VTC - Vanadzor Technology Center by EIF

VTC - Vanadzor Technology Center by EIF Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը խթանում է տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտների զարգացումը Վանաձորում և Լոռու մարզում
(252)

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ) ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:

Մենք օգնում ենք տեխնոլոգիական թիմերին, սկսնակ և գոյություն ունեցող ընկերություններին իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում:

Մենք աջակցում ենք ընկերություններին բարելավել մասնագիտական և բիզնես հմտությունները՝ տրամադրելով կարճաժամկետ և երկարաժամկետ խորացված դասընթացներ և սեմինարներ: Միևնույն ժամանակ նպաստում ենք ուսումնական գործընկերության ստեղծմանը արդյունաբերական և տեխնոլոգիական համալսարանների միջև՝ խրախուսելու ուսումնական գործընկերությունները և հզորացնելու համալսարանների դերը որպես ակտիվ R&D կենտրոններ:

Vanadzor Technology Center (VTC) was established by the Enterprise Incubator Foundation with the support of Government of Armenia and the World Bank. We support technology teams, start-ups and existing companies in developing their innovative ideas into successful businesses within Armenia and internationally. We help companies to improve professional and business skills of the employees and managers via provision of short-term and long-term advanced trainings and seminars. Meantime we support the creation of learning partnerships within the industry and the technological universities to encourage learning partnerships and strengthen the role of universities as active R&D centers.

🤖 Արհեստական բանականությունից մինչև կիբեռանվտանգություն ծրագրի մասնակիցների ընտրության գործընթացն արդեն մեկնարկել է։📍 Այ...
04/09/2026

🤖 Արհեստական բանականությունից մինչև կիբեռանվտանգություն ծրագրի մասնակիցների ընտրության գործընթացն արդեն մեկնարկել է։

📍 Այս պահին ընթանում են հարցազրույցների և թեստավորման փուլերը։ Ընտրված մասնակիցները կմիանան դասընթացներին, որտեղ մեր փորձառու դասընթացավարների հետ կբացահայտեն ԱԲ-ի հնարավորությունները, կզարգացնեն նոր հմտություններ և ձեռք կբերեն գործնական գիտելիքներ։
---
✨ Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) (UNDP in Armenia )համագործակցությամբ։

03/09/2026

📣ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ԽՈՒՄԲ՝ սեպտեմբերի 25-ից

Ընդհանուր անգլերենի դասընթացը կզարգացնի հետևյալ լեզվական հմտությունները՝
✅բանավոր խոսք
✅գրավոր խոսք
✅ընթերցանություն
✅լսելու հմտություն

🔷Տևողություն՝ 80 ժամ (4 ամիս)
🔷 Դասացուցակ՝ երեքշաբթի/ուրբաթ, 18:30-21:00
🔷Ամբողջ դասընթացի վճար՝ 30,000 դրամ
🔷Տարիք՝ 17+
🔷Հասցե՝ Վանաձոր, Շինարարների 12
📌 Գրանցվել՝ https://forms.gle/k9ifqpyYcvperv8j7

02/09/2026

📣Անգլերենի նոր խմբեր📣

📚💡Միացեք 11-15 տարեկան պատանիների համար նախատեսված ընդհանուր անգլերենի դասընթացին: Ծրագիրը մշակված է Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից և ապահովում է բարձր արդյունավետություն:

Նախնական թեստը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին: Թեստը անվճար է:

Դասընթացի մանրամասները՝
📚Տևողություն՝ 5 ամիս (60 ժամ)
📚Վճար՝ 30,000 դրամ (5 ամսվա համար միասին)

📍Հասցե՝ Վանաձոր, Շինարարների 12
🤩Շտապեք գրանցվել՝ https://forms.gle/pFHqzj6tDRzNwnLp7

🤖Արհեստական բանականությունից մինչև կիբեռանվտանգություն․ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է՝ մասնակցության հայտ...
31/08/2026

🤖Արհեստական բանականությունից մինչև կիբեռանվտանգություն․ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է՝ մասնակցության հայտերի թիվը շուրջ 700 է։
📍Առաջիկայում նրանց սպասում են հարցազրույցի և թեստավորման փուլերը, որոնք հաջողությամբ անցածները կմիանան դասընթացներին և մեր փորձառու դասընթացավարների հետ կբացահայտեն ԱԲ-ի հնարավորությունները, կզարգացնեն նոր հմտություններ և ձեռք կբերեն գործնական գիտելիքներ։
🚀 Առջևում նոր գիտելիքների, հմտությունների և հնարավորությունների հետաքրքիր ճանապարհ է

🤖Արհեստական բանականությունից մինչև կիբեռանվտանգություն․ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է՝ մասնակցության հայտերի թիվը շուրջ 700 է։
📍Առաջիկայում նրանց սպասում են հարցազրույցի և թեստավորման փուլերը, որոնք հաջողությամբ անցածները կմիանան դասընթացներին և մեր փորձառու դասընթացավարների հետ կբացահայտեն ԱԲ-ի հնարավորությունները, կզարգացնեն նոր հմտություններ և ձեռք կբերեն գործնական գիտելիքներ։
🚀 Առջևում նոր գիտելիքների, հմտությունների և հնարավորությունների հետաքրքիր ճանապարհ է։
---
✨ Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։

VTC - Vanadzor Technology Center by EIF
Gyumri Technology Center by EIF
AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF
Sisian Co-creation Lab by EIF
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
UNDP in Armenia

📍 Շտապե՛ք․ այսօր դիմելու վերջին օրն է։ 👉https://www.eif.am/arm/news/nest-ai-cyber-training/💡Ցանկանո՞ւմ եք վստահորեն և ան...
28/08/2026

📍 Շտապե՛ք․ այսօր դիմելու վերջին օրն է։ 👉https://www.eif.am/arm/news/nest-ai-cyber-training/

💡Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։
Ովքե՞ր կարող են դիմել․
Ծրագիրը նախատեսված է՝
✅15–17 տարեկան ավագ դպրոցի աշակերտների,
✅18–29 տարեկան երիտասարդների
✅30–40 տարեկան կանանց,
✅պետական և համայնքային ծառայողների,
✅Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։
Ի՞նչ եք սովորելու․
Դասընթացի ընթացքում մասնակիցները գործնական առաջադրանքների և իրական օրինակների միջոցով կսովորեն՝
📌արդյունավետ օգտագործել թվային գործիքներ ու առցանց համագործակցության հարթակներ,
📌կիրառել ԱԲ/AI գործիքներ ուսման, բովանդակության ստեղծման, հետազոտությունների իրականացման և ձեռներեցության մեջ,
📌ճիշտ ձևակերպել հարցումներ և գնահատել ԱԲ-ի ստեղծած արդյունքները,
📌ճանաչել կիբեռսպառնալիքները, պաշտպանել անձնական տվյալները և անվտանգ գործել առցանց միջավայրում,
📌 զարգացնել հաղորդակցության, թիմային աշխատանքի, ստեղծարարության, առաջնորդության, զբաղունակության և ձեռնարկատիրական մտածողության հմտությունները։
❗️Յուրաքանչյուր մասնակից կաշխատի սեփական գործնական նախագծի վրա և կստանա անհատական աջակցություն, խորհրդատվություն ու մենթորություն։ Դասընթացը համատեղում է առկա և առցանց ուսուցումը և ներառում է ընդհանուր 34 ժամ դասընթաց։
Որտե՞ղ է անցկացվելու դասընթացը
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (ՎՏԿ)։
Դիմե՛ք հիմա
❗️Տեղերը սահմանափակ են։
❗️Մասնակիցը պետք է վերջին 12 ամիսների ընթացքում մասնակցած չլինի ԱԲ-ին և կիբեռանվտանգությանն առնչվող որևէ դասընթացի։
Մասնակիցների ընտրությունը կիրականացվի նախնական թեստավորման և հարցազրույցի միջոցով՝ հաշվի առնելով դիմում-հայտերի ներկայացման առաջնահերթությունը։
---
Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։

🤖 «Բացահայտենք ԱԲ-ն միասին»Enterprise Incubator Foundation (EIF) -ի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում  կայացավ «Բացահայտ...
27/08/2026

🤖 «Բացահայտենք ԱԲ-ն միասին»

Enterprise Incubator Foundation (EIF) -ի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ «Բացահայտենք ԱԲ-ն միասին» խորագրով սեմինարը։

💡Մասնակից կանայք բանախոս Հայկ Աղաբաբյանի հետ հանդիպման ընթացքում ծանոթացան ԱԲ-ի հնարավորություններին, սովորեցին արդյունավետ Prompt-ներ գրել և այն կիրառել տարբեր աշխատանքում, ինքնակրթության և ստեղծագործական գործընթացներում։
---
🤝 Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։

26/08/2026
26/08/2026

🚀

🏛️ Թվային և AI հմտությունները ժամանակակից պետական ծառայության կարևոր մասն են։Եթե պետական կամ համայնքային կառավարման համա...
26/08/2026

🏛️ Թվային և AI հմտությունները ժամանակակից պետական ծառայության կարևոր մասն են։
Եթե պետական կամ համայնքային կառավարման համակարգի աշխատակից եք և ցանկանում եք ավելի արդյունավետ կազմակերպել ձեր աշխատանքը, ճիշտ օգտագործել արհեստական բանականության գործիքները, անվտանգ աշխատել տվյալների հետ և բարելավել քաղաքացիների հետ հաղորդակցությունը, այս դասընթացը ձեզ համար է։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հրավիրում է պետական և համայնքային ծառայողներին մասնակցելու անվճար վեցշաբաթյա դասընթացին։
Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝
🤖 կիրառել AI գործիքներ տեղեկատվության մշակման, տեքստերի պատրաստման, հետազոտության և առօրյա աշխատանքային խնդիրների լուծման համար,
💻 արդյունավետ օգտագործել թվային գործիքներն ու առցանց համագործակցության հարթակները,
🔐 ճանաչել կիբեռսպառնալիքները, պաշտպանել աշխատանքային ու անձնական տվյալները և պահպանել անվտանգ առցանց վարքագիծ,
🧭 պատասխանատու կերպով կիրառել արհեստական բանականությունը,
💬 զարգացնել հաղորդակցության, թիմային աշխատանքի, խնդիրների լուծման և համակարգային մտածողության հմտությունները։
Դասընթացը հիմնված է գործնական առաջադրանքների և իրական աշխատանքային իրավիճակների վրա, որպեսզի ձեռք բերված գիտելիքները հնարավոր լինի անմիջապես կիրառել մասնագիտական գործունեության մեջ։
📚 Տևողությունը՝ 6 շաբաթ, ընդհանուր՝ 34 ժամ
📍 Վանաձոր | Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
📍 Երևանում դասընթացը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մասնակիցների համար։
⏳ Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության ընթացքում հաշվի կառնվի նաև հայտերի ներկայացման հերթականությունը։
👉 Գրանցվի՛ր մինչև օգոստոսի 28-ը՝ https://www.eif.am/arm/news/nest-ai-cyber-training/
AI-ից մինչև կիբեռանվտանգություն՝ հմտություններ, որոնք պետք են այսօր։
#ՊետականԾառայություն #ՀամայնքայինԾառայություն #ԹվայինՀմտություններ #Կիբերանվտանգություն
---
Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) UNDP in Armenia համագործակցությամբ։

Address

12 Shinararneri Str
Vanadzor
2019

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30

Telephone

+374 60 749 700

Alerts

Be the first to know and let us send you an email when VTC - Vanadzor Technology Center by EIF posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share