TLP - Technology Learning Planet

TLP - Technology Learning Planet TLP - ՏՏ ընկերություն (IT Company)

Ողջու՜յն 🤗Ահա ավարտվեց 2022թ.-ը, որը լեցուն էր և՛ հաջողություններով, և՛ դժբախտություններով։ Այս տարվա ընթացքում մեր թիմը...
01/01/2023

Ողջու՜յն 🤗

Ահա ավարտվեց 2022թ.-ը, որը լեցուն էր և՛ հաջողություններով, և՛ դժբախտություններով։ Այս տարվա ընթացքում մեր թիմը ևս գրանցել է հաջողություններ ✊️

Եվ ահա, նոր տարվա շեմին, մենք ցանկանում ենք մեր սրտի խոսքը հղել բոլորիդ։

🥳 Մաղթում ենք, որ այս տարին լինի հաջողություններով, սիրով, ուրախությամբ և բարությամբ լեցուն տարի։ Ցանկանում ենք, որ 2023թ֊ը լինի հայ ժողովրդի հաջողությունների սկիզբը։

Սիրով TLP թիմ 💛

Ողջու՜յն 💛🏬 Մենք շարունակում ենք ներկայացնել մեծ հաջողության հասած ընկերությունների։ Այսօր կխոսենք աշխարհի ամենահայտնի օ...
30/12/2022

Ողջու՜յն 💛

🏬 Մենք շարունակում ենք ներկայացնել մեծ հաջողության հասած ընկերությունների։ Այսօր կխոսենք աշխարհի ամենահայտնի օնլայն խանութներից մեկի՝ «Ամազոն»-ի մասին։

Amazon-ը հիմնադրվել է 1994 թ հուլիսի 5-ին ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսի կողմից։ Բեզոսն ընկերության անվանումը որոշել է իր կնոջ հետ։ Կնոջ հետ երկար քննարկումներից հետո Բեզոսն ընտրում է «Ամազոն» անվանումը։ Նրա կարծիքով Ամազոն գետը իր բազում վտակներով կարող է դառնալ յուրահատուկ խորհրդանշան իր նոր բիզնեսի համար 🏞️

📈 Սկզբում Ամազոնը եղել է օնլայն գրախանութ, որտեղ իրերը վաճառում էին դրանց ինքնարժեքից ցածր գներով։
Այդ մարքեթինգային քայլի շնորհիվ Ամազոնը ասպարեզից դուրս թողեց մի շարք մրցակիցների և դարձավ ոլորտի առաջատարը։ Որոշ ժամանակ անց Ամազոնում հնարավոր էր գնել նաև այլ ապրանքներ՝ սկավառակներ, խաղալիքներ, էլեկտրոնային սարքեր, սպորտային ապրանքներ։

Ամազոնը նաև ունի սեփական արտադրության բազմաթիվ ապրանքներ։ Դրանցից են ամենահայտնի էլեկտրոնային գիրքը` kindle-ը, պլանշետային համակարգիչ Kindle Fire-ը և այլն։ Բացի այդ Ամազոնը առաքում է ապրանքներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի շատ այլ երկրներում ♻️

💛 Շնորհակալություն։

Ողջո՜ւյն 🙋🏻‍♀️🤗 Մենք շարունակում ենք ներկայացնել մեր թիմի անդամներին։ Այս անգամ կխոսենք համահիմնադիր` Տաթև Կարոյանի մասի...
23/12/2022

Ողջո՜ւյն 🙋🏻‍♀️

🤗 Մենք շարունակում ենք ներկայացնել մեր թիմի անդամներին։ Այս անգամ կխոսենք համահիմնադիր` Տաթև Կարոյանի մասին։

Տաթևն արդեն 15 տարեկան է, մեկ տարի է, ինչ կամավորություն է անում TLP-ում։
Նրա քրտնաջան աշխատանքի և թիմին նվիրված լինելու շնորհիվ վերջերս դարձավ համահիմնադիր և ստանձնեց թիմի կառավարման բարդ գործը 💁🏻‍♀️

🧠 Նա ունի շատ այլ հետաքրքրություններ, ինչպիսիք են երաժշտությունը, պարը։ Ամիսներ առաջ ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը՝ կարմիր վկայականով։ Զբաղվում է հայկական ազգագրական պարերով, հետաքրքրվում` անգլերենով։

Տաթևը թիմում զբաղվում է content writing-ով, գրաֆիկ դիզայնով, թիմի HR-ով, նաև համակարգում է առաջադրանքները 📈

💛 Սիրով TLP թիմ։

Ողջո՜ւյն 🙋🏻‍♀️🤗 Ինչպես նկատեցիք, մենք կարճատև դադարից հետո վերադարձել ենք։Այսօր կհասկանանք, թե ի՞նչ է «Ստարտափ»֊ը ♻️🔰 Ստ...
16/12/2022

Ողջո՜ւյն 🙋🏻‍♀️

🤗 Ինչպես նկատեցիք, մենք կարճատև դադարից հետո վերադարձել ենք։

Այսօր կհասկանանք, թե ի՞նչ է «Ստարտափ»֊ը ♻️

🔰 Ստարտափը բիզնես մոդուլ է, որից մինչ նրա ստեղծումը չի եղել, և դա հանդիսանում է նորույթ ՏՏ ոլորտում։ Հենց այս հատկանիշով էլ տարբերվում է սովորական բիզնեսից։

Ստարտափ տերմինը վերաբերում է ընկերության գործունեության առաջնային փուլերին։ Ստարտափները հիմնադրվում են մեկ կամ մի քանի ձեռնարկատերերի կողմից, որոնք ցանկանում են մշակել այնպիսի ապրանք կամ ծառայություն, որի համար կա պահանջարկ 🧑‍💻
Կան զարգացման մի քանի փուլեր, որոնց միջով անցնում է ստարտափը`

✔️ Problem/Solution Fit - խնդրի հաստատում,
✔️ Կենսունակ արտադրանք (MVP) - խնդիր լուծելու համար, նվազագույն ֆունկցիոնալությամբ աշխատանքային նախատիպի մշակում,
✔️ Ապրանքի շուկա (Market Fit) - հաստատում, որ ապրանքն ունի վաճառքի շուկա,
✔️ Scale - բիզնես մոդելի մասշտաբավորում (բաց բետա և արտադրանքի սպառողական տարբերակի թողարկում)։

Սիրով TLP թիմ 💛

17/11/2022

֊ Ձեզ չկարողացան համոզել, որ դուք չեք կարող։

©️ Մայիս Մարգարյան

Ողջու՜յն 😊🔰 TLP team֊ը սույն թվականի նոյեմբերի 12֊ին կազմակերպեց մեծ event-միջոցառում, որի շնորհիվ Վարդենիսը կրկին սկսեց...
16/11/2022

Ողջու՜յն 😊

🔰 TLP team֊ը սույն թվականի նոյեմբերի 12֊ին կազմակերպեց մեծ event-միջոցառում, որի շնորհիվ Վարդենիսը կրկին սկսեց ապրել։ Ներկա գտնվեցին տարբեր երիտասարդական կենտրոններ ամբողջ Հայաստանի տարածքից, ինչպիսիք են` Ստեփանավանի, Տաշիրի, Մարտունու, Վերին և Ներքին Գետաշենի, Կուտականի, Վայքի և մի քանի այլ մարզերի երիտասարդական կենտրոնները։

Իվենթի ընթացքում խոսվեց մեդիագրագիտությունից, ՈՄԱ֊ից, IT ոլորտից, HR֊ի գաղտնիքներից, Ուսանողի տան և այլ թեմաներից 🧠
🖼 Ընդմիջման ընթացքում անցկացվեց ցուցահանդես, Networking, որի ընթացքում մասնակիցների համար հնարավորություն ստեղծվեց մոտենալ խոսնակներին, հարցեր ուղղել նրանց, և գտնել իրենց համար մենթորներ։

Շնորհակալություն 💛

13/11/2022

We did it...

Ողջո՜ւյն 🙋🏼‍♀️🖼 Ձեզ ենք ներկայացնում մեր event-միջոցառման ցուցահանդես֊վաճառքի մասնակիցներին` Նրանք են`🎨 Գուգ Բարսեղյանը,...
10/11/2022

Ողջո՜ւյն 🙋🏼‍♀️

🖼 Ձեզ ենք ներկայացնում մեր event-միջոցառման ցուցահանդես֊վաճառքի մասնակիցներին`

Նրանք են`

🎨 Գուգ Բարսեղյանը,
🎨 Արաքսյա Կարապետյանը,
🎨 Անահիտ Դավթյանը,
🎨 Անյուտա Սահակյանը։

Այն տեղի կունենա`

🗓 Նոյեմբերի 12-ին։
🕙 Ժամը` 11։00-ին։
🏛 Վարդենիսի` Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում։

💛 Սիրով կսպասենք բոլորիդ։ Հարգանքներով` TLP թիմ։

Ողջու՜յն 🙋🏼‍♀️🤗 Ցանկանում ենք ձեզ ներկայացնել մեր event-միջոցառման հատուկ հյուրերին։ Նրանց շարքում կլինեն՝♻️ «ՄԵՄ» սոցիա...
09/11/2022

Ողջու՜յն 🙋🏼‍♀️

🤗 Ցանկանում ենք ձեզ ներկայացնել մեր event-միջոցառման հատուկ հյուրերին։

Նրանց շարքում կլինեն՝

♻️ «ՄԵՄ» սոցիալ-կրթական ՀԿ-ի համահիմնադիր Մայիս Մարգարյանը,
♻️ «Հզոր միտք» սոցիալ-կրթական ՀԿ-ի հիմնադիր Մհեր Մկրտչյանը,
♻️ ՏՏ մասնագետ Շառլ Շաբոյանը։

Նրանք ամբողջ ընթացքում լինելու են դահլիճում, կարող եք մոտենալ նրանց և ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները 🧠

💛 Սիրով կսպասենք բոլորիդ։

Ողջու՜յն 🙋🏼‍♀️🤗 Մենք շարունակում ենք ներկայացնել մեր հատուկ հյուրերին։Այսօր կներկայացնենք պանելային քննարկման մասնակից-հ...
09/11/2022

Ողջու՜յն 🙋🏼‍♀️

🤗 Մենք շարունակում ենք ներկայացնել մեր հատուկ հյուրերին։

Այսօր կներկայացնենք պանելային քննարկման մասնակից-հյուրերինն 🛋

🔰 Քննարկման մասնակիցներն են`

♻️ Դանիել Դավթյանը,
♻️ Անի Եղիազարյանը,
♻️ Ռուբեն Շեքսպիրը,
♻️ Ռաֆայել Երանոսյանը։

Հարգանքներով` TLP թիմ 💛

Ողջո՜ւյն 🙋🏼‍♀️☺️ Մեծ պատվով ցանկանում ենք ձեզ ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ՝ միջոցառման կա...
08/11/2022

Ողջո՜ւյն 🙋🏼‍♀️

☺️ Մեծ պատվով ցանկանում ենք ձեզ ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ՝ միջոցառման կայացման հարցում։

Մեր հովանավորներն են`

✔️ «LayerSwap» ընկերությունը։
✔️ Վարդենիսի համայնքապետարանը։

Ինչպես նաև իր ներդրումն է ունեցել Դանիել Դավթյանը։

Շնորհակալ ենք մեզ աջակցելու համար ✊️

💛 Սիրով TLP թիմ։

💛 Հե՜յՇարունակելով խոսնակների փոսթերի շարքը, այսօր հերթը մեր վերջին խոսնակի՝ Ստելլա Ավետիքյանինն է ☺️🏰 Ստելլան հանդիսանո...
08/11/2022

💛 Հե՜յ

Շարունակելով խոսնակների փոսթերի շարքը, այսօր հերթը մեր վերջին խոսնակի՝ Ստելլա Ավետիքյանինն է ☺️

🏰 Ստելլան հանդիսանում է «Հզոր Միտք» սոցիալ-կրթական ՀԿ-ի առանցքային նախագծերից «Ուսանողի տան» համակարգող և միջոցառման ընթացքում Ստելլան էլ ներկայացնելու է, թե ինչ է «Ուսանողի տուն»-ը և ինչ է իրենից ներկայացնում։

Event-ի մանրամասները կարող եք տեսնել այստեղ 👇
https://bit.ly/3TZmjWh

Մասնակցության դեպքում հայտը լրացնելը պարտադիր է։
Կտեսնեք այստեղ 👇
https://forms.gle/eCpArN52qv1pqrXm6

Address

Vardenis
1601

Opening Hours

Monday 10:30 - 18:00
Tuesday 10:30 - 18:00
Wednesday 10:30 - 18:00
Thursday 10:30 - 14:15
Friday 10:30 - 14:15

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TLP - Technology Learning Planet posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TLP - Technology Learning Planet:

Share