դրանով կարող են անգամ մարդ սպանել)
2․ Ճանաչեք պրոդուկտը և հասկացեք, թե ինչպես է այն նախատեսված օգտագործել։
- Ռետին ունի՞, որքա՞ն է մատիտ երկարությունը, ի՞նչ գույնի է, որքա՞ն կարող եմ գրել մինչև կարիք լինի կրկին սրել։
Նմանատիպ այլ հարցեր տալուց և պատասխան ստանալուց հետո կարող ենք անցնել թեստ թեյսեր գեներացնելուն։
1. Functional - գրել թղթի վրա, ջնջել ռետինով։ Եթե սա չաշխատեց, ապա անիմաստ է շարունակել։
2․ Errors - գրել մաշկի վրա, ջրի տակ, մետաղի, պատի վրա (իհարկե կախված requirement-ներից)
3․ Boundary - գրել շատ սուր ծայրով, գրել գրեթե վերջացած գլխիկով (նույնը ռետինի համար)
4․ Performance - Որքա՞ն կկարողանամ գրել մինչև հաջորդ սրելը, միջավայրի ջերմաստիճանի և թղթի որակի ազդեցությունը գրելու վրա, փորձել ջնջել գրածը 1 ամիս անց և այլն․․․
5․ Security - Ի՞նչ կպատահի, եթե գրաֆտը միամիտ ուտեմ կամ մատիտը ջարդելուց որևէ փոքր կտոր կթռնի՞ աչքիս
6․ Accessibility - թեստավորել ըստ ձեռքի տարբեր չափերի, գրել աջ և ձախ ձեռքերով (գուցե բերանով)
Եղեք կրեատիվ, գեներացրեք ավելի շատ test case-եր։