ԳԵՂԱՄԱ Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն Geghama tv company

  • Home
  • Armenia
  • Sevan
  • ԳԵՂԱՄԱ Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն Geghama tv company

ԳԵՂԱՄԱ Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն Geghama tv company Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ԳԵՂԱՄԱ Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն Geghama tv company, Telecommunication Company, Ք. Սեւան, Սարգիս Սևանեցի 6, Sevan.

Գեղարքունիքի մարզային վերգետնյա հեռարձակող ԳԵՂԱՄԱ հեռուստաընկերություն: Հիմնադրվել է 2010թ-ին:
«Գեղամա» և «ԷսՏիՎիՄեկ» հեռուստաալիքները հեղինակազորված են «Գեղամա Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ-ի կազմում: «Գեղամա» և «ԷսՏիՎի1» Հեռուստաընկերությունները միացած են Հայաստանի ԶԼՄ ինքնակարգավորման նախաձեռնությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐ

Մենք՝ զանգվածային լրատվո

ւթյան միջոցների ներկայացուցիչներս,
կարևորելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը և ընդգծելով
տեղեկացնելու՝ ԶԼՄ-ների պարտականությունը, գիտակցելով մասնագիտական և բարոյական հնարավորինս բարձր
չափանիշներին հետևելու և դրանց շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը,
միաժամանակ՝ չբացառելով լրագրողների՝ բարոյական ընտրության իրավունքը, ընդգծելով խմբագրական անկախության պաշտպանության և հանրային շահին հակասող որևէ մասնավոր շահով լրագրողներին չկաշկանդելու
անհրաժեշտությունը, ընդունելով, որ ԶԼՄ-ներն ու լրագրողները հաշվետու են իրենց լսարանի և
միմյանց առջև, արձանագրելով, որ հնարավոր չէ բոլոր դեպքերի համար սահմանել միասնական կանոններ, սակայն կարելի է և հնարավոր է պահպանել պրոֆեսիոնալ լրագրության համընդհանուր չափանիշները,

ընդունում ենք հետևյալ սկզբունքներն ու դրանցից բխող պարտավորությունները:

1. Ճշգրտություն և անկողմնակալություն

1.1. Մինչև հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված
տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել և չխեղաթյուրել փաստերը,
չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։
1.2. Հստակորեն ու լսարանի համար հասկանալի մատնանշել այն դեպքերը, երբ
խմբագրությունը, ստանալով հանրային նշանակության տեղեկություններ, օգտագործել է բոլոր հնարավոր ողջամիտ միջոցները, սակայն չի կարողացել ճշտել փաստերը։
1.3. Պատասխանատու մոտեցում ցուցաբերել սոցցանցային կամ նոր մեդիա
հարթակների տեղեկությունները տարածելիս, անպայման նշել դրանց ստուգված, վստահելի կամ հետագա ստուգման ենթակա լինելը:
1.4. Փաստերի և տեղեկությունների շարադրանքը հստակ սահմանազատել
կարծիքներից, վերլուծություններից և մեկնաբանություններից,
1.5. Վերլուծություններ և մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի և հավաստի տեղեկությունների վրա։
1.6. Ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը, վերնագրերը բխեն նյութի բովանդակությունից, չչարաշահվեն հանրային դեմքերի և սովորական մարդկանց անձնական տվյալների համընկնումները, մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս։
1.7. Չաղավաղել լուսանկարային կամ տեսագրված նյութի բովանդակությունը,
լուսանկարներում և տեսանյութերում տեխնիկական հնարքներ կիրառելու և
միջամտությունների դեպքում անպայման նշել դա:

2. Ազնվություն տեղեկությունների աղբյուրների հետ հարաբերություններում

2.1. Հնարավորինս նշել տեղեկությունների աղբյուրները։
2.2. Հնարավորինս խուսափել տեղեկատվության խորհրդապահական աղբյուրներ օգտագործելուց, լրատվության աղբյուրը գաղտնի պահելու խոստումից առաջ միշտ պարզել շարժառիթները, սակայն եթե տեղեկությունն այնուամենայնիվ տրվում է աղբյուրի գաղտնիության պայմանով, որևէ պարագայում չբացահայտել այն։
2.3. Խուսափել տեղեկությունների ձեռքբերման ծածուկ և գաղտնի մեթոդներից,
բացառությամբ այն դեպքերի, երբ ավանդական բաց մեթոդները չեն ապահովում հասարակական շահերից բխող տեղեկությունների ստացումը: Այսպիսի մեթոդների Ինքնակարգավորման նախաձեռնություն. Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր
կիրառման անհրաժեշտությունը պետք է ներկայացվի և հիմնավորվի բուն
հրապարակման մեջ։
2.4. Հարգել հեղինակային իրավունքը, բացառել գրագողությունը, մեջբերումներ և արտատպություններ կատարելիս նշել աղբյուրները։
2.5. Չչարաշահել լրագրողների և լրատվամիջոցների հետ շփման փորձ չունեցող
անձանց դյուրահավատությունը։
2.6. Հարգել հարցազրույց տվողի՝ որպես հարցազրույցի տեքստի նկատմամբ
համահեղինակի, իրավունքները:

3. Խմբագրական անկախություն

3.1. Լրագրողական նյութերը հստակ սահմանազատել գովազդից. յուրաքանչյուր
հրապարակում, որի համար վճարվել է, պետք է այդ մասին նշում ունենա: Նույն կերպ մակնշել նաև հանրային կապերի (PR) ծառայություններից և կազմակերպություններից ստացված նյութերը։
3.2. Խմբագրական լուսաբանումներում գովազդատուներին ու հովանավորներին արտոնություններ չտալ։
3.3. Դիմակայել իրադարձությունների լուսաբանման վրա ազդելու նպատակով
գովազդատուների, հովանավորների, ԶԼՄ սեփականատերերի գործադրած
ճնշումներին: Այն դեպքում, երբ նման ճնշումը սպառնում է վերածվել հանրային
մարտահրավերի, հրապարակային դարձնել իրավիճակը՝ դիմելով լրագրողների և հանրության աջակցությանը։
3.4. Հրաժարվել տեղեկություններ հրապարակելու կամ չհրապարակելու համար
զանազան պարգևատրումներից, նվերներից, ծախսերի փոխհատուցումներից, անվճար հանգստից, այլ արտոնություններից, որոնք կախյալ են դարձնում լրագրողի գործունեությունը, վնասում են նրա բարի համբավին, հանգեցնում են խմբագրության հանդեպ վստահության կորստի։
3.5. Սահմանել սոցիալական ցանցերում խմբագրության աշխատակիցների վարքի կանոնները և հետևել դրանց պահպանմանը: Մասնավորապես, այդ կանոնները պետք է ներառեն առնվազն հետևյալը.
3.5. 1․ Սոցիալական ցանցերում չտարածել հայտարարություն կամ կատարել
գրառումներ, որոնք կարող են ընկալվել որպես ռասայական, սեռական, կրոնական, քաղաքական հայացքների կամ այլ հիմքով խտրականության դրսևորում: Սա վերաբերում է նաև տեղադրվող լուսանկարին և տեսանյութին։
3.5. 2․ Եթե սոցիալական ցանցում կատարված որևէ գրառում կարող է կասկածի տակ դնել մասնագիտական օբյեկտիվությունն ու բարեխղճությունը, ապա ավելի լավ է ձեռնպահ մնալ այն հրապարակելուց։
3.5. 3․ Եթե լրագրողը լուսաբանում է որևէ ոլորտ, ապա չպետք է անդամակցի հանրային որևէ նախաձեռնության կամ խմբի, որը պաշտպանում է այդ ոլորտում եղած հատուկ շահերը: Խմբերին անդամակցումը կարող է հետապնդել միայն անցուդարձին տեղյակ լինելու նպատակ։
3.5. 4․ Միշտ պետք է հիշել, որ սոցցանցային ակցիաներին մասնակցելը ևս կարող է շահերի բախում առաջացնել։
3.5. 5․ Սոցիալական ցանցում գործածել անձը նույնականցնող տվյալներ։
3.5. 6․ Մոդերացնել լրատվամիջոցի սոցցանցային էջերի մեկնաբանությունների
հրապարակումը՝ հնարավորինս հեռացնելով ատելության խոսք, բռնություն և օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող գրառումները։
3.5. 7․ Եթե լրատվամիջոցը մեկնաբանություններում չի նկատել ատելության խոսք, բռնության կոչ կամ ակնհայտ վիրավորանք պարունակող գրությունները, սակայն անձը, որի հասցեին եղել են դրանք, այդ մասին ծանուցել է խմբագրությանը, ապա ծանուցումից հետո ողջամիտ ժամկետում հեռացնել կամ փակել նման մեկնաբանությունները:

4. Հարգանք մարդկանց անձնական կյանքի և այլ իրավունքների նկատմամբ

4.1. Պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության և նամակագրության նկատմամբ: Միայն հասարակական շահի առկայությամբ կամ պաշտպանության անհրաժեշտությամբ կարող է արդարացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակումը։
4.2. Երբ խոսքի ազատությունը հակասության մեջ է մտնում մարդու մյուս հիմնարար իրավունքների հետ, լրատվամիջոցն ինքնուրույն է վճռում, թե ինչին տալ նախապատվությունը, և պատասխանատվություն է կրում իր վճռի համար։
4.3. Առանձնապես նրբանկատ լինել, երբ տեղեկության աղբյուրները կամ
հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են: Զգույշ լինել դեռահաս մեղադրյալների, ամբաստանյալների, դատապարտյալների, սեռական
հանցագործությունների զոհերի ինքնությունը բացահայտելիս։
4.4. Երեխաներին վերաբերող կամ նրանց մասնակցությամբ նյութեր պատրաստելիս առաջնորդվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեդիախմբի մշակած՝ «Երեխաների մասին նյութեր պատրաստելու լրագրողական էթիկան» փաստաթղթով։
4.5. Երեխայից հարցազրույց վերցնելուց, տեսանկարահանելուց, լուսանկարը կամ նրան վերաբերող փաստական նյութեր հրապարակելուց առաջ ստանալ երեխայի և նրա համար պատասխանատու անձի համաձայնությունը, ցանկալի է՝ գրավոր և անպայման երեխային հասկանալի լեզվով։ Համաձայնությունը պետք է լինի ինքնակամ, և բացառվի պարտադրանքի որևէ ձև։ Երեխան և նրա համար պատասխանատու անձը պետք է պարզորոշ հասկանան, որ իրենք խոսում են լրագրողի հետ, որը մտադիր է տվյալ նյութը տարածել լրատվամիջոցով։ Ձգտել, որ հարցազրույցի ընթացքում երեխային հոգեկան ցավ չպատճառվի, չստիպել նրան՝ վերապրել իր կրած տառապանքներն ու ցավը, կորուստները և իր կյանքի այլ ծանր պահերը, ասել կամ անել բաներ, որոնք հարկավոր են միայն տպավորիչ պատկեր ստանալու կամ ազդեցիկ ռեպորտաժ պատրաստելու
համար։
4.6. Առողջական լուրջ խնդիրներ ունեցող, ինքնասպանություն գործած կամ այդպիսի փորձ կատարած անձանց, ողբերգություն կամ վիշտ տարած մարդկանց մասին տեղեկություններ հավաքելիս, հարցազրույց կամ լուսանկար հրապարակելիս, տեսակամ ձայնանյութ հեռարձակելիս նրբանկատ լինել նրանց նկատմամբ։
4.7. Պահպանել անմեղության կանխավարկածը. հանցագործության մեջ
կասկածվողների անունները մինչև դատաքննությունը հրապարակելիս քննարկել դրա հասարակական անհրաժեշտությունը՝ հավասարակշռություն պահպանելով անմեղության կանխավարկածի, հանցագործության մեջ կասկածվողների՝ արդար դատաքննության իրավունքի և հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի միջև:

5. Հարգանք զանազան խմբերի ներկայացուցիչների և համամարդկային
արժեքների նկատմամբ

5.1. Խուսափել մարդկանց հանդեպ նախապաշարված վերաբերմունքից` նրանց
ցեղային, սեռային, տարիքային, կրոնական, ազգային, աշխարհագրական
պատկանելության, սեռական կողմնորոշման, ֆիզիկական արատների, արտաքինի կամ սոցիալական կարգավիճակի պատճառով։
5.2. Որևէ ձևով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք և անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական և լեզվական
հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության խոսքը։
5.3. Որևէ ձևով չքարոզել պոռնոգրաֆիա, բռնություն, պատերազմ, չժխտել
ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները։
5.4. Զգույշ լինել ահաբեկչական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տարածելիս, բացառել ահաբեկիչների նկատմամբ համակրանք առաջացնող սյուժեները և հաղորդագրությունները, նրբանկատ լինել իրադարձությունների ականատեսների` որպես տեղեկության աղբյուրների նկատմամբ, խուսափել պատանդների և հնարավոր զոհերի հարազատների և ընկերների բացահայտումից` առանց իրենց համաձայնության:

6. Ազնվություն հանրության հետ հարաբերություններում

6.1. Աջակցել կարծիքների ազատ փոխանակմանը, անկախ նրանից, որ այդ կարծիքները կարող են տարբերվել խմբագրական տեսակետներից։
6.2. Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, և պատասխանի հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, որոնց հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում։
6.3. Ընդունել սեփական սխալները և պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք։
6.4. Քաջալերել հանրությանը՝ արտահայտելու ԶԼՄ-ների նկատմամբ իրենց
քննադատական վերաբերմունքը, պատրաստ լինել լրագրողական էթիկայի հարցերի շուրջ հասարակության հետ երկխոսության:

7. Ազնվություն ընտրությունները և հանրաքվեները լուսաբանելիս

7.1. Բոլոր կուսակցությունների և թեկնածուների նկատմամբ լինել հանդուրժող։
7.2. Չվիրավորել թեկնածուների անձը, չծաղրել նրանց հայացքներն ու տեսակետները։
7.3. Չհրապարակել թեկնածուների հասցեին զրպարտություն, շանտաժ ու սպառնալիք պարունակող նյութեր։
7.4. Բոլոր թեկնածուներին իրենց ծրագրերը և տեսակետները ներկայացնելու համար լրատվամիջոցում հավասար հնարավորություն տալ, վճարովի տեղ կամ եթերաժամ հատկացնելիս` լրատվամիջոցում ապահովել հավասար սակագնային պայմաններ։
7.5. Չհրապարակել քողարկված քաղաքական գովազդ պարունակող նյութեր: Այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին աջակցող խմբերի կողմից հրապարակման ներկայացված (վճարովի կամ անվճար) կամ նրանց պատվերով պատրաստված նյութերը հստակ առանձնացնել այլ նյութերից կամ այդ մասին նշում կատարել։
7.6. Հեռարձակվող լրատվամիջոցները պետք է ձեռնպահ մնան որևէ կոնկրետ
թեկնածուի կամ կուսակցության աջակցելուց, տպագիր և առցանց լրատվամիջոցները նման մտադրություն ունենալու դեպքում այդ մասին նախապես և հստակ հայտարարեն:

Մենք՝ սույն Կանոնագիրը ստորագրած լրատվամիջոցների ներկայացուցիչներս,
ընդունում ենք մեր իսկ ընտրած Դիտորդ մարմնի իրավասությունը՝ քննելու մեր
գործողությունների ու հրապարակումների համապատասխանությունը սույն
Կանոնագրի դրույթներին, և պատրաստակամություն ենք հայտնում Դիտորդ մարմնի եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների հրապարակել մեր լրատվամիջոցներում և այդ մասին տեղեկացնել ԴՄ-ին՝ կցելով հրապարակման հղումը:

Ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին՝ ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը:

Վերախմբագրված տարբերակը հաստատվել է Կանոնագիրը ստորագրած
լրատվամիջոցների ներկայացուցիչների ժողովում՝ 2023 թվականի հունիսի 25-ին:

10/08/2026

⁉️ Առավել հաճախ հնչող հարցեր՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ

❓ ՀԱՐՑ 1։ Ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ի՞նչ աջակցություն կարող եմ ստանալ պետության կողմից։
✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ ՀՀ-ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստներն են՝
• մայրության նպաստ,
• երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
• մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,
• ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստ,
• նաև աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

❓ ՀԱՐՑ 2։ Եթե չեմ աշխատում, արդյոք կարող եմ ստանալ մայրության նպաստ։
✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:
Չաշխատող անձանց դեպքում մայրության նպաստի չափը 172,698 դրամ է, իսկ աշխատող անձանց դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ միջին ամսական աշխատավարձի հիման վրա։
Նպաստը ստանալու համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ հղիության 210-րդ օրը լրանալուց հետո կարող եք դիմել բժշկական հաստատություն՝ անաշխատունակության թերթիկը բացելու համար և միաժամանակ նշել նախընտրած բանկը, որին կփոխանցվի նպաստը։

❓ ՀԱՐՑ 3։ Երեխաս ծնվելու է սեպտեմբերին, որքա՞ն կկազմի ծննդյան միանվագ նպաստի չափը։
✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ 2026 թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։
Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

❓ ՀԱՐՑ 4։ Եթե բնակվում եմ գյուղական բնակավայրում և գտնվում եմ խնամքի արձակուրդում, որքա՞ն կկազմի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։
✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Մինչև երկու տարեկան երեխային խնամելու կապակցությամբ ամսական տրվում է՝
• խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,
• խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ,
• խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (37,500+31,600)։
Այս դեպքում կարող եք ստանալ ամսական 69,100 դրամ՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, եթե հաշվառված եք գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ և դիմելու օրվա դրությամբ երեխան ևս հաշվառված է գյուղական բնակավայրում։ Խնամքի նպաստի համար կարող եք դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո․ դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

❓ ՀԱՐՑ 5։ Իմ ընտանիքում երրորդ երեխան է ծնվելու, որքա՞ն ժամանակ կարող եմ ստանալ 50,000 դրամ նպաստը։
✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստը տրամադրվում է ամսական պարբերականությամբ՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։
Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

❓ ՀԱՐՑ 6։ Եթե ունեմ գործող հիփոթեքային վարկ, ապա երեխա ծնվելու դեպքում արդյոք կարող եմ ստանալ աջակցություն պետության կողմից։
✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, Դուք կարող եք օգտվել Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից և ստանալ միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։
Աջակցության չափը՝
• ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կազմում է մինչև 500 հազար դրամ,
• երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։
Պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/housing-programs

10/08/2026
10/08/2026

Սիրելի՛ երիտասարդներ

Օգոստոսի 12-ին, Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, Գեղարքունիքի մարզի համայնքներում տեղի կունենան տարաբնույթ միջոցառումներ։
Ձեզ հնարավորություն է տրվում մասնակիցը դառնալ այդ միջոցառումների,որոնց ընթացքում դուք կարող եք հայտնվել տարբեր միջավայրերում, հնարավորություն ստանալ ազատ արտահայտվելու, երգել, պարել, ապրել գեղեցիկ և անմոռաց պահեր, ձեռք բերել նոր գիտելիքներ և ընկերներ։

Ստորև ներկայացվում է տեղեկատվություն՝ Գեղարքունիքի մարզի համայնքներում և բնակավայրերում օգոստոսի 12-ին տեղի ունենալիք միջոցառումների վերաբերյալ․

․Գավառ քաղաքի մշակույթի տանը գործող «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում «60 վայրկյան երիտասարդություն» թեմայի շրջանակներում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում երիտասարդներին հնարավորություն կտրվի արտահայտելու իրենց տեսակետը, ստեղծագործական մոտեցումը և պատմելու իրենց պատմությունը կարճ տեսանյութի միջոցով։

․Գավառ քաղաքում «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում կանցկացվի «Ձգտումների պատ» թեմայով հանդիպում-քննարկում, որի միջոցով երիտասարդները հնարավորություն կստանան արտահայտելու իրենց երազանքները, նպատակները, ցանկությունները և ապագայի վերաբերյալ պատկերացումները։ Մասնակիցները կձևավորեն ընդհանուր տեսանելի տարածք, որտեղ, յուրաքանչյուր գրառում կներկայացնի երիտասարդի անհատական ձգտումը կամ այն փոփոխությունը, որը նա ցանկանում է տեսնել իր կյանքում, համայնքում կամ աշխարհում։

․Գավառ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում տեղի կունենա հեծանվարշավ։

․Մարտունի քաղաքի Ալ․ Մյասնկյանի անվան հրապարակում տեղի կունենա բացօթյա համերգ։

․Ճամբարակ քաղաքում «Մենք կարող ենք միասին» խորագրով արշավ- ուխտագնացություն դեպի Սուրբ Գրիգոր եկեղեցի, որից հետո «ՃամբԱրԵ» Ճամբարակի երիտասարդական համայնքային կենտրոնում կկայանա ֆիլմի դիտում և քննարկում։

․Վարդենիս քաղաքի Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում, համայնքի տարբեր բնակավայրերի երիտասարդների մասնակցությամբ կանցկացվի քաղաքային քվեստ-մրցույթ, որին կհաջորդի տոնական համերգային ծրագիրը։

․Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում երիտասարդների համար կկազմակերպվի քննարկում՝ «Շունչ» թատրոն-«Պատերազմի ցեցը» թեմայի շրջանակներում։

․Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի մանկական զբոսայգում «Երիտասարդների ձայնը հանուն ապագայի» թեմայի շրջանակներում տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ բնակավայրի հաջողություններ և ձեռքբերումներ ունեցող երիտասարդների հետ,որը կուղեկցվի համերգային ծրագրով։

․Սևան քաղաքի «Վահե Ստեփանյանի անվան կենտրոնացված գրադարանների համակարգ» ՀՈԱԿ-ում «Նկարազարդ իրականություն» թեմայի շրջանակներում տեղի կունենա հանդիպում-քննարկում Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի երիտասարդ նկարիչների հետ։

․Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում կանցկացվի հեծանվարշավ, նույն տարածքում «Գտիր քո ռիթմը, եղիր համարձակ» թեմայի շրջանակներում երիտասարդների համար նախատեսվում է բացօթյա երաժշտական միջոցառում։

․Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի «Ծովեմ» երիտասարդական կենտրոնում կանցկացվի միջոցառում, որը կմեկնարկի պարային և երաժշտական ֆլեշ մոբերով, կշարունակվի ինտելեկտուալ խաղերով և կավարտվի խարույկի շուրջ։

10/08/2026

ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի ս/թ օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե` գ. Ծովագյուղ, 24 փողոց, 6-րդ նրբ., 78 շենք) տեղի կունենա «ԲԵՏՈՆ ՈՒԶԵԼ ԱՌԱՋԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվող Ծովագյուղ բնակավայրի տուֆոբրեկչիաների հանքերևակման տեղամասում նախատեսվող օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (environment-gov.am):

Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ստանալու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ. փոստ՝ [email protected]):

Ակնկալում ենք ազդակիր Ծովագյուղ բնակավայրի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, մասնագետների ակտիվ մասնակցությունը:

Սևան համայնքը հրավիրում է մասնակցելու երիտասարդության միջազգային օրվան նվիրված  միջոցառումներինՕգոստոսի 12-ին՝ Երիտասարդ...
07/08/2026

Սևան համայնքը հրավիրում է մասնակցելու երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին
Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևան համայնքում տեղի կուենան մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ:
Օրվա միջոցառումները կմեկնարկեն ժամը 12:00-ին Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի մանկական զբոսայգում, որտեղ կազմակերպվելու է հանդիպում-քննարկում բնակավայրի երիտասարդների հետ՝ «Երիտասարդների ձայնը հանուն ապագայի» խորագրով:
Հանդիպումն ուղեկցվելու է համերգային ծրագրով:
Տոնական օրը կշարունակվի ժամը 13:00-ին Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում: «Ծովեմ» երիտասարդական կենտրոնի երիտասարդները պատրաստել են պարային և երաժշտական ֆլեշմոբ, որը կշարունակվի ինտելեկտուալ խաղերով:
«Երիտասարդական ալիք» խորագրով օրը կամփոփվի խարույկի շուրջ զրույցներով:
Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի անվան հարակից տարածքից ժամը 13:00-ին կմեկնարկի նաև հեծանվաարշավը, որն ուղղված է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսմանը:
«Սևան համայնքի Վահե Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում ժամը 14:30-ին նախատեսված է հանդիպում Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի Սևանի մասնաճյուղի երիտասարդ նկարիչների հետ՝ «Նկարազարդ իրականություն» խորագրով:
Երիտասարդների միջազգային օրը Սևան համայնքում ամփոփվելու է ժամը 20:00-ին մեկնարկող երաժշտական երեկոյով, որը տեղի կունենա Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում:
«Գտիր քո ռիթմը, եղիր համարձակ» խորագրով երեկոն ուղեկցվելու է երգ ու պարով, դրական լիցքեր հաղորդող տրամադրությամբ:
Սիրելի երիտասարդներ, մեծեր և փոքրեր
Հրավիրում ենք բոլորիդ՝ օգոստոսի տասներկուերորդ օրը միանալու համայնքում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներին և նախաձեռնություններին, ստանալու և հաղորդելու նոր լիցքեր:

Սևան համայնքը հրավիրում է մասնակցելու երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևան համայնքում տեղի կուենան մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ:

Օրվա միջոցառումները կմեկնարկեն ժամը 12:00-ին Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի մանկական զբոսայգում, որտեղ կազմակերպվելու է հանդիպում-քննարկում բնակավայրի երիտասարդների հետ՝ «Երիտասարդների ձայնը հանուն ապագայի» խորագրով:

Հանդիպումն ուղեկցվելու է համերգային ծրագրով:
Տոնական օրը կշարունակվի ժամը 13:00-ին Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում: «Ծովեմ» երիտասարդական կենտրոնի երիտասարդները պատրաստել են պարային և երաժշտական ֆլեշմոբ, որը կշարունակվի ինտելեկտուալ խաղերով:

«Երիտասարդական ալիք» խորագրով օրը կամփոփվի խարույկի շուրջ զրույցներով:
Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի անվան հարակից տարածքից ժամը 13:00-ին կմեկնարկի նաև հեծանվաարշավը, որն ուղղված է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսմանը:

«Սևան համայնքի Վահե Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում ժամը 14:30-ին նախատեսված է հանդիպում Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի Սևանի մասնաճյուղի երիտասարդ նկարիչների հետ՝ «Նկարազարդ իրականություն» խորագրով:

Երիտասարդների միջազգային օրը Սևան համայնքում ամփոփվելու է ժամը 20:00-ին մեկնարկող երաժշտական երեկոյով, որը տեղի կունենա Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում:

«Գտիր քո ռիթմը, եղիր համարձակ» խորագրով երեկոն ուղեկցվելու է երգ ու պարով, դրական լիցքեր հաղորդող տրամադրությամբ:

Սիրելի երիտասարդներ, մեծեր և փոքրեր
Հրավիրում ենք բոլորիդ՝ օգոստոսի տասներկուերորդ օրը միանալու համայնքում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներին և նախաձեռնություններին, ստանալու և հաղորդելու նոր լիցքեր:

07/08/2026
07/08/2026

ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 6-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից 631 միլիոն 085, 8 հազար դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 8 մանկապարտեզների շինարարական աշխատանքների իրականացման համար։
Այդ թվում․
43 միլիոն 020,0 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի թիվ 4
111 միլիոն 184,7 հազար դրամ՝ Ձորագյուղ բնակավայրի
73 միլիոն 332 հազար դրամ՝ Սևան քաղաքի «Հեքիաթ»
77 միլիոն 058,0 հազար դրամ՝ Ծովագյուղ բնակավայրի
37 միլիոն 062,0 հազար դրամ՝ Կարմիրգյուղ բնակավայրի մանկապարտեզների շենքերի վերանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու համար։

269 միլիոն 280,0 հազար դրամ հատկացվել է Զովաբեր բնակավայրի մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար։

50 միլիոն 724,0 հազար դրամ՝ Գավառ քաղաքի թիվ 7 և Ճամբարակ քաղաքի թիվ 3 մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման լրացուցիչ աշխատանքների իրականացման համար։

Address

Ք. Սեւան, Սարգիս Սևանեցի 6
Sevan
1505

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 11:00 - 18:00
Sunday 11:00 - 17:00

Telephone

+37493233405

Alerts

Be the first to know and let us send you an email when ԳԵՂԱՄԱ Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն Geghama tv company posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ԳԵՂԱՄԱ Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն Geghama tv company:

Shortcuts

Share