11/06/2020
Սովորում ենք թերմոգրաֆիյա` միասին։
Նկարը բաղկացած է երկու մասից։
Վերևի մասում պատկերված է ներքևի երեք առարկաների` ջերմային պատկերը։
Չնայած նրան, որ բոլոր երեք շշերի մեջ լցված է նույն ջերմաստիճանի ջուր(85°C), միանգամից աչքի է ընկնում ջերմային պատկերների տարբերությունը։ Ինչու՞ է այդպես։
1 շիշը` ալյումինից է և ներկված է հատվածներով։ Մի հատվածը` սև, մյուսը(փայլուն մասը)` առանց արտաքին միջամտության։
2 շիշը` գարեջրի ապակյա շիշ է, որը ներկված է ամբողջությամբ սև գույնով։
3 շիշը` նույնպես ալյումինից է, բայց այս անգամ ներկված է սև գույնով` ամբողջությամբ։
Կրկնում եմ, բոլոր երեք շշերի մեջ նույն ջերմաստիճանի ջուր է լցված։
Այսպիսով.
Ինչպես հայտնի է դպրոցից, մետաղները, մասնավորապես արծաթը, պղինձը և ալյումինը, շատ լավ ջերմային հաղորդիչներ են։ Միևնույն ժամանակ, ալյումինի ջերմային ճառագայթման գործակիցը շատ ցածր է. բացարձակ 1-ի դեպքում, խորդուբորդ ալյումինի ճառագայթման գործակիցը ≈ 0.07 է։
Համեմատության համար` սև матовый թղթի գործակիցը ≈ 0.94 է։ Առհասարակ, ցանկացած սև կամ մուգ գույնի առարկաների ճառագայթման գործակիցը բարձր է(իսկ 1-ը` դա բացարձակ գործակից է, որը բնության մեջ չի հանդիպում և ֆիզիկոսները այն անվանում են Absolut Black Body կամ պարզապես` Black Body(այստեղ ռասիզմ չկա :D):
Ցանկացած ջերմադիտարկման ժամանակ կամ հեռահար ջերմաչափման ժամանակ, ԱՆՊԱՅՄԱՆ պետք է ջերմային տեսախցիկի մեջ լրացնել որոշակի տվյալներ, դրանցից մեկը, դա ջերմաչափվող օբյեկտի ճառագայթման գործակիցն է։
Սույն փորձի ժամանակ ջերմային տեսախցիկի մեջ տեղադրված էր գործակից` 0.95: Այդ իսկ պատճառով 1 շշի փայլուն մասերի ջերմությունը ցույց էր տալիս սխալ` ≈ 15°C, իսկ ամբողջությամբ սև շշի տվյակները ճիշտ էին։
Անցնենք 2-րդ շշին` ապակյա։
Ապակին` համեմատած ալյումինի հետ, շատ ավելի վատ հաղորդիչ է, այդ իսկ պատճառով նրա տվյալները նույնպես տարբերվում են։ Ասեմ ավելին, ապակին կայուն է իմֆրակարմիր ալիքների նկատմամբ, այսինքն` ապակու միջով չեն անցնում ԻԿ ալիքները։ Սակայն, եթե այն տաքանում է, ապա կարող է ջերմային տեսախցիկը ֆիքսել նրա ջերմաստիճանը։
3-րդ շիշը. Քանի որ ալյումինը շատ լավ հաղորդիչ է, միևնույն ժամանակ այն ներկված է սև գույնի, իսկ ջերմային տեսախցիկն էլ լրացվել է ճիշտ, ապա ամենաճիշտ տվյալները ստանում ենք 3-րդ շշի դեպքում։
Ի՞նչ ենք սովորում այսքանից հետո։
1. Ցանկացած առարկայի ջերմաչափման ժամանակ պետք է հաշվի առնել այդ առարկայի ձառագայթման գործակիցը։
2. Չի կարելի առանց ջերմային տեսախցիկի կարգավորումները փոխելու ջերմաչափել մեկ այլ օբյեկտ, առավել ևս, եթե այդ օբյեկտները ունեն տարբեր քիմիական, ֆիզիկական և երկրաչափական տվյալներ։
3. Գարեջուրը ալյումինե շշերի մեջ ավելի շուտ է սառում, իսկ ապակյա շշերի մեջ` ավելի ուշ տաքանում ;)
Եղեք առողջ և տեղեկացաված։