Grand Master

Grand Master Manufacture of corrugated cardboard containers, boxes and printing

“Գրանդ Մաստեր” ՍՊ ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 2006 թվականից: Մինչ այդ ընկերության տարածքում գործում էր 1969 թ.-ին հիմնադրված “Մասիսի Գոֆրոտարա” արտադրական ձեռնարկությունը, որը զբաղվում էր բացառապես գոֆրոտարայի արտադրությամբ:

Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի կողմից ձեռք բերվելուց հետո կազմակերպությունն ընդգրկվեց Հայաստանում ձեռարկությունների խոշորագույն խմբի՝ “Գրանդ Հոլդինգ”-ի կազ

մի մեջ։ Տվյալ իրադարձությամբ տրվեց մեկնարկ բազմաթիվ նոր ծրագրերի և խոշոր ներդրումների: Պահպանելով գործունեության մասնագիտացված տեսակը՝ ստեղծվեցին նոր արտադրության ճյուղեր․ կառուցվեցին օֆսեթ և խորը տպագրության արտադրամասերը անհրաժեշտ բոլոր ծառայություններով։ Արտադրությանը զուգահեռ վերակազմավորվեց և նոր աշխատակիցներով համալրվեց արտադրանքի որակի վերահսկողության ստորաբաժանումը։ Արդիականացվեցին աշխատանքային և տեխնիկական սպասարկման բոլոր անհրաժեշտ միջոցները։ Միջազգային կայուն մատակարարումներ ունենալու նպատակով ստեղծվեցին նոր ստորաբաժանումներ։

Ներդրումային ծրագրերն այսօր շարունակվում են ավելի լայն ծավալներով` շնորհիվ Միքայել և Կարեն Վարդանյանների, ովքեր 2014 թվականից հավասարապես հանդիսանում են ընկերության համասեփականատերերը։ Մեծ ուշադրություն է դարձվում ընկերության կառավարման համակարգերին, ինչպես նաև ընկերության գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցության կրճատմանը։ Հերթական խոշոր ներդրումային ծրագրի ավարտը նախատեսվում է 2023 թ.-ին, ինչի արդյունքում գործարկվելու է թղթի, ստվարաթղթի, ինչպես նաև սանհիգիենիկ թղթի արտադրություն:

Ծրագիրն իր մեջ ներառում է նաև թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը հասարակության բոլոր շերտերում՝ առաջատար և թվային տեխնոլոգիաների, հասարակայնության հետ կապի և իրազեկման միջոցների կիրառմամբ։

Հայաստանի տարածքում արդեն իսկ գործարկվել է թղթի թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը խթանող TAPON.AM նոր բջջային հավելվածը՝ որպես նախադեպը չունեցող ստարտափ։

♻️ Ի՞նչ է լինում օգտագործված թղթի հետԱյն չի ավարտում իր ճանապարհը օգտագործվելուց հետո․ թուղթը հավաքվում, տեսակավորվում և...
03/09/2026

♻️ Ի՞նչ է լինում օգտագործված թղթի հետ

Այն չի ավարտում իր ճանապարհը օգտագործվելուց հետո․ թուղթը հավաքվում, տեսակավորվում և նախապատրաստվում է վերամշակման՝ նոր արտադրանքի ստեղծման նպատակով։

Այս մոտեցումը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել ռեսուրսները, նվազեցնել թափոնների ծավալը և կիրառել շրջանաձև տնտեսության սկզբունքները։

🌐 grandmaster. am

📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#թղթիվերամշակում #վերամշակում #էկոարտադրություն #կայունություն #շրջանաձևտնտեսություն #экоупаковка

📦 Թեթևը չի նշանակում թույլԺամանակակից փաթեթավորման լուծումները թույլ են տալիս համատեղել ամրությունն ու թեթևությունը։Ճիշտ...
21/08/2026

📦 Թեթևը չի նշանակում թույլ

Ժամանակակից փաթեթավորման լուծումները թույլ են տալիս համատեղել ամրությունն ու թեթևությունը։
Ճիշտ ընտրված ստվարաթղթի կառուցվածքը, շերտերի համադրությունն ու արտադրական տեխնոլոգիան ապահովում են արկղի անհրաժեշտ դիմացկունությունը՝ միաժամանակ նվազեցնելով դրա քաշը։

Արդյունքում՝
🔺 նվազում են տեղափոխման ծախսերը,
🔺 բարձրանում է լոգիստիկ արդյունավետությունը,
🔺 պահպանվում է արտադրանքի անվտանգությունը ողջ մատակարարման ընթացքում։

🌐 grandmaster. am
📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#արկղեր #արկղերիարտադրություն #տուփեր #փաթեթավորում #ստվարաթղթեարկղեր #экоупаковка

📦 Բնական արտադրանք՝ հուսալի փաթեթավորումՉրերի համար ճիշտ ընտրված փաթեթավորումը որակյալ պահպանման և վստահելի առաքման հիմք...
14/08/2026

📦 Բնական արտադրանք՝ հուսալի փաթեթավորում

Չրերի համար ճիշտ ընտրված փաթեթավորումը որակյալ պահպանման և վստահելի առաքման հիմքն է։

🌐 grandmaster. am
📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#արկղեր #չրիարկղեր #արկղերիարտադրություն #տուփեր #փաթեթավորում #ստվարաթղթեարկղեր #экоупаковка

🧩 Երբ բոլոր բաղադրիչները ճիշտ են ընտրված🔺 Ճիշտ նյութ🔺 Ճիշտ կառուցվածք 🔺 Օպտիմալ քաշ🔺 Անհրաժեշտ ամրություն📦Արդյունքում՝ ա...
10/08/2026

🧩 Երբ բոլոր բաղադրիչները ճիշտ են ընտրված

🔺 Ճիշտ նյութ
🔺 Ճիշտ կառուցվածք
🔺 Օպտիմալ քաշ
🔺 Անհրաժեշտ ամրություն

📦Արդյունքում՝ արդյունավետ և հուսալի փաթեթավորում

🌐 grandmaster. am
📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#արկղեր #արկղերիարտադրություն #տուփեր #փաթեթավորում #ստվարաթղթեարկղեր #экоупаковка

04/08/2026

♻️ Մեր աշխատակիցների երեխաները մասնակցեցին էկոգրագիտությանը նվիրված ճանաչողական ծրագրի, որի ընթացքում բացահայտեցին շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, ծանոթացան թղթի վերամշակման գործընթացին և սովորեցին ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել բնության նկատմամբ։
Ծրագիրը երեխաների համար դարձավ նոր բացահայտումների և բնապահպանական մտածողության ձևավորման կարևոր փորձառություն 🌱

♻️ Հոգատարություն և պատասխանատվությունՎերամշակվող նյութերից պատրաստված փաթեթավորումը թույլ է տալիս համատեղել գործնականու...
01/08/2026

♻️ Հոգատարություն և պատասխանատվություն

Վերամշակվող նյութերից պատրաստված փաթեթավորումը թույլ է տալիս համատեղել գործնականությունը, որակը և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումը։

🌐 grandmaster. am

📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#արկղեր #արկղերիարտադրություն #տուփեր #փաթեթավորում #ստվարաթղթեարկղեր #վերամշակում #экоупаковка

24/07/2026

🚛 Արդյունավետ բեռնափոխադրում՝ ճիշտ փաթեթավորման միջոցով

Մրգերի և բանջարեղենի համար նախատեսված արկղերը համատեղում են ամրությունը, թեթևությունն ու գործնականությունը՝ հեշտացնելով արտադրանքի դասավորումը, բեռնումն ու տեղափոխումը։

🌐 grandmaster. am
📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#արկղեր #արկղերիարտադրություն #տուփեր #փաթեթավորում #ստվարաթղթեարկղեր #լոգիստիկա #մրգերիբեռնափոխադրում #экоупаковка

📦 Արդյունավետ փաթեթավորումը սկսվում է ճիշտ ընտրված լուծումիցՄենք նախագծում և արտադրում ենք տարբեր չափերի, ձևերի և անհատա...
23/07/2026

📦 Արդյունավետ փաթեթավորումը սկսվում է ճիշտ ընտրված լուծումից

Մենք նախագծում և արտադրում ենք տարբեր չափերի, ձևերի և անհատական տպագրությամբ գոֆրո արկղեր՝ հարմարեցված արտադրանքի առանձնահատկություններին, լոգիստիկ պահանջներին և ձեր բրենդի ներկայացման պահանջներին։

🌐 grandmaster. am
📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#արկղեր #արկղերիարտադրություն #տուփեր #փաթեթավորում #ստվարաթղթեարկղեր #экоупаковка

20/07/2026

«Գրանդ Մաստեր»-ի աշխատակիցները մասնակցեցին ESG և կայունության հաշվետվողականությանը նվիրված երկօրյա մասնագիտական դասընթացի՝ ընդլայնելով իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

Ընկերությունը շարունակաբար ներդրում է կատարում աշխատակիցների զարգացման գործում՝ ամրապնդելով կայունության և պատասխանատու կառավարման մշակույթը։

Արտադրության իրական արժեքը ստեղծում են մարդիկ։Ժամանակակից տեխնոլոգիաներն ու սարքավորումները կարևոր են, սակայն յուրաքանչյ...
16/07/2026

Արտադրության իրական արժեքը ստեղծում են մարդիկ։

Ժամանակակից տեխնոլոգիաներն ու սարքավորումները կարևոր են, սակայն յուրաքանչյուր պատվերի որակի հիմքում մեր թիմի մասնագիտական փորձը, պատասխանատվությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունն են։

🌐 grandmaster. am
📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

Address

8 Hrant Vardanyan Street
Masis
0801

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 15:00

Telephone

+37423640042

Alerts

Be the first to know and let us send you an email when Grand Master posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Grand Master:

Share