17/06/2026
Վերջերս TCF-ում հյուրընկալել էինք մեր ամենասիրելի ու կարևոր հյուրերին՝ մեր թիմակիցների ծնողներին և հարազատ մարդկանց։ 😍 Իրական տոն էր:
Համամի՞տ եք, որ մեր ընտանիքները մեր հաջողություններով ամենաշատն են հետաքրքրված ։ Ու ինչքա՜ն են ուրախանում իմանալով դրանց մասին։ Դե իսկ մեզ համար անչափ կարևոր է թիմակիցների ձեռքբերումներն ու մեր մեծ ծրագրերը հենց նրանց ներկայացնելը, ում անվերապահ աջակցությունն ամեն օր զգում ենք մեր թիկունքում։
Սա ամենամյա ավանդույթ է TCF ում ու ամենասիրված օրերից։ Շատ սպասված օր է, որտեղ նրանք ծանոթանում են միմյանց հետ, ներգրավվում թիմային աշխատանքի մեջ և մեզ հետ միասին նշում մեր բոլոր ձեռքբերումները։
Օրվա ամենաջերմ ու տպավորիչ մասերից մեկն այն էր, որ մեր հարազատները բացահայտեցին AI-ի աշխարհը։ Նրանք մեծ ոգևորությամբ մասնակցեցին թիմային խաղերի ու հատուկ AI առաջադրանքների՝ ցուցաբերելով զարմանալի ճկունություն ու ստեղծագործական մոտեցում։
❣️ Այս օրը լի էր շատ դրական էներգիայով, անկեղծ ծիծաղով ու անմոռանալի պահերով, որոնք դեռ երկար կհիշենք։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ տարի։ 🤞