25/07/2023
5 տարի առաջ այսօրը` 25.07.18 անկախ բոլոր ճնշող հանգամանքներից ես տեր եղա իմ գլխում ծնված գաղափարին 💡 ու բացեցի այս էջը հենց այն պահին, երբ մտածեցի` իսկ ինչ կլինի, եթե...
Հիմա գրում եմ ու մի քիչ չեմ հավատում, որ էսքան ժամանակ է անցել, էսքան մեծացել եմ, սովորել, աճել, փոխվել, բայց հասել եմ էն ժամանակ հսկա թվացող` իրականում փոքրիկ, ինձ համար շատ կարևոր հաջողությունների 🥹
Arm Sticker BOOM! ստեղծել էի, որ ապացուցեի ինձ ու բոլորին, որ հնարավոր է միայն գիտելիք ու ժամանակ ներդնելով ինչ-որ արդյունք ստանալ ու արժեք ստեղծել: Ինքս ինձ ապացուցել եմ, ուրիշներին ապացուցելու ցանկությունս էլ ճանապարհին կորցրել եմ, երևի ավելի լավ է էդպես:
✨Շնորհակալ եմ ինձ, որ փորձել եմ
✨Շնորհակալ եմ էն 450+ մարդկանց, որոնք էս ընթացքում ինձ են վստահել 3️⃣ անգնահատելի ռեսուրս` իրենց գաղափարը, ժամանակն ու ֆինանսական միջոցները, որ վերածել ենք տպի:
Ու եթե հանկարծ Ձեզ էլ մի օր թվա, որ ամեն ինչ շատ վատ է, հույս ու լույս չկա, որ Դուք անզոր եք ինչ-որ բան անելու, բայց էդ պահին ինչ-որ կայծ անցնի ուղեղով, որը կլինի ուրիշ իրականությունից, իր մեջ կկրի հույս ու արկածախնդրություն, անպայման փորձեք իրագործել այդ գաղափարը:
Փորձեք որովհետև շատ հնարավոր է, որ էդ պահից սկսած հենց դա լույս ու հույս դառնա, ճանապարհին լույս տա ու լիքը սիրուն տեղեր ու սիրուն մարդկանց մոտ տանի Ձեզ 🙃
Ինձ մոտ ստացվել է, ուրեմն ուրիշի մոտ էլ կստացվի 🩵🩷💛🖤