CyHub Armenia - EIF Cybersecurity Initiative

CyHub Armenia - EIF Cybersecurity Initiative CyHub Armenia is the main cybersecurity hub in Armenia🚀

08/05/2026

❗️❗️❗️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի անվամբ, որից հաղորդագրություններ են ուղարկվում նրա կոնտակտներին։ Լուսանկարում կեղծ օգտահաշվի հեռախոսահամարն է։

⚠️ Խնդրում ենք՝
• չպատասխանել նման հաղորդագրություններին
• չտրամադրել որևէ անձնական տվյալ

_

❗️❗️❗️ WARNING
A fake WhatsApp account has been created using the name of Bagrat Yengibaryan, Director of the Enterprise Incubator Foundation (EIF), and messages are being sent to his contacts from this account.
The phone number of the fake account is shown in the image.

⚠️ Please:
• do not respond to such messages
• do not share any personal information

Գիտեի՞ք, որ կիբեռհարձակումների 19%-ն ուղղված է հենց պետական կառավարման համակարգին։ 🛡ENISA-ի վերջին տվյալները փաստում են՝...
07/05/2026

Գիտեի՞ք, որ կիբեռհարձակումների 19%-ն ուղղված է հենց պետական կառավարման համակարգին։ 🛡

ENISA-ի վերջին տվյալները փաստում են՝ թիրախում այն ոլորտներն են, որոնք անմիջական կապ ունեն մեր առօրյա անվտանգության ու հանրային ծառայությունների հետ։

Հենց այս մարտահրավերներին դիմակայելու համար է Հայաստանում ընդունվել «Կիբեռանվտանգության մասին» նոր օրենքը։ Սա պարզապես իրավական փաստաթուղթ չէ, այլ պետական ու մասնավոր հատվածում անվտանգության ստանդարտների արմատական վերանայում։

Այս փոփոխությունն իր հետ բերում է նոր՝ կենսական անհրաժեշտություն. կիբեռանվտանգության որակյալ մասնագետների պահանջարկը կտրուկ աճում է։ Մենք կարիք ունենք մարդկանց, ովքեր ոչ միայն կտիրապետեն տեխնոլոգիաներին, այլև կկարողանան գործնականում կիրառել նոր օրենսդրական պահանջները՝ պաշտպանելով մեր երկրի թվային սահմանները։

#Կիբեռանվտանգություն

Ծնողնե՜ր, մի արագ հարց։ Ե՞րբ եք վերջին անգամ զրուցել ձեր երեխայի հետ այն մասին, թե ինչ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ հրապարակել համացանցում...
01/05/2026

Ծնողնե՜ր, մի արագ հարց։ Ե՞րբ եք վերջին անգամ զրուցել ձեր երեխայի հետ այն մասին, թե ինչ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ հրապարակել համացանցում։

Մեզնից շատերը սովորեցնում են երեխաներին փողոցն անցնելիս նայել աջ ու ձախ, բայց քչերն են սովորեցնում, թե ինչպես «անցնել» համացանցը՝ առանց վտանգի։ Գաղտնաբառեր, ֆիշինգ, գաղտնիություն, անձնական տվյալներ...

MIC Armenia-ում մենք մեկնարկում ենք 2-օրյա գործնական դասընթաց 9-13 տարեկան երեխաների համար։ Մենք սովորեցնում ենք հենց այս ամենը՝ խաղերի, թիմային առաջադրանքների և իրական օրինակների միջոցով։

📍 Տեղերը սահմանափակ են։
🔗 Մանրամասների ու գրանցման համար կարող եք անցնել այս հղմամբ՝ https://shorturl.at/QfH5p

Երեկ  -ին Իլյա Մոգիլինի հետ խոսեցինք SecOps-ի իրական կողմերից, ու թե ինչ է իրականում անում Security Operations Analyst-ը...
01/05/2026

Երեկ -ին Իլյա Մոգիլինի հետ խոսեցինք SecOps-ի իրական կողմերից, ու թե ինչ է իրականում անում Security Operations Analyst-ը։
Շնորհակալություն Իլյային՝ օգտակար session-ի, ու մեր համայնքին՝ ակտիվ մասնակցության համար։

#կիբեռանվտանգություն

Ինչպե՞ս գտնել քո դերը կիբեռանվտանգության ոլորտում։ 🛡Հաճախ այս ոլորտը պատկերացնում են որպես մեկ ընդհանուր մասնագիտություն...
30/04/2026

Ինչպե՞ս գտնել քո դերը կիբեռանվտանգության ոլորտում։ 🛡

Հաճախ այս ոլորտը պատկերացնում են որպես մեկ ընդհանուր մասնագիտություն, սակայն իրականում այն բաղկացած է բազմաթիվ նեղ ուղղություններից՝ ռիսկերի կառավարումից մինչև թվային հետաքննություն։

Այսօր առանձնացրել ենք 10 կարևորագույն դերեր, որոնք անփոխարինելի են ժամանակակից տեխնոլոգիական ընկերություններում։ Յուրաքանչյուր սլայդում կգտնես մասնագիտության հակիրճ նկարագրությունը և դրա էությունը։

📌 Պահպանիր գրառումը, որպեսզի չկորցնես այս ուղեցույցը և կիսվիր ընկերոջդ հետ, ով հետաքրքրված է կիբեռանվտանգությամբ։

Ո՞ր ուղղությունը քեզ ամենաշատը հետաքրքրեց։ Գրիր մեկնաբանություններում 👇

#Կիբեռանվտանգություն

Դեռ չե՞ք հասցրել գրանցվել այսօրվա  -ին:Այսօր` ժամը  19:00-ին, սպասում ենք ձեզ CyHub-ում: Իլյա Մոգիլինի հետ խոսելու ենք S...
30/04/2026

Դեռ չե՞ք հասցրել գրանցվել այսօրվա -ին:
Այսօր` ժամը 19:00-ին, սպասում ենք ձեզ CyHub-ում: Իլյա Մոգիլինի հետ խոսելու ենք SecOps-ի իրական կողմերից ու հասկանանք՝ ինչ հմտություններ են պետք այս ուղղությամբ առաջ գնալու համար:
📅 Ե՞րբ` Այսօր | 19:00
📍 Որտեղ` CyHub Armenia
Հիշեցնենք, որ հանդիպումն անգլերենով է:
🔗 Գրանցման համար` https://luma.com/s8bmjjjm
Մինչ հանդիպում! 👋

#կիբեռանվտանգություն

🔐 Ի՞նչ է անում Security Operations Analyst-ը։ -ի այս հանդիպմանը կվերլուծենք SecOps-ի աշխատանքային իրականությունը։ Մեր հյ...
27/04/2026

🔐 Ի՞նչ է անում Security Operations Analyst-ը։
-ի այս հանդիպմանը կվերլուծենք SecOps-ի աշխատանքային իրականությունը։ Մեր հյուրն է GDEV Inc.-ի ավագ InfoSec վերլուծաբան Իլյա Մոգիլինը։

Քննարկելու ենք՝
▫️ Աշխատանքային առօրյան և իրական խնդիրները
▫️ SecOps vs այլ ուղղություններ
▫️ SIEM, SOAR և log-երի նորմալիզացիա
▫️ Կարիերայի համար անհրաժեշտ քայլերը

📅 Ապրիլի 30 | 19:00
📍 CyHub Armenia

Հանդիպումն անցկացվելու է անգլերենով։ Մուտքն ազատ է։ Գրանցման հղումը՝ https://luma.com/s8bmjjjm

Last night’s   reminded us why we love what we do. 🛡🌐Seeing the space at CyHub Armenia so full of familiar and new faces...
17/04/2026

Last night’s reminded us why we love what we do. 🛡🌐

Seeing the space at CyHub Armenia so full of familiar and new faces was amazing, and we want to start by saying a huge thank you to everyone who showed up and shared their energy with us.
A special shoutout to Amir Taaki and Harry Halpin for joining the session. From digital self-sovereignty to the future of mixnets, they didn’t hold back on what it really takes to build a private and free internet.

If you missed this one, don't worry- we’re just getting started. 🚀

See you at the next one!

Այսօրվա  -ի հյուրերի կազմն է՛լ ավելի է հզորանում: 🚀Amir Taaki-ին միանում են գաղտնիության (privacy) ոլորտի ևս երկու ներկա...
15/04/2026

Այսօրվա -ի հյուրերի կազմն է՛լ ավելի է հզորանում: 🚀

Amir Taaki-ին միանում են գաղտնիության (privacy) ոլորտի ևս երկու ներկայացուցիչներ՝
🔹 Harry Halpin – Nym Technologies-ի գործադիր տնօրեն: Թվային գաղտնիության պայքարի առաջամարտիկներից մեկը, ով ղեկավարում է նոր սերնդի mixnet տեխնոլոգիաների մշակումը՝ ուղղված ցանցային մակարդակում զանգվածային վերահսկողության դեմ:
🔹 Nate – Zcash-ի առանցքային մշակող և ինսայդեր, ով ունի հսկայական փորձ zero-knowledge proofs-ի և պաշտպանված, գաղտնի տրանզակցիաների զարգացման գործում:

Ամիրը, Հարրին և Նեյթը մեկ սենյակում. սա պարզապես հանդիպում չէ, սա «առանց ֆիլտրերի» զրույց է ազատության ճարտարապետության, թվային ինքնիշխանության և գրաքննությանը դիմակայող գործիքների մասին:

Եթե զբաղվում ես -ով, մշակմամբ կամ տեխնոլոգիական քաղաքականությամբ, սա բացառիկ հնարավորություն է մտքեր փոխանակելու այն մարդկանց հետ, ովքեր կերտում են «զուգահեռ ինտերնետը»:

⚠️ Մնացել է ընդամենը 5 ազատ տեղ։ Մի՛ սպասիր վերջին վայրկյանին, ամրագրիր քո տեղը հիմա՝ 🔗 https://luma.com/vf7ngaei

Մուտքը միայն գրանցման QR կոդերով։

Hackշաբթի-ն վերադառնում է բացառիկ հյուրով։ 🚀Այս անգամ մեր հյուրն է Amir Taaki-ն՝ Bitcoin-ի առաջին մշակողներից մեկը և գաղ...
13/04/2026

Hackշաբթի-ն վերադառնում է բացառիկ հյուրով։ 🚀
Այս անգամ մեր հյուրն է Amir Taaki-ն՝ Bitcoin-ի առաջին մշակողներից մեկը և գաղտնիությանն ուղղված տեխնոլոգիաների (privacy-focused technologies) առաջամարտիկը։
Միասին կքննարկենք այսօրվա ամենաարդիական ու հակասական թեմաներից մեկը՝ ինտերնետի ապագան և պայքարը վերահսկվող հարթակների ու ապակենտրոնացված համակարգերի միջև։
Ինչի՞ մասին ենք խոսելու․
🔹 Ինտերնետի ազատություն և թվային ինքնիշխանություն
🔹 Darknets, P2P ցանցեր և զուգահեռ համակարգերի դերը
🔹 Ինչպես են նոր տեխնոլոգիաները վերափոխում վերահսկողությունն ու ուժը առցանց տիրույթում
Սպասվում է բաց քննարկում՝ համարձակ գաղափարների մասին, որոնք դժվար թե լսեք մեյնսթրիմ հարթակներում։
⚠️ Տեղերը սահմանափակ են, գրանցումը՝ պարտադիր․ https://luma.com/vf7ngaei
Սպասում ենք բոլոր նրանց, ում հետաքրքրում են տեխնոլոգիաները, կիբեռանվտանգությունն ու թվային աշխարհի ապագան։
❗️Հանդիպումն անցկացվելու է անգլերենով։

Address

Teryan 105/5, 6th Floor
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37410545343

Alerts

Be the first to know and let us send you an email when CyHub Armenia - EIF Cybersecurity Initiative posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to CyHub Armenia - EIF Cybersecurity Initiative:

Share