«Արփինետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին:
Նույն թվին սկսել է տրամադրել ինտերնետային հասանելիության ծառայություններ Էջմիածին քաղաքում, իսկ 2008 թվականից՝ Էջմիածին քաղաքի հարակից գյուղերում, ինչպես նաև Արմավիր և Մեծամոր քաղաքներում:
2011 թվականին կատարվել է ցանցի ենթակառուցվածքի գրեթե ամբողջական վերազինում նոր տեխնոլոգիաներով, որի արդյունքում ընկերությունը հնարավորություն ունեցավ ծառայություններ մատուցել ամբողջ Արմավիրի մարզում:
2014 թվականից սկսել է տրամադրել նաև թվային հեռուստաալիքներ ամբողջ Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և հարակից գյուղերում:
Այսօր «Արփինետ» ընկերությունը Արմավիրի և Արագածոտնի մարզերում մատուցում է գերարագ ինտերնետ հասանելիության և IP հեռուստատեսության ծառայություններ, ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար և ունի գրեթե 98% ինտերնետային հասանելիության ծածկույթ ամբողջ մարզի տարածքում:
«Արփինետ» ընկերությունը Հայաստանում և տարածաշրջանում առաջինն է, որ տրամադրում է 3D հեռուստաալիքներ, կառուցում օպտիկամանրաթելային ցանց և GePON տեխնոլոգիայով ծառայություններ քաղաքների սեփական սեկտորում, ինչպես նաև հարակից և սահմանամերձ գյուղերում։
Ընկերության առաջիկա նպատակներից է նախաձեռնել մարզի բոլոր գյուղերում և յուրաքանչյուր բնակավայրում մինչև 1 Գբ/վ թողունակությամբ ինտերնետ: