QWALLITY

QWALLITY QWALLITY is an IT company(established in 2021) focused on software quality assurance.

🎓 Այսօր ևս մեկ կարևոր փուլ ամփոփեցինք։AGBU-ի Women Coders ծրագրի շրջանակում QWALLITY-ի կողմից իրականացվող դասընթացների ա...
03/10/2026

🎓 Այսօր ևս մեկ կարևոր փուլ ամփոփեցինք։

AGBU-ի Women Coders ծրագրի շրջանակում QWALLITY-ի կողմից իրականացվող դասընթացների այս տարվա խմբերից երեքն ավարտեցին իրենց ուսումնական փուլը և ստացան հավաստագրեր։ 🎉

Մասնակիցներն անցել են 5-ամսյա ուսուցման ճանապարհ՝ ձեռք բերելով գործնական գիտելիքներ և աշխատելով նաև End-to-End QA flow-ների վրա։ Խմբերից մեկն էլ անցել է «AI in QA» դասընթացը։ 🚀

Այսօրվա հանդիպումը միայն հավաստագրերի հանձնմամբ չսահմանափակվեց։ Մասնակիցների համար կազմակերպեցինք նաև HR և QA հարցազրույցների նախապատրաստման հանդիպումներ, որպեսզի նրանք ավելի պատրաստ ու վստահ կատարեն իրենց հաջորդ քայլերը դեպի աշխատաշուկա։

Ուրախ ենք տեսնել նրանց առաջընթացը՝ նոր գիտելիքների ձեռքբերումից մինչև մասնագիտական ճանապարհի հաջորդ փուլին պատրաստվելը։ 💙

Շնորհավորում ենք մեր երեք խմբերի մասնակիցներին և մաղթում նոր հնարավորություններ ու մասնագիտական հաջողություններ։

Շնորհակալություն AGBU Armenia-ին վստահության և շարունակական համագործակցության համար։ 🤝

30/09/2026

🚀 Ցանկանո՞ւմ եք սկսել ձեր ճանապարհը QA ոլորտում։

«Manual Testing» գործնական դասընթացի նոր խմբի մեկնարկը՝ հոկտեմբերի 8-ին։
Դասընթացը նախատեսված է սկսնակների համար և ներառում է QA-ի համար անհրաժեշտ հիմնական տեխնիկական գիտելիքներն ու գործիքները։

Շտապեք գրանցվել, խմբում տեղերը սահմանափակ են, մանրամասները գտեք հղման մեջ👇
https://www.facebook.com/share/p/1FKdrYvJDB/?mibextid=wwXIfr

26/09/2026

Ինչպես են անցնում մեր «Manual Testing»-ի օֆլայն դասերը😍
Եթե հետաքրքեց շտապեք գրանցվել հոկտեմբերի 8-ին սկսնակների բամար մեկնարկվող նոր դասընթացին👇
https://www.facebook.com/share/p/1FEGDDT2b6/?mibextid=wwXIfr

🚀Success Story | Intern-ից՝ Junior QA EngineerՈւրախ ենք կիսվել մեր շրջանավարտ Գայանե Հայրապետյանի հերթական հաջողությամբ։...
22/09/2026

🚀Success Story | Intern-ից՝ Junior QA Engineer

Ուրախ ենք կիսվել մեր շրջանավարտ Գայանե Հայրապետյանի հերթական հաջողությամբ։

Գայանեն լեզվաբանության ոլորտից անցում է կատարել QA Engineering։ Նա մասնակցել է QWALLITY և AGBU Armenia կազմակերպությունների կողմից իրականացված «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակում անցկացված Manual և Automated Testing դասընթացներին։

Դասընթացից հետո Գայանեն երեք ամիս մասնակցել է VOLO կազմակերպության internship ծրագրին՝ ձեռք բերելով արժեքավոր գործնական փորձ և ամրապնդելով իր գիտելիքները իրական նախագծերի վրա։

2026 թվականի փետրվարի 16-ին նա միացել է Ameriabank CJSC-ի թիմին՝ որպես Intern QA Engineer։Հինգ ամիս մասնագիտական փորձ ձեռք բերելուց հետո Գայանեն այժմ շարունակում է իր ճանապարհը՝ որպես Junior QA Engineer հենց բանկում։

Գայան ջան՛, հպարտ ենք քո անցած ճանապարհով և գրանցած առաջընթացով։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ, մասնագիտական շարունակական աճ և բազմաթիվ հաջողություններ։🥰

👀 Թեստավորումը չի սահմանափակվում միայն UI-ով։Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում ինտերֆեյսից այն կողմ, QA Engineer-...
19/09/2026

👀 Թեստավորումը չի սահմանափակվում միայն UI-ով։
Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում ինտերֆեյսից այն կողմ, QA Engineer-ները պետք է իմանան, թե ինչպես թեստավորել backend-ը API-ների միջոցով։

Ավելի վաղ կիսվել էինք մեր API Journey տեսանյութով, իսկ քանի որ մեր հաջորդ API Testing դասընթացը շուտով մեկնարկում է, ճիշտ ժամանակն է այն կրկին դիտելու։ 👇

🎥 Դիտեք մեր API Journey տեսանյութը՝
https://www.youtube.com/watch?v=93STYvlob_c

Միացեք մեր առաջիկա API Testing դասընթացին և սովորեք, թե ինչպես կիրառել API թեստավորումը ձեր ամենօրյա աշխատանքում, ինչպես նաև ինչպես ինտեգրել AI-ը թեստավորման գործընթացում։ 👇
https://www.facebook.com/share/p/19XMjkvrHu/

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

15/09/2026

Ահա թե ինչպես է անցնում մեր դասընթացը:
Հետաքրքրե՞ց... Միացեք սեպտեմբերի 23 մեկնարկվող դասընթացին` Աննա Հարությունովայի հետ👇
https://www.facebook.com/share/p/19gEjpL3hu/

🧡 QWALLITY × Արմաթ Նոր կրթական նախաձեռնությունՇուրջ մեկ տարի է՝ QWALLITY-ում մտածում ենք, թե ինչպես կարող ենք մեր գիտելի...
12/09/2026

🧡 QWALLITY × Արմաթ
Նոր կրթական նախաձեռնություն

Շուրջ մեկ տարի է՝ QWALLITY-ում մտածում ենք, թե ինչպես կարող ենք մեր գիտելիքն ու փորձը կիրառել՝ կրթական ուղղությամբ օգտակար լինելով Արմաթ ինժեներական լաբորատորիաների սաներին և խմբավարներին։

Արմաթի ղեկավարության հետ քննարկումների արդյունքում որոշեցինք սկսել փոքր փորձնական խմբից, որի հետ արդեն իրականացնում ենք POC (Proof of Concept)։

Ծրագիրն ունի երկու հիմնական փուլ👇
Առաջին փուլում մասնակիցները ստանում են QA-ի հիմունքային գիտելիքներ՝ թեստավորման հիմունքներ և տեսակներ, API, Database և AI Testing։

Երկրորդ փուլում արդեն ձեռք բերած գիտելիքները կիրառում են իրենց իսկ նախագծերի վրա։ Այս փուլում QWALLITY-ի մենթորների աջակցությամբ թիմերը կաշխատեն իրենց նախագծերի որակի վրա և կպատրաստվեն դրանք ներկայացնելուն։

Մեր նպատակն է երիտասարդների մոտ դեռ իրենց առաջին տեխնոլոգիական նախագծերից ձևավորել որակի մշակույթ և QA մտածելակերպ։

Որակը վստահության հիմքն է։ 🧡Հարգելի՛ QA Engineer-ներ, շնորհավոր թեստավորողների միջազգային օրը։Իսկ օրը մի փոքր ավելի QA-ա...
09/09/2026

Որակը վստահության հիմքն է։ 🧡

Հարգելի՛ QA Engineer-ներ, շնորհավոր թեստավորողների միջազգային օրը։

Իսկ օրը մի փոքր ավելի QA-ական դարձնելու համար՝ ձեզ ենք նվիրում մեր թեմատիկ սթիքերների փաթեթը։ 🐞

👉 Միացե՛ք QWALLITY-ի Telegram ալիքին, ավելացրե՛ք սթիքերները և օգտագործե՛ք ձեր QA-ական զրույցներում։ 👇
https://t.me/qwallity_qa

AGBU Women Coders × QWALLITYՄեր 5-ամսյա QA ծրագրի արդեն 4-րդ ամսում ենք։ Հերթական օֆլայն workshop-ին այս անգամ միասին մա...
07/09/2026

AGBU Women Coders × QWALLITY

Մեր 5-ամսյա QA ծրագրի արդեն 4-րդ ամսում ենք։ Հերթական օֆլայն workshop-ին այս անգամ միասին մասնակցեցին մեր երկու թիմերը։ 🚀

Սկսել ենք Manual Testing-ից, այժմ անցել ենք UI Automation-ին՝ Selenium-ով, իսկ հաջորդ փուլում մեզ սպասում է AI in QA։

Քայլ առ քայլ՝ Manual → Automation → AI
AGBU Armenia

📚 Սեպտեմբերի 1-ը գիտելիքի, նպատակների և մասնագիտական նոր ճանապարհ սկսելու լավագույն առիթներից է։Եթե ցանկանում եք ձեր առա...
01/09/2026

📚 Սեպտեմբերի 1-ը գիտելիքի, նպատակների և մասնագիտական նոր ճանապարհ սկսելու լավագույն առիթներից է։

Եթե ցանկանում եք ձեր առաջին քայլերն անել IT ոլորտում և դառնալ QA Engineer, ապա QWALLITY-ի «Manual Testing» ամբողջովին գործնական տեխնիկական դասընթացի նոր խմբի հավաքագրումն արդեն բաց է։ 🚀

Դասընթացը նախատեսված է սկսնակների համար, որոնք՝
• ունեն անալիտիկ մտածողություն,
• տիրապետում են անգլերենին առնվազն միջին մակարդակով,
• աշխատասեր են և պատրաստ են զարգանալ։

🧡 Եվ ևս մեկ կարևոր հնարավորություն
QWALLITY-ի «Manual Testing» դասընթացը պաշտոնապես երաշխավորվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր։

Դասընթացին մասնակցող գրանցված աշխատողները կարող են ստանալ կրթության ծախսերի մինչև 100,000 դրամ փոխհատուցում։

📒 Դասընթացի ծրագիրը
Դաս 1։ Թեստավորման հիմունքները
Դաս 2։ Թեստավորումը SDLC-ի ընթացքում
Դաս 3։ Bug-երի կառավարման գործընթաց և թեստավորման փաստաթղթավորում
Դաս 4։ Test Case-երի մշակում
Դաս 5։ Bug Report-ների և Test Case-երի հետ աշխատանք Jira/Zephyr Scale գործիքներով
Դաս 6։ Թեստավորման ստատիկ տեխնիկաներ
Դաս 7։ Թեստավորման դինամիկ տեխնիկաներ՝ Black Box/White Box
Դաս 8։ Թեստավորման գնահատում և Agile մեթոդաբանություն՝ Scrum/Kanban
Դասեր 9–11։ Տվյալների բազաների թեստավորում՝ MySQL
Դաս 12։ Web Development-ի հիմունքները QA մասնագետների համար
Դաս 13։ Client–Server կապ՝ TCP/IP, Frontend/Backend
Դասեր 14–15։ API թեստավորում Postman և Swagger գործիքներով, Authentication/Authorization, RCA
Դաս 16: Workshop՝ իրական ծրագրի API թեստավորում
Դաս 17: Performance Testing՝ JMeter գործիքով
Դաս 18: Version Control System՝ Git/GitHub
Դաս 19: Version Control System՝ Workshop
Դաս 20: CI/CD՝ Azure DevOps-ի օրինակով, OS Basics
Դաս 21: Mobile Testing՝ Android և iOS
Դաս 22: AI-ի հիմունքները, տեսակները և թեստավորման մոտեցումները
Դաս 23: Prompt Engineering
Դաս 24: Final Assessment
Դաս 25: QA և HR հարցազրույցների պատրաստում

⏱ Դասընթացի մանրամասները
• Մեկնարկը՝ հոկտեմբերի 8-ին
• Տևողությունը՝ 3 ամիս
• Դասերի քանակը՝ 25 դաս / 50 ժամ
• Մեկ դասի տևողությունը՝ 2 ժամ
• Դասերի օրերը և ժամը՝ երկուշաբթի և հինգշաբթի՝ ժամը 19։30-ին
• Խմբում մասնակիցների առավելագույն քանակը՝ 14
• Վճարը՝ ամսական 45,000 դրամ
• Դասընթացավար՝ Քրիստինե Գևորգյան

🔗 Դասընթացավարի LinkedIn էջը՝
https://www.linkedin.com/in/kristine-gevorgyan-396889171/
👉 Գրանցման հղումը՝
https://www.cognitoforms.com/QWALLITY1/ManualTesting

☎️ Հարցերի դեպքում՝ 041 404 201

Address

Yerevan

Telephone

+37441404201

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when QWALLITY posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to QWALLITY:

Shortcuts

Share