31/05/2025
🎉 Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը դարձավ 1 տարեկան:
🚀Արդեն մեկ տարի է, ինչ Ինժեներական քաղաքում (Engineering City - Implemented by EIF) տեղակայված այս կենտրոնն իր «Ազնավուր» գերհամակարգչով նպաստում է Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջընթացին։
⚡Այս ընթացքում գերհամակարգիչն ունեցել է շուրջ 60 օգտատեր և կիրառվել ավելի քան 30 բազմաբնույթ ու ծավալուն նախագծերի իրականացման համար։
ℹ️Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծման ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) կողմից՝ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի, Պոլ Սաբատիե համալսարանի, ԱԹՈՍ ընկերության համագործակցությամբ և աջակցությամբ։
✨Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին ու շահառուներին՝ հավատալով, որ «Ազնավուր» գերհամակարգիչը կշարունակի խթանել ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի բարձր տեխնոլոգիական առաջընթացը։
🎉 Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը դարձավ 1 տարեկան:
🚀Արդեն մեկ տարի է, ինչ Ինժեներական քաղաքում (Engineering City - Implemented by EIF) տեղակայված այս կենտրոնն իր «Ազնավուր» գերհամակարգչով նպաստում է Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջընթացին։
⚡Այս ընթացքում գերհամակարգիչն ունեցել է շուրջ 60 օգտատեր և կիրառվել ավելի քան 30 բազմաբնույթ ու ծավալուն նախագծերի իրականացման համար։
ℹ️Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի (Armenian National Supercomputing Center - Implemented by EIF) ստեղծման ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի կողմից՝ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի, Պոլ Սաբատիե համալսարանի, ԱԹՈՍ ընկերության համագործակցությամբ և աջակցությամբ։
✨Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին ու շահառուներին՝ հավատալով, որ «Ազնավուր» գերհամակարգիչը կշարունակի խթանել ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի բարձր տեխնոլոգիական առաջընթացը։